Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
🇦🇲🇦🇲Դասախոսություն🇦🇲🇦🇲

Վանի թագավորություն - 2

10.07.2025 ժամը՝ 19:00

Դասախոս՝ Ռուբեն Սարգսյան։

1. Գաղափար ենք կազմում Վանի թագավորության ամրոցների մասին 3D-ի միջոցով: Էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի, Խալդի աստծո քաղաք: Ինչե՞ր են եղել ներսում, ինչպե՞ս էր իրականացվում պաշտպանությունը, ինչ ճակատագրի արժանացան դրանք:

2. Խալդի աստծո տաճարը Արդինի-Մուսասիրում՝ ճակատագիր և պալատական ինտրիգներ: Ո՞րտեղ է գտնվել տաճարն իր քաղաքով, ըստ մեզ հասած ցուցակի, ի՞նչպիսի և որքա՞ն գանձեր են եղել նրանում և ինչով էին զբաղված այս ամենի ընթացքում պալատական ասորի զինվորները, որոնք անգործ էին մնացել այս ամենի ընթացքում)

3. Վանի թագավորության զարդերն ու հագուստը: Միասին կհասկանանք, թե բացի զարդարելուց, ինչ գաղափար էին կրում զարդերը և ըստ ժամանակակիցների պատկերացումների և հավատքի, ինչպիսի՞ գերբնական ուժեր էին փոխանցում դրանք կրողներին այս և հանդերձյալ աշխարհում: Դասախոսության ընթացքում կտեսնեք զարդերի կրկնօրինակները, ինքներդ փորձելով կրել և հասկանալ դրանց նշանակությունը։

Ավելի մանրամասն իմանալու համար գրեք @gitakertt
42
Մի քանի ժամ առաջ ծանոթացա Սամվելի հետ, ում ստեղծագործությունները ինձ ուղղակի ապշեցրել են։ Շուտով տեսանյութ կնկարեմ՝ կտեսնեք և կզարմանաք։

Մի օր էլ կգնանք միասին՝ տեսնենք։
32👌1
Կներեք, որ ձեզ քնից հանում եմ, բայց կարևոր հարց ունեմ։

Ինչպե՞ս է արտահայտվում ձեր սերը Հայաստանի նկատմամբ։
27😢7
🇦🇲 Քայլարշավ🇦🇲

Ամսի 19-ին բարձրանում ենք Արագածի հարավային գագաթ։ Նաև լինելու է դասախոսություն Ռուբեն Սարգսյանի հետ։ Ով ցանկանում է միանալ մեզ, անպայման գրեք։

Մանրամասների համար գրել @gitakertt
17
🇦🇲Դասախոսություն🇦🇲

18.07.2025 թ.
Ժամը՝ 19:00

Դասախոս՝ Սոնա Արսենյան


Թեմա՝ «Հայ հնագույն հավատալիքները։ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը»

Մանրամասների համար գրել՝
@gitakertt
23
Առողջության մասին կենաց խմողները հենց նույն վայրկյանին իրենք իրենց հակասում են՝ օղի խմելով ու յուղոտ կերակուր ուտելով
29🔥4😁3❤‍🔥2
Շնորհավոր բոլորիս — անփորձանք բարձրացանք ու իջանք։

Այս անգամ «Գիտակի արշավով» բարձրացանք Արագածի հարավային գագաթը։ Սա իմ առաջին փորձն էր։ 3887 մետր բարձրություն և մոտ 5 ժամ քայլելու ճանապարհ, որի ընթացքում ամեն տեսակի Արթուրների հետ ծանոթացա։

Հա, ընթացքում քեզ ճանաչում ես՝ ինքդ քեզ հակասում, ընդունում, հակաճառում ես, մեջովդ անցնում ես, փակվում ու բացվում։

Տեղ-տեղ դառնում էի ալարկոտ, նվնվացող, հիասթափվող ու թուլություն ցուցաբերող։

Մի պահ մտածում էի՝ հա լավ, ինձ ի՞նչ էր պետք։ Մի հարթ ճանապարհ ընտրեինք, հավեսով գնայինք-գայինք։ Բայց հետո հասկացա՝ հենց սրա դեմ եմ պայքարում։ Այս սարը իմ կամքն է ձևավորում։ Եվ եթե «էլեմենտարը» չբարձրանամ, նշանակում է՝ այլ հարցերում էլ թուլություն կցուցաբերեմ։

Մի խոսքով, ինչպես տեսնում եք՝ նկարում արդեն վերևում ենք։ Իսկ դա նշանակում է՝ մեկ փորձություն հաղթահարված է։ Մնացին հաջորդ սարերը։
24🥰3❤‍🔥2👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հուլիսի 24-ին, ժամը 19:00, տեղի կունենա Ռուբեն Սարգսյանի հերթական դասախոսությունը։

Թեմա․ «Արդինի-Մուսասիրի հետքերով»
Վանի թագավորության գլխավոր պաշտամունքի վայրը, որի գտնվելու վայրը դեռևս պարզված չէ։

