Գլխավոր դատախազություն
2.11K subscribers
2.93K photos
121 videos
1.28K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ:
👍20🔥2🥰1👏1👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
▶️«Լուրեր»-ն անդրադարձել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդմանը:
👍97🔥2👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է։
👍124👌2🔥1
ℹ️ Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
👏127🔥1
🖊️📄 Գլխավոր դատախազի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ:
15👏5🔥2👌1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲 Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:

💬 Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։
«Այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:

ℹ️Տեղեկացնենք, որ ապամոնտաժումից հետո շինաղբը տարածքից հեռացվում է:
👏1610🔥2
📌 Դատախազությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար:

‼️‼️‼️ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

☑️59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում.
☑️4 տրանսպորտային միջոց.
☑️20 իրավաբանական անձանցում մասնակցություն.
☑️շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով.
☑️8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով.
☑️Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։

📌Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին դատախազն իրավասու դատարան է հանձնել ՀՀ նախկին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը:
👏1412
🇦🇲🇦🇲🇦🇲 Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
👍143
🇦🇲🤝🇺🇸 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:

🤝 Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին:
18🔥3👏3👌1
«Լուրեր»-ն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի հանդիպմանը՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ:
Media is too big
VIEW IN TELEGRAM
16👏6👍1
🤝 Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին:
👏152🔥2👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը:
👍162🔥2👌1
🤝 ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:
16👏3🔥1
🤝 Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Մ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 788 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:
👏148