Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
Հաճախ եմ նկատում՝ շատերը ասում են, թե իրենք են առաջինը, որ ինչ-որ բան են ստեղծել, սարքել կամ ասել։ Ժողովուրդ ջան, ոչ մեկի կյանքի որակը չի փոխվելու, եթե իմանան, որ դուք եք առաջինը։

Վերջինը եղեք, բայց որակով եղեք, մաքուր, և ամենակարևորը՝ ի նպաստ ԱՆԿԱԽ Հայաստանի։
28❤‍🔥4👍4😁3
Խուստուփ գնալու ենք օգոստոսի վերջ
30👍5😨3
🇦🇲 Քայլարշավ 🇦🇲

Հուլիսի 27-ին

Պարզ լիճից Գոշավանք
Երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում է Գոշավանքի մոտ։
• Ճանապարհի երկարություն՝ 7.5 կմ (միակողմանի)
• Միջին տևողություն՝ 2 ժ 30 ր
• Բարդություն՝ միջին
• Բացարձակ բարձրություն՝ 1233 մ – 1561 մ
• Մակերևույթ՝ գրունտային ճանապարհ և անտառային արահետներ
• Տեսակ՝ քայլարշավային գծային արահետ

Տեսարժան վայրեր և կանգառներ՝
Երազանքի ծառ, աղբյուր, Գոշ գյուղ, Գոշավանք, Մխիթար Գոշի դամբարան, Սուրբ Սարգիս մատուռ, Լճասար լեռ, Խածկաբակ լեռ, Պարզ լիճ, միջնադարյան խաչքարեր, Տրանսկովկասյան արահետի մի հատված, զիփլայն, ծառից ծառ օդային զբոսուղի, ռեստորան, փոքր նավակներ, սնկեր, դեղաբույսեր։



Մանրամասների համար գրել @gitakertt
23
Շնորհավոր )
16👍3
Ո՞վ ունի Կարի արտադրամաս։ Առաջարկ ունեմ, կուզեմ քննարկել։

Գրել @gitakertt
🤝2
Էս շունիկին առավոտյան անտեր գտել են դրսում, և հիմա փնտրում են մի լավ մարդ, ով կվերցնի ու կհոգա նրա մասին։

Մանրամասների համար զանգեք 077585355
17
Վերջերս ինձ մի քանի հոգի գրել էին, որ ցանկանում են օգնել նյութեր գտնելու հարցում։ Ցավոք, ես կորցրել եմ ձեր կոնտակտները։ Եթե կարդում եք այս նամակս գրեք ինձ @gitakertt
5
4👍4🔥2❤‍🔥1
Ես մի աշխատանք, մի բնագավառ չգիտեմ, որտեղ մարդ չասի՝ «անշնորհակալ գործ ա»։ Հիմա հարցս սա է՝ դուք աշխատանք գիտե՞ք, որը «շնորհակալ գործ ա»։
13
Անցած կիրակի տեղի ունեցավ մեր հերթական «Գիտակից արշավը»։ Մենք Պարզ լճից քայլեցինք դեպի Գոշավանք։ Իրականում՝ ավելի թեթև էր, քան Արագածի հարավային գագաթ բարձրանալը, բայց դե ուներ իր տրամաբանական դժվարությունները։

Ես մի բան եմ նկատել մեր արշավախմբի մեջ. բոլորս մեր առջև առաջացած դժվարություններին ժպիտով ենք նայել ու նույն ժպիտով ենք անցել։ Ես միայն մի բանի համար եմ ափսոսում՝ որ այս տեքստը կարդացողների մեծամասնությունը մեզ հետ չի եղել ու չի զգացել այն ամենը, ինչը մենք ենք զգացել, տեսել ու լսել։

«Գիտակից արշավները» ուղղակի քայլելու կամ տեսնելու մասին չեն։ Այլ՝ լավ, իրենց ոլորտում կայացած մարդկանց հետ ծանոթանալու, միասին տեսնելու, կրթվելու, էմոցիա կիսելու, ճանաչելու, մի բան ավել իմանալու մասին են։

Մենք մեր հարստությունը թողած՝ Եվրոպաների վրա ենք աչքներս դրել։ Ես նախընտրում եմ իմանալ իմը՝ նոր անցնել մյուսներինը։

«Գիտակից արշավը» հայրենաճանաչության մասին է։

Եկեք ճանաչենք Հայաստանը, որ իմանանք՝ ով ենք մենք։
44
Երևանում մեքենա վարելը իմ համար մեծ հոգեբանական տրավմա է։ Ամեն օր, մինչև Արտաշատից գալիս եմ օֆիս, էնքան եմ սպառվում, որ էլ գործ անելս չի գալիս։
29💯6❤‍🔥2
Երեկ Վագեն Առաջինի այս քանդակին նայելուց ինձ բռնեցի այն մտքի վրա, որ թե՛ նկարներով, թե՛ հոլովակներով ես միշտ ազդվել եմ իրեն տեսնելուց։ Ու կուզեի, որ հիմա էլ լինեն մարդիկ, ում տեսնելուց արդեն իրական կյանքում ես կազդվեմ։

)
46🔥6👍2
Է՜հ
😢8😁3🙏2😨1
Մտածում եմ, կարող էր բիզնես կենտրոն լիներ, բայց դարձավ ընթացիկ միզելու վայր։
😢15🤬87
Երնեկ ձեր տարիքում ես էլ ձեր պես մտածեի )
38🔥5🥰1
Իդեպ, այսօր տոն է։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չի, որ դարեր շարունակ չենք ունեցել պետություն, ու այլոց ձեռքի տակ մեր փոխարեն որոշումներ են կայացրել։ Ոնց ուզել մեր հետ վարվել են, էլ չասեմ՝ ցեղասպանելու մասին։

Հիմա մենք ունենք անկախ պետություն։ Մենք պետքա գնահատենք ու սիրենք մեր պետությունը, ատամներով պահենք ու չթողենք մոտ գան։

Մի խոսքով, չեմ ուզում փիլիսոփայել, դուք ինձանից լավ գիտեք՝ ճշմարտությունը որտեղ ա։

Անկեղծ լինենք և սիրենք մեր երկիրը։

Շնորհավոր։
150❤‍🔥7