Գլխավոր դատախազություն
2.29K subscribers
3.52K photos
189 videos
1.62K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում:
🔺Գույքի բռնագանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։
🔥4👍3
🔺Պաշտպանության նախկին նախարարի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

‼️Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները:
❤8👍3
✔️Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն տվեց պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին:
 
👍13❤3
🇦🇲50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը

🔹2023 թվականի ապրիլի 13–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է հաշտության համաձայնություն:

🔹Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։

🔹Նշված համաձայնությունը 2023 թվականի մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան։

☑️Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 13-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է։
👍5❤3👏3
🔺Արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ քննվող քրեական վարույթներից 140-ը՝ 181 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 79-ի վերաբերյալ կա դատավճիռ:

‼️Մեղադրյալների թվում նաև բարձրաստիճան սպաներ են՝ գնդապետից մինչև գեներալ:

▶️«Լուրեր»-ի անդրադարձը՝ դատարան ուղարկված մի քանի գործերին ⤵️

https://youtu.be/UnBORTWA2eo
👍6👏4❤1
‼️‼️‼️Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են:
👍11❤2💯1
‼️Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

🔺Պարզվել է նաև, որ օպերլիազոր Վ.Ս.-ն, 2009 թվականից ծառայելով Ոստիկանության համակարգում, իսկ 2018 թվականից զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու և դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին` միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Մանրամասները՝ այստեղ:
👍6❤1🔥1
ℹ️Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

☑️Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը և նշել. «Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի»:

☑️Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
👍12❤4👏1
‼️ ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ն, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:

🔺Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված դրամական միջոցները Հ.Ա.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ և ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:
👍5❤3
ℹ️Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:
👍8❤3
‼️‼️‼️Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է

🔺Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
👍6🥰1
🔺2020 թվականին Արմավիր քաղաքում, «մեթիլ» սպիրտի օգտագործման արդյունքում, 9 մարդ էր մահացել. դատախազը գործն ուղարկել է դատարան:
🔥2😱2👏1
‼️Շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս:

☑️Դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթերի հետ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
🔥3❤1
✔️Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 և Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը:

🔺 Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահման դեպք՝ 2023 թվականի ապրիլի 3-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:
👏5🥰1
ℹ️ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:

✔️ Քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ու դրա վերաբերյալ մանրամասները, կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանը, դրանց բացահայտմանը միտված կարողությունների զարգացումը:
👍5❤2👏1