Media is too big
VIEW IN TELEGRAM
✅ Աննա Վարդապետյան. «2025 թվականի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բանկային համակարգում առկա անվտանգության թույլ մեխանիզմների հետևանքով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից։
Քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին, ինչպես նաև քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ: Բանկերին ուղարկվել են միջնորդագրեր՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության համակարգերը։ Մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այդ բանկերում, կարծես, վերացվեցին»:

❤22🔥3👏3👍1
🤝 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին։
Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։

❤20👍6
🇦🇲🇦🇲🇦🇲 Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվեց պետությանը. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել, ինչպես նաև անդրադարձել է Կարապետ Գուլոյանի վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռին ու մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական գործին:
❤16🔥3👍2🥰2👏1
‼️‼️‼️ 2008 թվականին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի, մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ոստիկանության կողմից իրականացված գործողությունը. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է ՄԻԵԴ վճռին և ընդգծել, որ գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է:
👍10❤7🔥2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️‼️‼️ Մեղադրյալ Արթուր Սարգսյանի հետ կապված քրեական վարույթից խոսելուց մոռանում եք նշել, որ դատարանում քննվում է նաև մեր կողմից նրա դեմ ներկայացված՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը. Գլխավոր դատախազն արձագանքել է ընդդիմադիր պատգամավորի քննադատությանը:
❤18👍3🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️‼️‼️ Դատախազության համակարգի և անձամբ իմ դեմ թիրախավորումների իրական պատճառն ապօրինի գույքի բռնագանձման հայցերով պատճառված «անհանգստությունն» է. Գլխավոր դատախազը թվարկել է Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Աղվան Վարդանյանից և Իշխան Սաղաթելյանից պահանջվող գույքերի ցանկը:
💬 «Ինչն է հետաքրքիր, երբ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, երեք բացատրություն ենք լսում՝ «նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր»: Դատարանները դեռ կքննարկեն «պապիկների ու տաղանդավոր որդիների» հարցը»,- հայտարարել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանին՝ նվերի հարցը լուծելու համար. հստակ սահմանվել են նվեր ստանալու պայմաններն ու դեպքերը։

❤19👍7🔥3👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️‼️‼️Բոլոր նրանք, ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և հավելել, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը, և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։
💬 «Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս արարքների համար պայմանական դատապարտում չի կիրառվում: Սա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն է:

🔥16👏7❤5🥰1
🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք` 1389,7 քմ ընդհանուր մակերեսով:
🤝 Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

❤19🔥4
ℹ️Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2026 թվականի մայիսի 6-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, մասնակցել է «Դատախազության համակարգի եվրոպական ինտեգրում․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպական ինտեգրման գործընթացում իրավական համագործակցության կարևորությանը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում միջազգային գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։

👍18👌2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
⁉️Ինչպե՞ս է Իջևանի զբոսայգին ժամանակին բաժան-բաժան արվել ու կառուցապատման իրավունքով տրվել 17 տարբեր անձանց:
⁉️Ինչպե՞ս են Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7.5 հա ընդհանուր մակերեսով, 3 միլիարդ 381 միլիոն դրամ արժեքով 6 հողատարածքները ժամանակին կեղծ փաստաթղթերով օտարվել տարբեր անձանց:
⁉️Ինչպե՞ս է Դատախազությունը պետության տիրապետմանը վերադարձրել պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ արժեքով շուրջ 4886 հա մակերեսով հողատարածքներ, որոնք ժամանակին, անհատույց օգտագործման իրավունքով, հատկացվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
⁉️Ինչպե՞ս են Արարատի մարզի Սուրենավան, Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի նախկին ղեկավարները մանկապարտեզի շենքը, մշակույթի տունն ու հարակից հողամասն, ինչպես նաև պուրակը օրենքի խախտմամբ օտարել մեկն՝ իր խնամուն, երկրորդն՝ իր կնոջը, երրորդը՝ իր որդուն:
⁉️Ինչպե՞ս են Դատախազության միջնորդագրերի արդյունքում Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապամոնտաժվում ապօրինի կառուցված շենք-շինությունները:

❤20🔥4👏4
🖋️📄 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
❤16👏5🔥4👌1
‼️ Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:
📌Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

❤15👍6🔥2🥰1👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով, պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է:
👏17🔥1