Դասախոսության ընթացքում կիմանանք․
• Ի՞նչ պալատական ինտրիգներ էին տեղի ունենում Վանի թագավորությունում՝ ըստ ասորական լրտեսների նամակների,
• Ի՞նչ ճակատագրի արժանացավ Արդինի-Մուսասիրը՝ ըստ մեզ հասած ցուցակի, և որքան հարստություն կար նրանում,
• Որտեղ պետք է փնտրել նրա հնարավոր գտնվելու վայրը,
• Ի՞նչ սեղանի խաղ էին խաղում այս իրադարձությունների ընթացքում ձանձրացած ասորի զինվորները պալատում։

Մանրամասների համար գրել
@gitakertt
16🔥5
Հաճախ եմ նկատում՝ շատերը ասում են, թե իրենք են առաջինը, որ ինչ-որ բան են ստեղծել, սարքել կամ ասել։ Ժողովուրդ ջան, ոչ մեկի կյանքի որակը չի փոխվելու, եթե իմանան, որ դուք եք առաջինը։

Վերջինը եղեք, բայց որակով եղեք, մաքուր, և ամենակարևորը՝ ի նպաստ ԱՆԿԱԽ Հայաստանի։
28❤‍🔥4👍4😁3
Խուստուփ գնալու ենք օգոստոսի վերջ
30👍5😨3
🇦🇲 Քայլարշավ 🇦🇲

Հուլիսի 27-ին

Պարզ լիճից Գոշավանք
Երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում է Գոշավանքի մոտ։
• Ճանապարհի երկարություն՝ 7.5 կմ (միակողմանի)
• Միջին տևողություն՝ 2 ժ 30 ր
• Բարդություն՝ միջին
• Բացարձակ բարձրություն՝ 1233 մ – 1561 մ
• Մակերևույթ՝ գրունտային ճանապարհ և անտառային արահետներ
• Տեսակ՝ քայլարշավային գծային արահետ

Տեսարժան վայրեր և կանգառներ՝
Երազանքի ծառ, աղբյուր, Գոշ գյուղ, Գոշավանք, Մխիթար Գոշի դամբարան, Սուրբ Սարգիս մատուռ, Լճասար լեռ, Խածկաբակ լեռ, Պարզ լիճ, միջնադարյան խաչքարեր, Տրանսկովկասյան արահետի մի հատված, զիփլայն, ծառից ծառ օդային զբոսուղի, ռեստորան, փոքր նավակներ, սնկեր, դեղաբույսեր։



Մանրամասների համար գրել @gitakertt
23
Շնորհավոր )
16👍3
Ո՞վ ունի Կարի արտադրամաս։ Առաջարկ ունեմ, կուզեմ քննարկել։

Գրել @gitakertt
🤝2
Էս շունիկին առավոտյան անտեր գտել են դրսում, և հիմա փնտրում են մի լավ մարդ, ով կվերցնի ու կհոգա նրա մասին։

Մանրամասների համար զանգեք 077585355
17
Վերջերս ինձ մի քանի հոգի գրել էին, որ ցանկանում են օգնել նյութեր գտնելու հարցում։ Ցավոք, ես կորցրել եմ ձեր կոնտակտները։ Եթե կարդում եք այս նամակս գրեք ինձ @gitakertt
5
4👍4🔥2❤‍🔥1
Ես մի աշխատանք, մի բնագավառ չգիտեմ, որտեղ մարդ չասի՝ «անշնորհակալ գործ ա»։ Հիմա հարցս սա է՝ դուք աշխատանք գիտե՞ք, որը «շնորհակալ գործ ա»։
13
Անցած կիրակի տեղի ունեցավ մեր հերթական «Գիտակից արշավը»։ Մենք Պարզ լճից քայլեցինք դեպի Գոշավանք։ Իրականում՝ ավելի թեթև էր, քան Արագածի հարավային գագաթ բարձրանալը, բայց դե ուներ իր տրամաբանական դժվարությունները։

Ես մի բան եմ նկատել մեր արշավախմբի մեջ. բոլորս մեր առջև առաջացած դժվարություններին ժպիտով ենք նայել ու նույն ժպիտով ենք անցել։ Ես միայն մի բանի համար եմ ափսոսում՝ որ այս տեքստը կարդացողների մեծամասնությունը մեզ հետ չի եղել ու չի զգացել այն ամենը, ինչը մենք ենք զգացել, տեսել ու լսել։

«Գիտակից արշավները» ուղղակի քայլելու կամ տեսնելու մասին չեն։ Այլ՝ լավ, իրենց ոլորտում կայացած մարդկանց հետ ծանոթանալու, միասին տեսնելու, կրթվելու, էմոցիա կիսելու, ճանաչելու, մի բան ավել իմանալու մասին են։

Մենք մեր հարստությունը թողած՝ Եվրոպաների վրա ենք աչքներս դրել։ Ես նախընտրում եմ իմանալ իմը՝ նոր անցնել մյուսներինը։

«Գիտակից արշավը» հայրենաճանաչության մասին է։

Եկեք ճանաչենք Հայաստանը, որ իմանանք՝ ով ենք մենք։
44