Գլխավոր դատախազություն
2.1K subscribers
2.92K photos
119 videos
1.27K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ:
👍228🔥2
🤝 Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:
22👏3🔥2
ℹ️ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին նվիրված աշխատաժողովին՝ «Ողջամիտ ժամկետներ և դատական իշխանության ​​դերը, ինչպես նաև հանձնման գործընթացը» թեմայով:
20👏6🔥1👌1
🇦🇲🇦🇲🇦🇲Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
15🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով, 7090 քմ մակերեսով անշարժ գույքը Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու նախապատմությանը, ինչպես նաև 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների մանրամասներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտություններին և Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքներին:
23👏4🔥2
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին:
👏1210🔥1
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին:
15🔥3👏1
🇦🇲🇦🇲🇦🇲 Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:

ℹ️Մինչ այսօր վերադարձվել են քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝
Թատերական փողոց 18 հասցեի՝ 19 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/7 հասցեի՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/5 հասցեի՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/55 հասցեի՝ 436 քմ մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/29 հասցեի՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեի՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
Անկախության 1/54 հասցեի՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության 1/41 հասցեւ՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/6 հասցեի՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեի՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/28 հասցեի՝ 351 քմ մակերեսով հողամասը,
Թատերական 18/3 հասցեի՝ 18 քմ մակերեսով հողամասը:
Քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:
16🔥4
ℹ️ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2026 թվականի փետրվարին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական 3 և իրավաբանական 2 անձանց՝ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ ընդհանուր 5.5 հա մակերեսով 5 հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ:
18🔥1
🤝 Կատարելագործել գիտելիքները, փոխանցել մասնագիտական հմտություններ և ձեռք բերել փորձառություն. Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկան ավարտած ուսանողներին:

💬Ուսանողները, ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկելով Դատախազությունում իրենց պրակտիկայի շրջանակում ստացած փորձառությունը, այն որակել են՝ պրոֆեսիոնալ, պատասխանատու, արժանիքահեն, հարգալից և հոգատար: Ուսանողներն ընդգծել են նաև Դատախազության ստորաբաժանումներում առկա առողջ մթնոլորտը, դատախազների համախմբվածությունը, անկախ ծանրաբեռնվածությունից՝ ուսանողին մասնագիտական գիտելիք փոխանցելու և աշխատանքում ներգրավելու պատրաստակամությունը, քաղաքացիների, աշխատանքի և միմյանց նկատմամբ անտարբերության բացակայությունը:
21👏8🔥2👌1