🇦🇲🤝🇷🇺 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և անդրադարձ կատարել իրավական օգնության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
👍2🥰2🙈1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
▶️Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպման կադրերը:
❤12👎3👏1
‼️‼️‼️«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր ընկերություններից ձեռք է բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նախատեսված նվերներ և սննդամթերք, որոնք ՊՈԱԿ-ի աշակերտներին չեն հատկացվել:
🔺 Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ա.-ի կողմից (ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ) ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
✔️2023 թվականի հունիսի 27-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

❤7👍1
‼️‼️‼️2020 թվականի նոյեմբերի 10-ին քաղաքացի Թ.Ա-ն, ճեղքելով ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ա.Մ.-ին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Ա.Մ.-ին և ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Ա.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:
🔺Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը:
✔️Դատախազը գործն ուղարկել է դատարան:
🔺Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը:
✔️Դատախազը գործն ուղարկել է դատարան:
❤8👍3👏1
ℹ️Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին/Geneva Academy of International Humanitarian Law and Human Rights/:
🔹Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում պատասխանել է Բրազիլիայի, Գերմանիայի, Հայաստանի, Կոլումբիայի, Իտալիայի, Քենիայի, Արգենտինայի, Զիմբաբվեի, Եգիպտոսի, Իսպանիայի և Հունաստանի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջազգային իրավունքին, տուժողների պաշտպանության ներպետական կառուցակարգերին, Արցախի հակամարտության իրավական ասպեկտին, միջազգային դատավարական գործընթացներում Դատախազության ներգրավվածությանը, ատելության խոսքի դեմ պայքարին և այլ հարցերի:

👍7❤5🥰1