Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
151 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ այս պահին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։

Հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է «Դատախազության աշխատողի օր» գրությունը և Հայաստանի Հանրապետության դատախազության տարբերանշանը՝ որպես հարգանքի և գնահատանքի խորհրդանիշ բոլոր այն դատախազների նկատմամբ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են օրենքի գերակայության, արդարության և պետականության ամրապնդմանը։
36👍9🥰3👏1👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
📓Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով եվրոպական երկրներից ժամանած դատախազներին այսօր նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:
🤝Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունն ու Մատենադարանը կազմակերպել էին «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում մասնագիտական հանրույթին էր ներկայացվել Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը: Այն մշակվել և հրատարակվել էր Մատենադարանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ:
23👍12🥰2🔥1👏1
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի արդյունքները:
17👏6👍5🔥2
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել և շնորհակալություն է հայտնել բարեվարք, պրոֆեսիոնալ և իրենց մասնագիտությանը նվիրված դատախազներին ու Դատախազության աշխատողներին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք միասին սկսել ենք բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հետադարձ հայացքով գնահատում ենք, թե մեկ տարվա ընթացքում մեր աշխատանքով ի՞նչ փոփոխություն ենք բերել, ի՞նչ արժեքային կողմնորոշիչներ ունենք, նպաստե՞լ ենք արդյոք օրենքի նկատմամբ հարգանքի ձևավորմանը, պետական շահի պաշտպանությանը և արդյո՞ք մեր վարքագծի արդյունքում դատախազության հեղինակությունն ամրապնդվել է: Այս հարցերը վերաբերելի են մեզանից ամեն մեկին, քանի որ յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր հաջողություն սկսվում և ավարտվում է մարդկանցով»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:
16👏11🔥1🥰1