Ո՞րն է ձեր սիրած սպորտաձևը
Anonymous Poll
19%
Ֆորմուլա 1
23%
Շախմար
31%
Բողոքելը
8%
Կյոռլինգ
25%
Ձեր տարբերակը քոմենթներում
❤8
Մի սուրճի բուդկա կա Երևանում, որտեղ անընդհատ ռուսական ծագումով ադրբեջանցիների երաժշտություն է հնչում։ Անցնում էինք, խնդրեցինք, որ անջատեն, քանի որ նրանք լսում են մի ազգի ստեղծած երաժշտություն, որոնք սպանել են մեր զինվորներին։ Իսկ նրանք մեզ պատասխանում են. «Եթե ես իրենց լսում եմ, դա չի նշանակում, որ մեր զինվորին չեմ հարգում»։
Խնդրում եմ՝ մի լսեք դրանց։
Խնդրում եմ՝ մի լսեք դրանց։
❤33😱7💔5👍3🌚1
Եկել էի կես ժամով, մնացի 2 ժամ։
Մի 2 շաբաթ առաջ որոշեցի հոլովակ նկարել Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի վրա գտնվող «ՌՈԶՎԻ» երկու շենքերի մասին։ Ուսումնասիրելու ընթացքում հասկացա, թե այդ շենքերը ինչ պատմական նշանակություն ունեն Երևանի համար։ Պարզվում է՝ այդ շենքերից մեկում ժամանակին ապրել է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր՝ Ալեքսանդր Սպենդիարյանը։ Ասեմ ավելին՝ որտեղ նա ապրել է, այդտեղ հիմա նրա տուն-թանգարանն է։
Հոլովակը տեղադրելուց հետո՝ ներքին ցանկություն առաջացավ այցելել թանգարան և իմանալ ավելին Սպենդարյանի մասին։
Այսօր գնացի թանգարան։ Ծանոթացա թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի հետ։ Երբ ոտք դրեցի նրա աշխատասենյակ, հենց առաջին րոպեներից հասկացա՝ սա հենց այն մթնոլորտն է, որը ես տարիներ շարունակ փնտրել եմ՝ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ։
Բավականին երկար զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ, և եթե ժամանակը սահմանափակ չլիներ, դեռ երկար կզրուցեինք։
Անչափ տպավորված եմ։ Տիեզերական կին է։ Անկախ բոլոր դժվարությունների՝ չկոտրվել ու լինել ակտուալ՝ ամեն մարդ չի կարողաում։

❤42
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադանայի կողմերնա…
Մի 10.000 բարձրության վրա վերևից նայում եմ ու մտածում՝ ախր ոչ վաղ անցյալում այս ամենը մերն էր, մեր պապերն այստեղ էին ապրում։ Նայում էի, մի քիչ էլ հուզվում…
Մի քանի օր անցելա, հիմա՝ էլ չեմ հուզվում։ Այսօրվա ունեցածի մասին պիտի մտածենք ու հուզվենք։ Այսօրվա ունեցածը պետքա հզորացնենք, հետո նոր՝ սրա մասին էլ կմտածենք։

❤43💯7
Մնացել ենք «բանկամատի» տակ
Եկեք ինքնաշոյմամբ զբաղվենք, գլուխ գովանք, որ առաջին քրիստոնյան ենք, ծովից ծով ենք եղել, ու վաբշե՝ ավտոմատ կարոբկան մենք ենք հնարել։

❤11
Ախր, ոնց չեմ սիրում սենց բաները։
Քոմենթներում հայհոյանքին էլ կարամ մատերի արանքով նայեմ, բայց որ կպնում են հայրենասիրությանը՝ նեռվերս խախտվում ա։
Если что, շատ եմ ասել, որ հայրենասեր չեմ։ В принципе, չեմ էլ ուզում լինեմ. ինչքան կան, հերիք ա էս երկրին։
Մենք դեռ պետք ա գնահատական տանք հայրենասիրության գաղափարին ու հասկանանք՝ по каким критериям можно определить, հայրենասեր ես, թե ոչ։

❤26✍2
Մոռացել էի՝ այսօր մեր տոնն ա։
Երեխեքի կենացը խմելուց միշտ ասում ենք՝ «Ծնողին արժանի զավակ լինես»։
Հիմա ուզում եմ մի թեթև փոխեմ կենացը՝ ասելով. «Մեծանաս՝ երեխուն արժանի ծնող լինես»։
Դու՝ պետության ապագա սյուն ես։ Եթե հանկարծ հիմքդ պղտորես, սյան որակը կգցես, ու եթե տարիների կառուցած տունը՝ պետություն անունով, փուլ գա, էլ տակը ոչինչ չի մնա։
Հուսով եմ՝ մինչև ձեր պատասխանատվության ժամանակը գա, շատ բան ձեր կյանքում թեթև կլինի։ Դե դա էլ մեզանից էլ ա կախված ☺️☺️
Ի՞նչ ասեմ…
Դե վերցրեք, վերցրեք։

