Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
«Գիտակերտը միայն լայք դնելու համար չէ»։


Մեկ օրում այսքան էմոցիաներ վաղուց չէի ունեցել։ Ասել եմ, ասում եմ ու միշտ էլ կասեմ՝ ես իմ հետևորդներին շատ եմ սիրում։

Երեկվա արշավը շատ բան տվեց մտածելու։ Գլխավորը՝ անհանգիստ էի, քանի որ ինձ համար կարևորա, որ ոչ մեկի մատին անգամ փուշ չմտնի։ Ցանկանում էի, որ բոլորը տուն վերադառնան մաքսիմալ տպավորված ու մի բան ավել իմացած։

Այդ օրվա էմոցիաներն ու երջանիկ, հիացած պահերը, որ միշտ իրենց հետ լինեն ու հիշեն՝ Գիտակերտը միայն լայք դնելու համար չէ։ Գիտակերտը՝ իրար կողք կանգնելու, ցանկացած դժվարություն միասին հաղթահարելու մասինա։

Մենք բոլորս հավասար ցեխոտվեցինք։ Մեր մարմինների վրա հաստատ մի տեղ կա, որ կապտածա կամ ցավումա։ Բայց վստահ եմ՝ այդ ցավը հաճելիա, որովհետև բոլորս համախմբվել էինք նույն գաղափարի շուրջ ու գնում էինք այդ գաղափարի հետևից։

Եվ վերջում՝ ինչպես ասում էր Տեր Արամը,
«Եթե դուք այսքան ճանապարհ ու դժվարություն հաղթահարելով հասել եք Շխմուրադի վանք, ապա դա իզուր չէ…»

Կարծում եմ՝ հենց սա էր երեկվա արշավի կուլմինացիոն նախադասությունը։
43❤‍🔥10👍2🔥1
Ամսի 21-ին գնում ենք Օրգով։ Մանրամասների համար գրեք անձնական նամակով։
19🤝1
Նոր կենաց եմ մտածել․ թող մեր երկրի վրա դրոնները թռնեն միայն հարսանիք նկարելու համար։ ))
48❤‍🔥10🥰1😁1
«Գիտակից արշավով» երեկ եկել էինք Օրգով։ Պարիս Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակի մոտ։

Մենք հանդիպեցինք Վահագի հետ։ Նա մեզ պատմեց իր հայրիկի՝ Պարիս Հերունու կյանքի, իր անցած բարդ ճանապարհի մասին։

Ամեն գնալուց տեսնում եմ, որ մի բան պակասում է։ Տեխնիկան ավելի վատ վիճակումա, քան նախորդ անգամ։ Թե ասա՝ հեռախոսի տռուբկեն ձեր ինչին էր պետք, որ պոկել տարել եք, Չհայեր։

Ես հաճախ փորձում եմ Վահագի տեսանկյունից նայել այս հարցին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգում նա, երբ իր աչքի առաջ ուղղակի վարի է գնում այն ամենը, ինչի համար իր հայրիկը տարիներ շարունակ պայքարել է, որ լինի Հայաստանում։ Գիշեր-ցերեկ աշխատել ու ստեղծել է սա, այն էլ՝ սովետի ժամանակ։ Ու այսօր այս ամենը ուղղակի ժանգոտում է, ու ոչ ոքի նույնիսկ պետք էլ չէ։ Հերիք չի՝ մի հատ էլ Չհայերը գալիս ու վնասում են։

Ես ուզում եմ, որ բոլորը իմանան ու գնահատեն՝ նենց, ոնց գնահատում ենք մեր հոր ստեղծածը։ Չէ՞ որ Պարիս Հերունին էլ ժամանակի մեր մեծն է, մեր մտավորականը ու մեր հայրիկը։
50🔥3
«Գիտակերտի» լսարանում վերսկսում ենք «Գիտակից դասախոսությունների» շարքը։
30❤‍🔥4👍1
Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին, տեղի է ունենալու այս տարվա «Գիտակերտի» առաջին դասախոսությունը։

«Վանի թագավորություն»

Դասախոսության ընթացքում կծանոթանաք Վանի թագավորության պատմական զարգացմանը։ Կիմանաք, թե ինչպես էին կառուցվում ամրոցները, տաճարները, քաղաքներն ու պալատները, ինչպես նաև՝ ինչպիսի դիցաբանություն ունեին և ինչպես էին ընկալում աշխարհը։

Դասախոսության ժամանակ դուք հնարավորություն կունենաք տեսնելու՝
• թե ինչ գործիքներով էին պատրաստում և կնքում սեպագիր գրերը,
• զարդերի կրկնօրինակները,
• հագուստների վերարտադրությունները։

Դասախոսության տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե։

Մանրամասների համար կարող եք գրել
@gitakertt
29👍3🌚1
Երկու օրվա ընթացքում դեպի Խուստուփ քայլարշավի մասին լուրեր եմ տեղադրելու))
31❤‍🔥8👍4
🇦🇲🇦🇲Դասախոսություն🇦🇲🇦🇲

Վանի թագավորություն - 2

10.07.2025 ժամը՝ 19:00

Դասախոս՝ Ռուբեն Սարգսյան։

1. Գաղափար ենք կազմում Վանի թագավորության ամրոցների մասին 3D-ի միջոցով: Էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի, Խալդի աստծո քաղաք: Ինչե՞ր են եղել ներսում, ինչպե՞ս էր իրականացվում պաշտպանությունը, ինչ ճակատագրի արժանացան դրանք:

