Գլխավոր դատախազություն
2.23K subscribers
3.2K photos
152 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
Դատախազների հարգանքի տուրքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
28👍3👏3👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը` Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը:
👍19🥰1👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 20.6 հա մակերեսով, շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ:
👍21🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի Վայք համայնքում գտնվող՝ 63 միլիոն 130 հազար դրամ արժեքով, 1213,4 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍13🔥71👏1
🖊️📄 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
16🔥3👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, ապօրինի գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռ, դատարան հանձնված քրեական գործերի 23,8%-ով աճ. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
10👏10👍6
ℹ️ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ
14👏4👍1🔥1
ℹ️ 2025 թվականին ավարտված քրեական վարույթների 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, քրեական վարույթներով Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն դրամ. Աննա Վարդապետյան
11👏4
ℹ️ 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին. Գլխավոր դատախազ
👏183🔥3
‼️‼️‼️ Պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաքննական մարմիններում իրականացվող քննությունը, ինչպես նաև Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունները:
👍108👏6
ℹ️ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան
16👏4🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ագրեսիան կարելի է հաղթահարել միայն համբերությամբ, դաստիարակությամբ, ես միշտ այդպես եմ ագրեսիային պատասխանում. Աննա Վարդապետյան
22👍7👏3🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլխավոր դատախազ. «Դատախազությունում կադրային խնդիր չկա: Դատախազ դառնալու համար դիմողների մեծ մասն իրենց կուրսերի լավագույն ուսանողներն են: Դատախազության դռները բաց են պրոֆեսիոնալ և բարեվարք մասնագետների առաջ»:
26👏4👍1🔥1👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Աննա Վարդապետյանը՝ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Գործ ունենք բռնությամբ զուգորդված իշխանությունների լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է»:
16👍5👏2🔥1
Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում. Աննա Վարդապետյան
👏145👍4🥰1
ℹ️ Դատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. Աննա Վարդապետյան
19👏5👍1🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլխավոր դատախազ . «Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ»։
👍2910🔥7👏3👌1
ℹ️Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
21🔥5👏2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլխավոր դատախազ. «Վեդիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո է: Կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա. այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»:
👍2012👏1👌1
Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազ. «Վեդիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո է: Կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա. այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»:
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
👍18🔥5👏2👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Աննա Վարդապետյան. «2025 թվականի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բանկային համակարգում առկա անվտանգության թույլ մեխանիզմների հետևանքով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից։
Քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին, ինչպես նաև քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ: Բանկերին ուղարկվել են միջնորդագրեր՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության համակարգերը։ Մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այդ բանկերում, կարծես, վերացվեցին»:
22🔥3👏3👍1