Գլխավոր դատախազություն
2.29K subscribers
3.52K photos
189 videos
1.62K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
‼️Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

📌 Դատախազը Ա.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում:

‼️Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով
👍6❤2🥰1
📌Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը:

‼️Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:
👏7👍4❤1
‼️Հանցավոր կազմակերպության անդամները 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով:

📌Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ:
👍8
📌2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:

‼️‼️‼️Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝ Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:
‼️Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
👍9❤1👏1
⚖️«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա.Ա.-ն դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
📌Նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել էր:
❤12🔥2
‼️‼️‼️Ա.Բ.-ն, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն (կազմակերպել և անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր):
📌2023 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
📌Նույն օրը դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ մեղադրյալներից պետությանը պատճառված 11 մլրդ դրամի գույքային վնասը բռնագանձելու պահանջով:
👍11❤2
📌Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

🔺Արարատի մարզում գտնվող 6 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 298 մլն 479 հազար դրամ.
🔺7 մլն 946 հազար 531 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
🔺56 մլն 56 հազար 970 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
❤13🔥2
📌Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

🔺19 անշարժ գույք՝ Երևանի Կենտրոն համայնքում, 4 տրանսպորտային միջոց, 5 չմարված ավանդի գումար՝ 47 մլն 190 հազար դրամ, 1 անշարժ գույքի գնման իրավունք, տրամադրված փոխառության 2 պահանջի իրավունքի ապօրինի մասերը՝ 246 մլն 615 հազար 166 դրամ, 3 իրավաբանական անձում մասնակցություն.

🔺230 մլն 150 հազար 585 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և դրամական միջոցների մնացորդ.

🔺221 մլն 541 հազար դրամ, որը 2004-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
❤9🔥2👍1
🇦🇲🇦🇲🇦🇲2023 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից:
🇦🇲Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:
❤13👍7🥰1
‼️Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ռազմական դրության ժամանակ խաբեության եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու համար:

📌2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
❤10👍3
📵Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
📌Դատախազն այսօր հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
👏9❤5👍1
‼️‼️‼️Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին, ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք:

📌Դատախազը, սեփական նախաձեռնությամբ հարուցել է քրեական հետապնդումներ:
📌Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 19 անուն գույքերն օտարելու վերաբերյալ հայցեր է հարուցել Վարչական դատարան. 5 գույքերի վերաբերյալ նախապատրաստվում են վարչական հայցեր:
🔥10❤2👍2
📌Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
👍7❤4
🇦🇲🇦🇲🇦🇲2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 22 մլրդ 791 մլն 203 հազար 116 դրամ:
⬆️ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը գերազանցում է 2020, 2021 և 2022 թվականների հանրագումարի ցուցանիշը:
👏6❤5
‼️‼️‼️2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք։

📌Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

📌Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ.Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:
❤3👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ապօրինի սեփականաշնորհում և 22 տարի անց` վերադարձ 🇦🇲պետությանը:
▶️«Լուրեր»-ն անդրադարձել է «ԱՕԿՍ»-ի շենքի մեկդարյա պատմությանը:
❤17🥰2
‼️‼️Վայոց ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավար Տ.Մ.-ն, 2010 թվականին, գյուղատնտեսական նշանակության հողատարածքը տարեկան 3 հազար դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին:
‼️‼️Թ.Հ.-ն, ալեհավաք կայան տեղադրելու նպատակով, ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ կապի օպերատորի հետ և մինչև Սերս համայնքի ղեկավար Տ.Մ.-ի պաշտոնավարման ավարտը՝ կապի օպերատորից ստացել 3 մլն 840 հազար դրամ շահույթ, որից Սերս համայնքի բյուջե վճարվել է ընդամենը 18 հազար դրամը:
📌Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ:
👍9❤1👏1
‼️Բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. դատախազը նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել։
👍10❤1🥰1
📌Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և այլ գործով վկա Մ.Ե.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
🤝5👍4❤1👏1
‼️Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը:

📌Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Վ.-ի նկատմամբ։
👍7❤2🥰1👏1
🇦🇲🤝🇪🇺Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
📌Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին և ՀՀ դատախազության կողմից օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ ուղղված Քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարած անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելուն:
❤10🥰1