Գլխավոր դատախազություն
2.29K subscribers
3.52K photos
189 videos
1.62K links
ℹ️Դատախազության բոլոր նորություններն՝ այս ալիքում:
Download Telegram
ℹ️Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

☑️Մեղադրյալի հետ խմբի կազմում հանցանք կատարած և ինքնությունը չպարզված այլ անձի վերաբերյալ վարույթն անջատվել է, նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:
👏10👍3❤2
🇦🇲🇦🇲🇦🇲 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:

ℹ️2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
❤15👏3👍1
ℹ️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ:
❤15👏6
ℹ️Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ:
👍16👏3❤1
🇦🇲🇦🇲🇦🇲Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը:
👍12👏3
ℹ️Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ:
👏16❤3
📌Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ:
❤12👍5👏1
📌Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը:

‼️‼️‼️ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա մերկ լուսանկարները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախապես տեղյակ լինելով, որ իգական սեռի վերոնշյալ անձի բջջային հեռախոսը գտնվում է նրա մոր մոտ, մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները:

Վերոնշյալ արարքի հետևանքով՝ իգական սեռի անձն իր կյանքին վերջ տալու նպատակով մեկանգամյա օգտագործման ածելիի միջոցով ձախ նախաբազկի հատվածում կատարել է կտրվածքներ:
❤10👍5
ℹ️ Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը:

‼️‼️‼️ Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:
👍12❤3🔥1👏1
ℹ️ Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից, հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան։
❤10🔥4
ℹ️Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան:

☑️Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

🇦🇲🇦🇲🇦🇲 Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33,681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։
👍7👏2
‼️‼️‼️ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան:
📌«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից:
👍8👏8
🇦🇲🇦🇲🇦🇲Դատախազությունը, միայն պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 19,5 միլիոն ԱՄՆ 💲-ի գույք է վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը:

📌Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին պետությանը վերադարձվել է 15 գույք՝ 2,5 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ, 2023 թվականին՝ 5 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 4 գույք, որից միայն ԱՕԿՍ-ի շենքի արժեքը 5 միլիարդ դրամ է, իսկ 2022 թվականին՝ 11 միլիոն դրամ:

https://m.youtube.com/watch?v=UlZDn8EOE34
❤16👍3🥰2🔥1
🖊️📄 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
👏11❤3👍1👌1
ℹ️Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

☑️Հիշեցնենք, որ 2001 թվականի հուլիսի 16-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման գոտին 82 հազար 700 քմ մակերեսով:

📌Մեղադրյալ Ա.Կ.-ի կողմից 666 միլիոն 765 հազար դրամը վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում:
👏15❤3👍2
📣 Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ:

🔹Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջոցով:
❤15👏4👍2
ℹ️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ:
❤29👏3
🇦🇲🇬🇧 Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին:
❤21👍4🔥3👏2
ℹ️ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Foundations with Larisa Hovannisian» փոդքասթի եթերում, «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանի հետ հարցազրույցի ընթացքում, խոսել է հետևյալ թեմաներից՝

📎 Ինչպե՞ս կարող է մեկ ուսուցիչը կամ դասախոսը փոխել ողջ կյանքիդ հետագիծը.

📎 Քննադատության անվան տակ թաքնվող ատելության խոսք.

📎 Ի՞նչ հարաբերակցություն ունեն որակն ու արարքը.

📎 Ինչպե՞ս ընդունել և հաղթահարել մեր վախերը.

📎 Հարմարավետության գոտում փակված մեծանալու բացասական կողմը.

📎 Ոչ ստանդարտ որոշումների ընդունում.

📎 Ռեակցիա և գործողություն:

https://youtu.be/WTDUwwC8lkI
❤20👏2👍1🔥1🥰1
ℹ️ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան:
👏17🔥2👍1
ℹ️ Գլխավոր դատախազությունը «Նորքի այգիներ» պայմանական անունը կրող քրեական գործով արձանագրված 16 դեպքերով, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ներկայացրել է 21 հայց, որից 10-ը՝ Հակակոռուպցիոն դատարան, իսկ 11-ը՝ Վարչական դատարան:

«Սիվիլնեթ»-ի անդրադարձը Դատախազության կատարած աշխատանքներին ➡️ https://www.civilnet.am/news/813574/
👏6🔥3