🇦🇲🇦🇲🇦🇲 Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը:
❤21👍9👏2👌1
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
💬 «2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործը՝ այն դիտարկելով որպես պետական ինստիտուտների պատմության և ինքնության անբաժանելի մաս։

👍12❤9👏5👌2
ℹ️Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը
Դատախազության կայքը մշակվել է՝ հաշվի առնելով տեղեկատվության մատչելիության, օգտագործման հարմարավետության և տեղեկատվական անվտանգության միջազգային լավագույն չափանիշները։

❤22👍6👏1
‼️‼️‼️Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց է. Գլխավոր դատախազ
❤28👍2👏2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ այս պահին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։
Հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է «Դատախազության աշխատողի օր» գրությունը և Հայաստանի Հանրապետության դատախազության տարբերանշանը՝ որպես հարգանքի և գնահատանքի խորհրդանիշ բոլոր այն դատախազների նկատմամբ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են օրենքի գերակայության, արդարության և պետականության ամրապնդմանը։

❤36👍9🥰3👏1👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
📓Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով եվրոպական երկրներից ժամանած դատախազներին այսօր նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:
🤝Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունն ու Մատենադարանը կազմակերպել էին «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում մասնագիտական հանրույթին էր ներկայացվել Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը: Այն մշակվել և հրատարակվել էր Մատենադարանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ:

❤23👍12🥰2🔥1👏1
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացված միջազգային համաժողովի արդյունքները:
❤17👏6👍5🔥2