✅Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում:
✔️293 հաղորդումներից 174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
✔️297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
✔️14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
✔️Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

❤16👌3👍2
✅ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին:
✔️Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում:
ℹ️425 հաղորդումներից՝
✔️186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
✔️300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
✔️14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
✔️Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
✔️Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր:

❤21👍6👏3
ℹ️ Տեղեկատվություն՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալ:
👍15👏4❤3
‼️‼️‼️ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար:
📌Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն:

❤20👏2🥰1👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է:
Դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը, քաղաքի բնակչության պահանջով, համայնքի ավագանու անդամների անունից դիմել էր այդ ժամանակ գործող ՀՀ վարչապետին՝ խնդրելով քաղաքի միակ կինոթատրոնի շենքը հանձնել համայնքին՝ մշակութային կյանքն ու երիտասարդության ժամանցը պատշաճ կազմակերպելու նպատակով։
Նշենք, որ, ի թիվս այլ խախտումների, 2006 թվականին գույքն օտարվել է շուրջ 8 անգամ ցածր գնով:

👍24👏9🥰2❤1👌1
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
❤34👏7
🇦🇲🇦🇲🇦🇲 Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է:
👏20👍10🔥1
ℹ️ Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան:
👏21❤4🥰1👌1
‼️‼️Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
📌 Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
📌 Միևնույն ժամանակ, օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

👏21❤6🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲 Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը:
«Լուրեր»-ն անդրադարձել է Դատախազության՝ դատարանի կողմից բավարարված պետշահերի հայցին:

❤22👏8
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող՝ 12,4 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով, 67 հա մակերեսով հողատարածք:
✅Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի վճռով՝ հաստատվել է Գլխավոր դատախազության և Հիմնադրամի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձրել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող՝ 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային և «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամասը:

❤19🔥6👍1👏1
‼️‼️‼️ Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել շուրջ 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում. հայց է ներկայացվել դատարան:
❤21🔥10👏3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲 Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. Դատախազության միջնորդագրերի հիման վրա ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:
💬 Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։
«Այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
❌Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
❌Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
❌Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:
ℹ️Տեղեկացնենք, որ ապամոնտաժումից հետո շինաղբը տարածքից հեռացվում է:

❤26🔥4🥰1
🇦🇲🇦🇲🇦🇲Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
👍23❤9👏2
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
👍19👏5❤4
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
❤18🔥10
🤝 Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով։
👍22❤11
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող երրորդ հողամասը վերադարձվեց համայնքին՝ 0,04 հա մակերեսով:
👍24🔥7👌1