Գլխավոր դատախազություն
2.11K subscribers
2.93K photos
120 videos
1.28K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
🇦🇲 Աննա Վարդապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազներին. «Իմ խնդրանքն է, որ մենք լինենք ավելի պատասխանատու, ավելի ուշադիր, ավելի բարեկիրթ: Այսօրվա մարտահրավերները չեն վերաբերվում միայն պրոֆեսիոնալիզմին. վերաբերվում են այնպիսի տարրական երևույթի, ինչպիսին բարեկրթությունն է: Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ»:

ℹ️Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:
30👍9👏1👌1
🇦🇲🇦🇲🇦🇲 30 միլիարդ 341 միլիոն դրամ վնասի վերականգնում՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
12👍8👏2🔥1
ℹ️ Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թվականի ընթացքում նվազել է, պետշահերի լիազորության շրջանակում պետությանն է վերադարձվել 124 գույք:

💬 Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
13👏3
ℹ️ Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2025 թվականի ընթացքում ուղարկվել է 309, ստացվել է 291 իրավական օգնության միջնորդություն, ՀՀ իրավասու մարմինների կողմից ուղարկվել է հանձնելու մասին 81 միջնորդություն:

💬 Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
👏135
ℹ️ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025 թվականին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է. Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքները:
👏157🔥1
ℹ️ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժեում արձանագրված դեպքերը:
👏152🔥2
ℹ️ 🇦🇲🇦🇲🇦🇲 Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը. Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը ներկայացրել է Վարչության դատախազների կողմից 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
👍116👏4