🇦🇲🇦🇲🇦🇲 Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է:
👍22🔥3🥰1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը. ընտրված է կալանք խափանման միջոցը:
👍18🔥4
‼️‼️‼️ Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար:
👍18
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք:
Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։
‼️‼️‼️Նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր: Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

❤13🔥9👍1🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲 «Լուրեր»-ի անդրադարձը՝ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետության տիրապետմանը վերադարձված՝ Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքին:
👍20❤4👏4🔥2
🇦🇲🇦🇲🇦🇲Գոռ Վլադիմիրի Վարդանյանից (մեղադրանքը՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը:
👏21👍2🔥2
🇦🇲🇦🇲🇦🇲 «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Հիշեցնենք, որ նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։

👍19❤10🔥1👌1
‼️‼️‼️ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Մասնավորապես.
✔️«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝ տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:
✔️ Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:
✅ Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

👏21❤11👍3
✅ Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։
❤21👍3🥰2🔥1👏1
✅ Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ներկայում Նոյեմբերյան համայնքի ղեկավար, 2005-2021 թվականներին Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👏18🔥5
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող՝ 630 քմ մակերեսով, 1 միլիոն 182 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողատարածք:
👍21👏5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում:
❤28🥰2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ապօրինի վաճառվել է Գյումրու «Սև բերդ» ամրոցը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:
👌16❤6👍4👏1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👍20❤3🔥1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել Երևանում հատուկ պահպանվող կանաչ տարածքների օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👏15👍5🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
Այսպիսով, մինչ այսօր դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի տիրապետմանն են վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝
✅ 0,0451 հա մակերեսով հողամասը,
✅ 0,08 հա մակերեսով հողամասը,
✅ 0,02 հա մակերեսով հողամասը,
✅ 0,0402 հա մակերեսով հողամասը,
✅ 0,13 հա մակերեսով հողամասը:

👍16❤2🔥1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
👍16❤7👌2🥰1
🇦🇲🇦🇲🇦🇲 Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը:
👍16🔥5👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը:
👍15❤4🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը. հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
👍21❤1🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է:
👏16👍7🔥3❤2👌1