ℹ️Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2026 թվականի մայիսի 6-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, մասնակցել է «Դատախազության համակարգի եվրոպական ինտեգրում․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպական ինտեգրման գործընթացում իրավական համագործակցության կարևորությանը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում միջազգային գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։

👍18👌2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
⁉️Ինչպե՞ս է Իջևանի զբոսայգին ժամանակին բաժան-բաժան արվել ու կառուցապատման իրավունքով տրվել 17 տարբեր անձանց:
⁉️Ինչպե՞ս են Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7.5 հա ընդհանուր մակերեսով, 3 միլիարդ 381 միլիոն դրամ արժեքով 6 հողատարածքները ժամանակին կեղծ փաստաթղթերով օտարվել տարբեր անձանց:
⁉️Ինչպե՞ս է Դատախազությունը պետության տիրապետմանը վերադարձրել պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ արժեքով շուրջ 4886 հա մակերեսով հողատարածքներ, որոնք ժամանակին, անհատույց օգտագործման իրավունքով, հատկացվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
⁉️Ինչպե՞ս են Արարատի մարզի Սուրենավան, Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի նախկին ղեկավարները մանկապարտեզի շենքը, մշակույթի տունն ու հարակից հողամասն, ինչպես նաև պուրակը օրենքի խախտմամբ օտարել մեկն՝ իր խնամուն, երկրորդն՝ իր կնոջը, երրորդը՝ իր որդուն:
⁉️Ինչպե՞ս են Դատախազության միջնորդագրերի արդյունքում Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապամոնտաժվում ապօրինի կառուցված շենք-շինությունները:

❤20🔥4👏4
🖋️📄 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
❤16👏5🔥4👌1
‼️ Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:
📌Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

❤15👍6🔥2🥰1👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով, պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է:
👏17🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքած՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կնքված երեք պայմանագրերը երեք տարի ժամկետով են, սակայն պայմանագրերը շարունակում են գործել՝ անորոշ ժամկետով:
‼️‼️‼️ Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է նաև, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված են եղել հողի կադաստրային արժեքի աճի դեպքում հողատարածքների վարձավճարները փոփոխելու դրույթներ՝ նոր կադաստրային արժեքների մասին վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով: Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով:

❤14🔥4
🇦🇲🇦🇲🇦🇲 Վաղարշապատ համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. Արմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է:
❤20👏4
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ:
ℹ️2026 թվականի մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝
✅Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ անշարժ գույքի շուրջ 90%-ի նկատմամբ.
✅Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասի նկատմամբ.
✅«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմսերի նկատմամբ:

❤16👏6
✅ Պրոֆեսիոնալիզմ, բարեվարքություն, զսպվածություն, սրտացավություն, «ո՛չ» ասելու կարողություն. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին:
❤22👏4🥰2
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ:
👏16
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
🔥14❤4👍3👏2