Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.19K photos
152 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🇦🇲🤝🇩🇪 Հայ և գերմանացի դատախազների մասնակցությամբ աշխատաժողով՝ վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թեմայով:
👍107🔥4
🇦🇲🇦🇲🇦🇲 Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն. Դատախազության միջնորդագրերի հիման վրա ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:

💬 Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։
«Այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:
ℹ️Տեղեկացնենք, որ ապամոնտաժումից հետո շինաղբը տարածքից հեռացվում է:
👏204🔥2🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲Ինչպե՞ս են Դատախազության միջնորդագրերի հիման վրա, Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում, ապամոնտաժվում ապօրինի կառուցված շենք-շինությունները:
👍193🔥3
‼️‼️‼️ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

ℹ️ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

📌 Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
23👍6🔥1👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին:

Հիշեցնենք, որ առ այսօր Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 16 հողամաս է Դատախազությունը վերադարձրել համայնքին, որից մեկը՝ քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից տարածքում:
👍163
🇦🇲 🤝 🇺🇿 ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին:
15👍3
🇦🇲 🤝 Դատախազությունը հայտարարում է արտահերթ բաց մրցույթ՝ պետշահերի դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:
15👍5
‼️‼️‼️Մոնումենտի կանաչ տարածքներն ապօրինի օտարելու համար դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ:

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով Մոնումենտի առանձնատները պետությանը վերադարձնելու մասին հարցին, նշել էր, որ Մոնումենտի առանձնատների մասով Դատախազությունը երկու ուղղությամբ է աշխատանք իրականացնում՝
📌 Դատարանի վարույթ ընդունված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր,
📌քրեական վարույթ:

💬Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ քրեական վարույթով առաջընթաց կլինի և Դատախազությունը հանրությանը կիրազեկի դրա մասին:

Դատախազությունը, ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման մանրամասներ է ներկայացրել քրեական վարույթից:

https://armtimes.com/hy/article/336976
27🔥3👏3
☎️Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով:

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։
16👍6
🤝 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը 2026 թվականի մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:
16👍7🥰1