2. Խալդի աստծո տաճարը Արդինի-Մուսասիրում՝ ճակատագիր և պալատական ինտրիգներ: Ո՞րտեղ է գտնվել տաճարն իր քաղաքով, ըստ մեզ հասած ցուցակի, ի՞նչպիսի և որքա՞ն գանձեր են եղել նրանում և ինչով էին զբաղված այս ամենի ընթացքում պալատական ասորի զինվորները, որոնք անգործ էին մնացել այս ամենի ընթացքում)

3. Վանի թագավորության զարդերն ու հագուստը: Միասին կհասկանանք, թե բացի զարդարելուց, ինչ գաղափար էին կրում զարդերը և ըստ ժամանակակիցների պատկերացումների և հավատքի, ինչպիսի՞ գերբնական ուժեր էին փոխանցում դրանք կրողներին այս և հանդերձյալ աշխարհում: Դասախոսության ընթացքում կտեսնեք զարդերի կրկնօրինակները, ինքներդ փորձելով կրել և հասկանալ դրանց նշանակությունը։

Ավելի մանրամասն իմանալու համար գրեք @gitakertt
42
Մի քանի ժամ առաջ ծանոթացա Սամվելի հետ, ում ստեղծագործությունները ինձ ուղղակի ապշեցրել են։ Շուտով տեսանյութ կնկարեմ՝ կտեսնեք և կզարմանաք։

Մի օր էլ կգնանք միասին՝ տեսնենք։
32👌1
Կներեք, որ ձեզ քնից հանում եմ, բայց կարևոր հարց ունեմ։

Ինչպե՞ս է արտահայտվում ձեր սերը Հայաստանի նկատմամբ։
27😢7
🇦🇲 Քայլարշավ🇦🇲

Ամսի 19-ին բարձրանում ենք Արագածի հարավային գագաթ։ Նաև լինելու է դասախոսություն Ռուբեն Սարգսյանի հետ։ Ով ցանկանում է միանալ մեզ, անպայման գրեք։

Մանրամասների համար գրել @gitakertt
17
🇦🇲Դասախոսություն🇦🇲

18.07.2025 թ.
Ժամը՝ 19:00

Դասախոս՝ Սոնա Արսենյան


Թեմա՝ «Հայ հնագույն հավատալիքները։ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը»

Մանրամասների համար գրել՝
@gitakertt
23
Առողջության մասին կենաց խմողները հենց նույն վայրկյանին իրենք իրենց հակասում են՝ օղի խմելով ու յուղոտ կերակուր ուտելով
29🔥4😁3❤‍🔥2
Շնորհավոր բոլորիս — անփորձանք բարձրացանք ու իջանք։

Այս անգամ «Գիտակի արշավով» բարձրացանք Արագածի հարավային գագաթը։ Սա իմ առաջին փորձն էր։ 3887 մետր բարձրություն և մոտ 5 ժամ քայլելու ճանապարհ, որի ընթացքում ամեն տեսակի Արթուրների հետ ծանոթացա։

Հա, ընթացքում քեզ ճանաչում ես՝ ինքդ քեզ հակասում, ընդունում, հակաճառում ես, մեջովդ անցնում ես, փակվում ու բացվում։

Տեղ-տեղ դառնում էի ալարկոտ, նվնվացող, հիասթափվող ու թուլություն ցուցաբերող։

Մի պահ մտածում էի՝ հա լավ, ինձ ի՞նչ էր պետք։ Մի հարթ ճանապարհ ընտրեինք, հավեսով գնայինք-գայինք։ Բայց հետո հասկացա՝ հենց սրա դեմ եմ պայքարում։ Այս սարը իմ կամքն է ձևավորում։ Եվ եթե «էլեմենտարը» չբարձրանամ, նշանակում է՝ այլ հարցերում էլ թուլություն կցուցաբերեմ։

Մի խոսքով, ինչպես տեսնում եք՝ նկարում արդեն վերևում ենք։ Իսկ դա նշանակում է՝ մեկ փորձություն հաղթահարված է։ Մնացին հաջորդ սարերը։
24🥰3❤‍🔥2👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հուլիսի 24-ին, ժամը 19:00, տեղի կունենա Ռուբեն Սարգսյանի հերթական դասախոսությունը։

Թեմա․ «Արդինի-Մուսասիրի հետքերով»
Վանի թագավորության գլխավոր պաշտամունքի վայրը, որի գտնվելու վայրը դեռևս պարզված չէ։

Դասախոսության ընթացքում կիմանանք․
• Ի՞նչ պալատական ինտրիգներ էին տեղի ունենում Վանի թագավորությունում՝ ըստ ասորական լրտեսների նամակների,
• Ի՞նչ ճակատագրի արժանացավ Արդինի-Մուսասիրը՝ ըստ մեզ հասած ցուցակի, և որքան հարստություն կար նրանում,
• Որտեղ պետք է փնտրել նրա հնարավոր գտնվելու վայրը,
• Ի՞նչ սեղանի խաղ էին խաղում այս իրադարձությունների ընթացքում ձանձրացած ասորի զինվորները պալատում։

Մանրամասների համար գրել
@gitakertt
16🔥5
Հաճախ եմ նկատում՝ շատերը ասում են, թե իրենք են առաջինը, որ ինչ-որ բան են ստեղծել, սարքել կամ ասել։ Ժողովուրդ ջան, ոչ մեկի կյանքի որակը չի փոխվելու, եթե իմանան, որ դուք եք առաջինը։

Վերջինը եղեք, բայց որակով եղեք, մաքուր, և ամենակարևորը՝ ի նպաստ ԱՆԿԱԽ Հայաստանի։
28❤‍🔥4👍4😁3
Խուստուփ գնալու ենք օգոստոսի վերջ
30👍5😨3