ℹ️ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025 թվականին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է. Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները:
👏15❤7🔥1
ℹ️ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժեում արձանագրված դեպքերը:
👏15❤2🔥2
ℹ️ 🇦🇲🇦🇲🇦🇲 Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը. Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը ներկայացրել է Վարչության դատախազների կողմից 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
👍11❤6👏4
Media is too big
VIEW IN TELEGRAM
▶️ «Լուրեր»-ն անդրադարձել է Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի արդյունքներին:
💬«Դատախազ դառնալ կամեցողները շատացել են. 200-ից ավելի դիմորդ ունենք»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
💬«Դատախազ դառնալ կամեցողները շատացել են. 200-ից ավելի դիմորդ ունենք»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
❤16👏11🥰1
🇦🇲🇦🇲🇦🇲 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023-2025 թվականներին:
❤21🔥2
🖊️ Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, 2026 թվականի մարտի 5-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:
🔥9👏7
🇦🇲🇦🇲🇦🇲 Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց:
ℹ️ Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝
📌 «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե),
📌 «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
📌 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե):
Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:

❤23👏6
‼️‼️‼️ Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ:
👍22❤8🔥2
🤝 Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:
❤22👏3🔥2
ℹ️ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին նվիրված աշխատաժողովին՝ «Ողջամիտ ժամկետներ և դատական իշխանության դերը, ինչպես նաև հանձնման գործընթացը» թեմայով:
❤20👏6🔥1👌1