Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
152 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
‼️‼️‼️ Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել

💬 Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:
Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։
Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։
Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:
Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։
Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։
22👏8👍4🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

📌Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
14👍7👏3🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցում գտնվող 2 անշարժ գույք:
13👏8🔥1
📌 Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան:
👍24🔥21
‼️‼️‼️ Դատախազությունը, պետշահերի լիազորության շրջանակում, ուսումնասիրել է 2002 թվականին օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

📌 Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության 2002 թվականի որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։
17👏5
‼️‼️‼️ Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:
👍16👏2
‼️‼️‼️ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 անշարժ և շարժական գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան:

Համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն համայնքից հափշտակել է՝

🔴Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,
🔴Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,
🔴0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
🔴260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,
🔴0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,
🔴0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
🔴0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
🔴33 հա մակերեսով հողամասը,
🔴5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
🔴0,6 հա մակերեսով արոտավայրը,
🔴8,11 հա մակերեսով վարելահողը,
🔴60,9 հա մակերեսով արոտավայրը,
🔴5,4 հա մակերեսով վարելահողը,
🔴1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,
🔴7,2 հա մակերեսով վարելահողը,
🔴0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,
🔴0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,
🔴3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,
🔴4,2 հա մակերեսով արոտավայրը,
🔴0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
🔴1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
🔴0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
🔴2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
🔴0,51 հա մակերեսով վարելահողը,
🔴0,95 հա մակերեսով հողամասը,
🔴0,36 հա մակերեսով վարելահողը,
🔴0,36 հա մակերեսով վարելահողը,
🔴0,3187 հա մակերեսով արոտավայրը,
🔴0,1 հա մակերեսով վարելահողը,
🔴Համայնքին Պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,
🔴«Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,
🔴Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:
👍14👌42🔥2
🇦🇲🇦🇲🇦🇲Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է:

Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
«RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:
Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
85 միլիոն 430 հազար դրամ:
👍11🔥62👏2👌1
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է:
👏13🔥4
‼️‼️‼️ Հայաստանի Հանրապետության դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ:

📌 Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար, եթե այն, ի թիվս այլնի, դրսևորվել է անձի կողմից իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ: Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով:
👍22👏1
Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում:

✔️293 հաղորդումներից 174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
✔️297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
✔️14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
✔️Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
16👌3👍2
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին:

✔️Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում:

ℹ️425 հաղորդումներից՝

✔️186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
✔️300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
✔️14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
✔️Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
✔️Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր:
21👍6👏3
ℹ️ Տեղեկատվություն՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալ:
👍15👏43
‼️‼️‼️ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար:

📌Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն:
20👏2🥰1👌1