ℹ️ԳՐԵԿՈ-ն Հայաստանի կատարողականում՝ Կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթաց է գրանցել:
🔹Ի թիվս այլնի՝ ԳՐԵԿՈ-ի կողմից դրական է համարվել դատախազների շրջանում վարքագծի կանոնների, շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող վերապատրաստումների, ինչպես նաև Դատախազությունում խորհրդատվական կարգով շահերի բախման, վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ տրվող խորհրդատվական մեխանիզմի ներդրումը:

👍5❤2🔥1
🔺Այսօր մեկնարկեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը:
https://youtu.be/mKfFZbtCrbY
https://youtu.be/mKfFZbtCrbY
YouTube
Գնել է 4 մլն-ով, վաճառել 10 դրամով. սկսվեց Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
Website: https://www.1lurer.am/
Facebook : https://www.facebook.com/lurer1tv
Telegram : https://t.me/LurerH1
Twitter : https://twitter.com/Lurer11
Instagram: https://www.instagram.com/1lurer/
Հանրային հեռուստաընկերություն…

👍8❤2👏1😁1
🔺2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Մ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը):
❤1
💬Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ. Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 7-ին մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:
https://youtu.be/FW_YwvTjok8
https://youtu.be/FW_YwvTjok8
YouTube
Աննա Վարդապետյանը ապրիլի 7-ին մասնակցել է «Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին
👍11❤4🥰3
ℹ️Հայաստանի Հանրապետության դատախազությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պրոֆեսիոնալ անձի՝ Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի թափուր պաշտոնը համալրելու համար:
👍7
‼️Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
☑️Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

👍8🔥3👏1
ℹ️Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:
🔺Երևան քաղաքի դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի ապրիլի 3-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

🔥3👍2
‼️Երևան քաղաքի բնակիչ Վ.Չ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019 թվականի նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ:
🔺Թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 53 մլն 479 հազար 443 դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Չ.-ի և նրա կնոջ՝ Լ.Չ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են նրանց կողմից:
☑️2023 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:

👍6❤1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում:
🔺Գույքի բռնագանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։

🔥4👍3
🔺Պաշտպանության նախկին նախարարի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
‼️Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները:

❤8👍3
✔️Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն տվեց պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին:

👍13❤3
🇦🇲50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը
🔹2023 թվականի ապրիլի 13–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է հաշտության համաձայնություն:
🔹Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։
🔹Նշված համաձայնությունը 2023 թվականի մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան։
☑️Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 13-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է։

👍5❤3👏3
🔺Արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ քննվող քրեական վարույթներից 140-ը՝ 181 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 79-ի վերաբերյալ կա դատավճիռ:
‼️Մեղադրյալների թվում նաև բարձրաստիճան սպաներ են՝ գնդապետից մինչև գեներալ:
▶️«Լուրեր»-ի անդրադարձը՝ դատարան ուղարկված մի քանի գործերին ⤵️
https://youtu.be/UnBORTWA2eo

44-օրյա պատերազմին վերաբերող վարույթներից 140-ը ուղարկվել է դատարան. մեղադրյալների թվում կան սպաներ
DISCLAIMER: Pictures in this video are NOT INTENDED to sell, promote, agitate any type of armament, weaponry, arms. The footage is used solely for the purpose of coverage of the war and conflict situations.
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
Website: http…
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
Website: http…
👍6👏4❤1
‼️‼️‼️Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են:
👍11❤2💯1
‼️Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
🔺Պարզվել է նաև, որ օպերլիազոր Վ.Ս.-ն, 2009 թվականից ծառայելով Ոստիկանության համակարգում, իսկ 2018 թվականից զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու և դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին` միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Մանրամասները՝ այստեղ:

👍6❤1🔥1
ℹ️Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի
☑️Աննա Վարդապետյանն այսօր Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը և նշել. «Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի»:
☑️Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

👍12❤4👏1
‼️ ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ն, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
🔺Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված դրամական միջոցները Հ.Ա.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ և ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:

👍5❤3