❤52
Ուզում եմ մի բան պատմել, որը շատ ինձ ոգևորեց։
Հիշո՞ւմ եք անցած արշավը դեպի Սպիտակավոր։ Հոլովակները տեղադրելուց հետո չեք պատկերացնի որքան շատ մարդ գրեց հաջորդին մասնակցելու համար։ Առաջարկներ եղան նաև անհատական տուրերի։
Մի քանի օր առաջ մի անհատական արշավ կազմակերպեցի, շատ լավ անցավ։
Ու հենց դրա շնորհիվ էլ հասկացա մի բան՝
🥾 Այլևս արշավները կլինեն երկու ձևաչափով՝ խմբակային ու անհատական։
Ուրեմն՝
Եթե ուզում ես մասնակցել ԳԻՏԱԿԻՑ ԱՐՇԱՎՆԵՐԻՆ «Gitakert»-ի հետ,
գրիր ինձ 📩
Սկսում ենք մի նոր, հետաքրքիր ճանապարհորդություն՝ գիտության ու բնության կամ չէ ))
Բնության մեջ գիտություն 😎

❤38
Գիթար նվագող իմ սիրելի գիտակերտ հետևորդ, եթե այս պահին կարդում ես այս նամակը, ապա գրիր ինձ։
❤🔥6
«Գիտակերտը միայն լայք դնելու համար չէ»։
Մեկ օրում այսքան էմոցիաներ վաղուց չէի ունեցել։ Ասել եմ, ասում եմ ու միշտ էլ կասեմ՝ ես իմ հետևորդներին շատ եմ սիրում։
Երեկվա արշավը շատ բան տվեց մտածելու։ Գլխավորը՝ անհանգիստ էի, քանի որ ինձ համար կարևորա, որ ոչ մեկի մատին անգամ փուշ չմտնի։ Ցանկանում էի, որ բոլորը տուն վերադառնան մաքսիմալ տպավորված ու մի բան ավել իմացած։
Այդ օրվա էմոցիաներն ու երջանիկ, հիացած պահերը, որ միշտ իրենց հետ լինեն ու հիշեն՝ Գիտակերտը միայն լայք դնելու համար չէ։ Գիտակերտը՝ իրար կողք կանգնելու, ցանկացած դժվարություն միասին հաղթահարելու մասինա։
Մենք բոլորս հավասար ցեխոտվեցինք։ Մեր մարմինների վրա հաստատ մի տեղ կա, որ կապտածա կամ ցավումա։ Բայց վստահ եմ՝ այդ ցավը հաճելիա, որովհետև բոլորս համախմբվել էինք նույն գաղափարի շուրջ ու գնում էինք այդ գաղափարի հետևից։
Եվ վերջում՝ ինչպես ասում էր Տեր Արամը,
«Եթե դուք այսքան ճանապարհ ու դժվարություն հաղթահարելով հասել եք Շխմուրադի վանք, ապա դա իզուր չէ…»
Կարծում եմ՝ հենց սա էր երեկվա արշավի կուլմինացիոն նախադասությունը։

❤43❤🔥10👍2🔥1
Նոր կենաց եմ մտածել․ թող մեր երկրի վրա դրոնները թռնեն միայն հարսանիք նկարելու համար։ ))
❤48❤🔥10🥰1😁1
«Գիտակից արշավով» երեկ եկել էինք Օրգով։ Պարիս Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակի մոտ։
Մենք հանդիպեցինք Վահագի հետ։ Նա մեզ պատմեց իր հայրիկի՝ Պարիս Հերունու կյանքի, իր անցած բարդ ճանապարհի մասին։
Ամեն գնալուց տեսնում եմ, որ մի բան պակասում է։ Տեխնիկան ավելի վատ վիճակումա, քան նախորդ անգամ։ Թե ասա՝ հեռախոսի տռուբկեն ձեր ինչին էր պետք, որ պոկել տարել եք, Չհայեր։
Ես հաճախ փորձում եմ Վահագի տեսանկյունից նայել այս հարցին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգում նա, երբ իր աչքի առաջ ուղղակի վարի է գնում այն ամենը, ինչի համար իր հայրիկը տարիներ շարունակ պայքարել է, որ լինի Հայաստանում։ Գիշեր-ցերեկ աշխատել ու ստեղծել է սա, այն էլ՝ սովետի ժամանակ։ Ու այսօր այս ամենը ուղղակի ժանգոտում է, ու ոչ ոքի նույնիսկ պետք էլ չէ։ Հերիք չի՝ մի հատ էլ Չհայերը գալիս ու վնասում են։
Ես ուզում եմ, որ բոլորը իմանան ու գնահատեն՝ նենց, ոնց գնահատում ենք մեր հոր ստեղծածը։ Չէ՞ որ Պարիս Հերունին էլ ժամանակի մեր մեծն է, մեր մտավորականը ու մեր հայրիկը։

❤50🔥3