Գլխավոր դատախազություն
2.11K subscribers
2.93K photos
121 videos
1.28K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🇦🇲🇦🇲🇦🇲Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
15🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով, 7090 քմ մակերեսով անշարժ գույքը Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու նախապատմությանը, ինչպես նաև 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների մանրամասներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտություններին և Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքներին:
23👏4🔥2
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին:
👏1210🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին:
15🔥3👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:

ℹ️Մինչ այսօր վերադարձվել են քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝
Թատերական փողոց 18 հասցեի՝ 19 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/7 հասցեի՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/5 հասցեի՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/55 հասցեի՝ 436 քմ մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/29 հասցեի՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեի՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
Անկախության 1/54 հասցեի՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության 1/41 հասցեւ՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/6 հասցեի՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեի՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/28 հասցեի՝ 351 քմ մակերեսով հողամասը,
Թատերական 18/3 հասցեի՝ 18 քմ մակերեսով հողամասը:
Քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:
16🔥4
ℹ️ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2026 թվականի փետրվարին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական 3 և իրավաբանական 2 անձանց՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ ընդհանուր 5.5 հա մակերեսով 5 հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ:
18🔥1
🤝 Կատարելագործել գիտելիքները, փոխանցել մասնագիտական հմտություններ և ձեռք բերել փորձառություն. Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկան ավարտած ուսանողներին:

💬Ուսանողները, ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկելով Դատախազությունում իրենց պրակտիկայի շրջանակում ստացած փորձառությունը, այն որակել են՝ պրոֆեսիոնալ, պատասխանատու, արժանիքահեն, հարգալից և հոգատար: Ուսանողներն ընդգծել են նաև Դատախազության ստորաբաժանումներում առկա առողջ մթնոլորտը, դատախազների համախմբվածությունը, անկախ ծանրաբեռնվածությունից՝ ուսանողին մասնագիտական գիտելիք փոխանցելու և աշխատանքում ներգրավելու պատրաստակամությունը, քաղաքացիների, աշխատանքի և միմյանց նկատմամբ անտարբերության բացակայությունը:
21👏8🔥2👌1
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանից (քրեական վարույթով՝ լիազորությունները կասեցված) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամ:
20🔥2👏2👌1
‼️‼️‼️ Դատախազը, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով, 2026 թվականի մարտի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի, Գյումրու համայնքապետի խորհրդականի,Կրթության բաժի 3 աշխատակիցների նկատմամբ՝ նախնական համաձայնությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու համար:
‼️‼️‼️Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ութ տնօրենների նկատմամբ:

https://youtu.be/_oOzOHcBGOU?si=OPYFtTiUUXAWWdxQ
19👏10
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

💬 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում իր երախտիքն է հայտնել դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր պրոֆեսիոնալ և սրտացավ գործընկերներին՝ 2025 թվականին գրանցած շոշափելի արդյունքի համար:
👏96🔥1
ℹ️ Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հանցագործությունների դեպքերին վերաբերող թվային ցուցանիշները ներկայացված են ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա:
👏103🔥1
ℹ️ Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով: 6 ամսից ավել է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով:
11👏4🥰1