Գլխավոր դատախազություն
2.24K subscribers
3.2K photos
152 videos
1.44K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🇦🇲🇦🇲🇦🇲 Հօգուտ պետության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ և շուրջ 5 հազար եվրո. Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը մասնակի բավարարվել է:
👏1511🔥3🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ և 5 հազար եվրո. «Լուրեր»-ն անդրադարձել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի մասնակի բավարարմանը:
🥰10👏106👍2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Դատախազությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև իր տեղակալների, ՀՀ դատախազության դատախազների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
30👍3👏1👌1
Դատախազների հարգանքի տուրքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
28👍3👏3👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը` Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը:
👍19🥰1👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 20.6 հա մակերեսով, շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ:
👍21🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի Վայք համայնքում գտնվող՝ 63 միլիոն 130 հազար դրամ արժեքով, 1213,4 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍13🔥71👏1
🖊️📄 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
16🔥3👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, ապօրինի գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռ, դատարան հանձնված քրեական գործերի 23,8%-ով աճ. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
10👏10👍6
ℹ️ Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ
14👏4👍1🔥1
ℹ️ 2025 թվականին ավարտված քրեական վարույթների 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, քրեական վարույթներով Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն դրամ. Աննա Վարդապետյան
11👏4
ℹ️ 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին. Գլխավոր դատախազ
👏183🔥3
‼️‼️‼️ Պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաքննական մարմիններում իրականացվող քննությունը, ինչպես նաև Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունները:
👍108👏6
ℹ️ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան
16👏4🔥3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ագրեսիան կարելի է հաղթահարել միայն համբերությամբ, դաստիարակությամբ, ես միշտ այդպես եմ ագրեսիային պատասխանում. Աննա Վարդապետյան
22👍7👏3🔥1