Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
151 videos
1.43K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🇦🇲🇦🇲🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է:
🔥139👏5
🇦🇲🇦🇲🇦🇲 Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին. Գլխավոր դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍155👏5
🤝 Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը:
👍142👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/2 հասցեում գտնվող՝ 405 քմ մակերեսով, 4 միլիոն 208 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս մեկ հողամաս:
11🔥7👏3
‼️‼️‼️ Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
👍195🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍18👏1
‼️‼️‼️ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
👍18🔥6
🤝 Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:
👍16🔥2
📌 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում, վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս:
👍148👏2
‼️‼️‼️ Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
👏17🔥8👍1
🇦🇲🇦🇲🇦🇲 Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի 916,6 քմ մակերեսով շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է:
16👏8🥰1
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ:
👏17🔥6👍3
‼️‼️‼️ Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան։

Հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
🔥105👍5
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող՝ 2100 քմ մակերեսով, 3 միլիոն 943 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողատարածք:

📌Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 6 հասցեում գտնվող՝ 2100 քմ մակերեսով հողամասը 2008 թվականի մարտի 16-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է տվյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Հունան Պողոսյանի հորը՝ Հրաչ Պողոսյանին, ով, իր հերթին, հետագայում կառուցապատման իրավունքը նվիրել է մյուս որդուն՝ Հովհաննես Պողոսյանին:
12👏8🔥2👌2
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/4 հասցեում գտնվող՝ 1346 քմ մակերեսով, 14 միլիոն 151 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս մեկ հողատարածք:
👏163🔥3
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ:
18👍4🔥4
🇦🇲🇦🇲🇦🇲 Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն. Դատախազության միջնորդագրերի հիման վրա ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:
👏18🥰4👍1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25/1 հասցեում գտնվող՝ 0,06 հա մակերեսով, 6 միլիոն 307 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս մեկ հողատարածք:
24👍1
🖊️📄 Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
👍18🔥3👏3
✔️ Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան:
👏20🔥4
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:
👏183