Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
151 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել և շնորհակալություն է հայտնել բարեվարք, պրոֆեսիոնալ և իրենց մասնագիտությանը նվիրված դատախազներին ու Դատախազության աշխատողներին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք միասին սկսել ենք բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հետադարձ հայացքով գնահատում ենք, թե մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքով ի՞նչ փոփոխություն ենք բերել, ի՞նչ արժեքային կողմնորոշիչներ ունենք, նպաստե՞լ ենք արդյոք օրենքի նկատմամբ հարգանքի ձևավորմանը, պետական շահի պաշտպանությանը և արդյո՞ք մեր վարքագծի արդյունքում դատախազության հեղինակությունն ամրապնդվել է: Այս հարցերը վերաբերելի են մեզանից ամեն մեկին, քանի որ յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր հաջողություն սկսվում և ավարտվում է մարդկանցով»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:
16👏11🔥1🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Լուրեր»-ի անդրադարձը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ անցկացված կոլեգիայի ընդլայնված նիստին:
22👏8👍3🥰2
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
18👏5🔥2
🇦🇲🤝🇩🇪 Հայաստանի դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի՝ «Զանգերի կենտրոնի» միջոցով կատարված խարդախության առանցքային կազմակերպիչներից մեկի վերաբերյալ դատավճռին:
👏15👍5
‼️‼️‼️ Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
👍19
🇦🇲🇦🇲🇦🇲 Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել:
👍23
🇦🇲🇦🇲🇦🇲 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է:
🔥139👏5
🇦🇲🇦🇲🇦🇲 Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին. Գլխավոր դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍155👏5
🤝 Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը:
👍142👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/2 հասցեում գտնվող՝ 405 քմ մակերեսով, 4 միլիոն 208 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս մեկ հողամաս:
11🔥7👏3
‼️‼️‼️ Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
👍195🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍18👏1
‼️‼️‼️ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
👍18🔥6
🤝 Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:
👍16🔥2