Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
152 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🇦🇲🇦🇲🇦🇲 Դասային աստիճանի շնորհում, Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով պարգևատրում՝ Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էդգար Արսենյանին և Արամ Արամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Արսենի Սարուխանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը՝ Երախտագիտության մեդալով:
👍1912🥰1
‼️‼️‼️ Դատախազը դատարան է հանձնել Շողակաթ համայնքի ղեկավար Ս.Շ.-ի և կառուցապատող Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հիշեցնենք, որ Սևանի ափամերձ տարածքներում կառուցված առանձնատների վերաբերյալ Դատախազության կողմից դատարան ներկայացված պետշահերի հայցերի թվում է նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ա.Հ.-ի կողմից ապօրինի կառուցված Սևանի այս առանձնատան հայցը:
👏16🔥6
💬 Առաջնորդները տարբերվում են նրանով, որ «ընկնելուց» հետո վեր կենալիս՝ արժեքները գետնին չեն թողնում. Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի ավարտական միջոցառմանը

Աննա Վարդապետյանն անդրադարձել է ժամանակակից աշխարհում արժեքների խեղաթյուրման ու նենգափոխման խնդրին: «Որքան էլ այսօրվա աշխարհում արժեքները նենգափոխվեն, կան արժեքներ, որոնք երբեք չեն «հնանալու». դրանք են՝ բարեվարքությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը և այլոց համեստաբար ծառայելու ունակությունը: Խոսքը ծառայամտության մասին չէ: Խոսքը գիտելիքը հանրային բարիքի վերածելու կարողության մասին է: Առաջնորդներն այլոցից տարբերվում են նրանով, որ այս մարդիկ թեև «ընկնում» են, սխալվում են, բայց նրանք միշտ բարձրանում են ու որ ամենակարևորն է, ամեն անգամ վեր են կենում՝ առանց իրենց արժեքները գետնին թողնելու»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ քաղաքակիրթ մարդու կյանքը չափվում է այն գաղափարախոսության հարատևությամբ, որին անձը «զոհաբերում» է իր կյանքը: Աննա Վարդապետյանն այս ճանապարհին կարևոր է համարել չհիասթափվելն ու չընկրկելը:
26👍8🥰2👏2👌1
📌 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ:
👍11👏4👌3🔥2
📌 Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների՝ Պ.Պ.-ի, Վ.Գ.-ի, Հ.Բ.-ի և Լ.Ե.-ի նկատմամբ այն բանի համար, որ ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մ.Հ.-ի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
👍146🔥4👏1
📌Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, կհայտարարվի հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
👍17🔥61
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը:
23👍4👏4
‼️‼️‼️ Ինչպե՞ս են «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն օտարվել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը. Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
18👌6👍4👏2
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը:
👍15🔥4👏4
📌 Դատախազը դատարան է հանձնել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
🔥11👍7👌2
🇦🇲🤝🇱🇧 Լիբանանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին:
👍20👏2
📄🖊️ Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունեն:

📌 2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց:
👍215👏3🥰1👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է։

‼️‼️‼️ Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:

📌Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Աբովյանի նախկին քաղաքապետ Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
🔥158🥰4👍2
‼️‼️‼️ Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել

💬 Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:
Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։
Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։
Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:
Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։
Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։
22👏8👍4🔥1