Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
151 videos
1.43K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։
21👍3🥰2🔥1👏1
Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ներկայում Նոյեմբերյան համայնքի ղեկավար, 2005-2021 թվականներին Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👏18🔥5
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող՝ 630 քմ մակերեսով, 1 միլիոն 182 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողատարածք:
👍21👏5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում:
28🥰2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ապօրինի վաճառվել է Գյումրու «Սև բերդ» ամրոցը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:
👌166👍4👏1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👍203🔥1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել Երևանում հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👏15👍5🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:

Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝
0,0451 հա մակերեսով հողամասը,
0,08 հա մակերեսով հողամասը,
0,02 հա մակերեսով հողամասը,
0,0402 հա մակերեսով հողամասը,
0,13 հա մակերեսով հողամասը:
👍162🔥1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👍167👌2🥰1
🇦🇲🇦🇲🇦🇲 Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը:
👍16🔥5👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը:
👍154🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը. հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
👍211🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է:
👏16👍7🔥32👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արարատցեմենտ» ընկերությունը, որի բաժնետոմսերի արժեքը ավելի քան 3 մլրդ 317 մլն դրամ է (ավելի քան 9 մլն դոլար), ըստ Դատախազության՝ դեռ 23 տարի առաջ ապօրինի ճանապարհով անցել է Գագիկ Ծառուկյանի կառավարմանը՝ ընդամենը 200.000 դոլարով: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ այժմ հանձնված է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
👍215🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը՝ տարիներ առաջ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիներն ու անտառային տարածքները:

✔️ Տարիներ շարունակ համայնքային բազմաթիվ այգիներ, զբոսայգիներ, պուրակներ ու անտառային տարածքներ օրենքի խախտմամբ տարբեր եղանակներով մասնավորեցվել են, որի հետևանքով նախկինում քաղաքացիներին հասանելի կանաչ գոտիները դարձել են մասնավոր տարածքներ՝ խախտելով քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Հայաստանի Հանրապետության դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, վերջին 4 տարիներին հետևողական աշխատանք է տանում այդ տարածքները համայնքներին վերադարձնելու ուղղությամբ։
Դատախազության՝ հանրային բարիքը հանրությանը վերադարձնելու աշխատանքների նպատակը միայն իրավական արդարության վերականգնումը չէ։ Այն նաև հանրային տարածքների նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի վերականգնումն է:
19👍5🔥2
🇦🇲🇦🇲🇦🇲Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է:
5🔥5👍3
🇦🇲🇦🇲🇦🇲 Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ։
🔥7👏4
▶️Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը Աննա Դանիելյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին ու Դատախազության հայցապահանջներին:

https://youtu.be/wxd3RFx7Y1M?si=OcGmMJNxSMMZ4Tmo
9🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️‼️‼️ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.
📌 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ:
📌 2 անշարժ գույքի գնման իրավունք:
📌 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ:
📌 Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

‼️Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.
📌 4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք:
📌 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ:
‼️ Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:
👍10🔥2🥰1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️‼️‼️ Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

📌 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
📌 10 գույքի շուկայական արժեք:
📌 42 տրանսպորտային միջոց:
📌 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
📌 Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:
💬 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:
🔥6👍3👌3👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️‼️‼️ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

📌 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
📌 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:
📌 14 շարժական գույք:
📌 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:
📌 147.210 ԱՄՆ դոլար ավանդ:
📌 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:
📌 17.761.537.781 դրամ:
🔥8👍6👏3