Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
151 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի արդյունքները:
17👏6👍5🔥2
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել և շնորհակալություն է հայտնել բարեվարք, պրոֆեսիոնալ և իրենց մասնագիտությանը նվիրված դատախազներին ու Դատախազության աշխատողներին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք միասին սկսել ենք բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հետադարձ հայացքով գնահատում ենք, թե մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքով ի՞նչ փոփոխություն ենք բերել, ի՞նչ արժեքային կողմնորոշիչներ ունենք, նպաստե՞լ ենք արդյոք օրենքի նկատմամբ հարգանքի ձևավորմանը, պետական շահի պաշտպանությանը և արդյո՞ք մեր վարքագծի արդյունքում դատախազության հեղինակությունն ամրապնդվել է: Այս հարցերը վերաբերելի են մեզանից ամեն մեկին, քանի որ յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր հաջողություն սկսվում և ավարտվում է մարդկանցով»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:
16👏11🔥1🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Լուրեր»-ի անդրադարձը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ անցկացված կոլեգիայի ընդլայնված նիստին:
22👏8👍3🥰2
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
18👏5🔥2