Գլխավոր դատախազություն
2.29K subscribers
3.52K photos
189 videos
1.62K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🔺2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը:
👍2👏2
ℹ️Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելիս, անդրադարձել է նաև քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը՝ «ուշացած արդարադատությանը»:

🔺Նշեմ, որ 2022 թվականի ընթացքում քննված քրեական գործերի 13.1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, այդ թվում՝ 4.5%-ը՝ մեկ տարուց ավելի:

🔺Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման օբյեկտիվ պատճառներից է քրեական վարույթների քանակի աճը, իսկ սուբյեկտիվ պատճառներից է՝ որոշ քննիչների, դատախազների և դատավորների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, դատական նիստերի օրերի միջև ժամանակային երկար միջակայքերը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի որակը, փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:

☑️Խնդիրների վերհանումից հետո գլխավոր դատախազի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ ⤵️

https://www.prosecutor.am/am/mn/9040/
❤8👍2
‼️Մարդու դեմ ուղղված բռնի հանցագործությունների աճը հասարակությունում ուղիղ համեմատական է ագրեսիայի մակարդակի աճին:

🔹Գլխավոր դատախազը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս, առաջարկել է պատգամավորական մանդատի շրջանակում փորձել լուծումներ գտնել հասարակության անդամների վարքագծում ատելության խոսքը և ագրեսիան նվազեցնելու ուղղությամբ:

💬«Եթե մենք այն չնվազեցնենք խոսույթի մակարդակում, ցավոք, այն շարունակելու է աճել առօրյա վարքագծում՝ վերաճելով հանցավորության: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կառաջարկեի նաև մտածել այն խոսույթի և բառապաշարի մասին, որը հնչում է թիվ մեկ քաղաքական ամբիոնից, որովհետև այն մեր քաղաքացիների համար հետագայում դառնում է վարքագծային մոդել»,- նշել է Աննա Վարդապետյանը:
❤9👍4🥰3
☑️Գլխավոր դատախազը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ու մարտավարության փոփոխության կարիք է տեսնում

💬«Թմրամիջոցների շրջանառությունը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Թմրամիջոցները գունավոր դեղահաբեր են, որոնք «գեղեցիկ» տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Այդ պատճառով մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր՝ բացատրելու, որ այդ «գեղեցիկ» դեղահաբերը կործանարար են»,- ասել է հանրապետության գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման աշխատանքներ։
👍11❤3👏2
‼️Զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու համար հանձնաժողովի անդամը պահանջել և ստացել է 4500 ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան:
👏5❤1
🔺59 գույք և 26 մլրդ դրամ բռնագանձելու պահանջ՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ից և մերձավորներից

‼️Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունն՝ ընդդեմ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ի, նրա կնոջ, որդու և դստեր, ինչպես նաև՝ ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց:

«Լուրեր»-ի անդրադարձը՝ Դատախազության պահանջին⤵️

https://www.youtube.com/watch?v=i3z7bAgHcZI
👏7❤2👍2🥰2
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, տեղակալները, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
❤17
‼️Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել:
☑️2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
👍7❤4👏1
📣«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

🔷Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել էին համապատասխանաբար՝ 17077,6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը՝ որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս, ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման:
❤18🕊1
🔺2023 թվականի ապրիլի 25-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:
👍8
Media is too big
VIEW IN TELEGRAM
✔️«Լուրեր»-ի անդրադարձը՝ Գլխավոր դատախազության հայցի բավարարմանը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը:
👏12
ℹ️Հայաստանի Հանրապետության դատախազությունն աշխատանքի է հրավիրում բարեվարք, պատասխանատու և պրոֆեսիոնալ անձանց՝ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ⤵️

🔹Գեղարքունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի մասնագետ: Մանրամասները➡️️ https://www.prosecutor.am/am/mo/9050/

🔹Դատախազության արարողակարգի վարչության գլխավոր մասնագետ: Մանրամասները➡️️
https://www.prosecutor.am/am/mo/9048/

🔹Տավուշի մարզի դատախազության տարածքային բաժնի մասնագետ: Մանրամասները➡️️ https://www.prosecutor.am/am/mo/9049/
👍2❤1
‼️‼️Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:

🔺2023 թվականի մարտի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե. 2023 թվականի մարտի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։
👍5❤1