Frontline Youth Network
106 subscribers
32 photos
11 videos
1 file
30 links
FYN aims to connect and empower rural youth to become leaders and advocate for their rights
🌐www.frontlineyouth.net
Download Telegram
Happy New Year from FYN family 💜

🔎here are some holiday readings for you: https://linktr.ee/frontlineyouthnet
The idea behind yoga is to connect the mind, the body and the soul 💫

Our teammate Natela shares her experience 💜

🔎What is yoga? Who it is for?, What opportunities are there for #FYN community?
📍Find out in our blog: https://linktr.ee/frontlineyouthnet
Dear fellow,

"Seed the Change" handbook for young activists are now available.

The handbook guides its readers in their activist actions and equips with knowledge and tools to promote positive change.

The handbook encompasses both theory and practice in human rights, peace and green matters.

If you wish to receive a copy, please DM 💜
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հանրակրթության մեջ խաղաղաշինական կրթությունն իր դերն ունի, հատկապես Հայաստանում՝ հաշվի առնելով ներկայում հանրակրթության վիճակը, ինչպես նաև վերջին շրջանում հանրակրթության պետական չափորոշիչների վերամշակումը: Այնտեղ շատ կարևորվել է դպրոցում հանրակրթության 2 ֆակտորների ներդրումը՝ արժեքի և վերաբերմունքի, որը կրթական բոլոր ծրագրերում պետք է արտացոլվի: Եվ հասարակագիտական առարկաների միջոցով արժեքի և վերաբերմունքի ձևավորման ամենալավ հնարավորությունն է տրվում», - մեզ հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերինե Ավետիսյանը:

«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։


#FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Խաղաղությունն առաջին հերթին ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելու կարողությունն է: Եթե ինքդ քեզ հետ ներդաշնակ ես, ապա, բնականաբար, շրջապատիդ հետ էլ կարող ես ներդաշնակ լինել:
Խաղաղության առաջնահերթ մաս է կազմում խաղաղաշինական կրթությունը, որի նպատակն է օգնել հակամարտող կողմերին կոնֆլիկտը փորձել լուծել ոչ բռնի մեթոդներով, այսինքն՝ կիրառել միմյանց հասկանալու, ապրումակցելու, միմյանց լսելու և իրապես կառուցողական կերպով բանակցելու հմտությունները», - այսպես մեկնաբանեց խաղաղաշինություն տերմինը խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ Լարիսա Մկրտչյանը:

«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։




#FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այսօր ապրում ենք այնպիսի մի իրավիճակում, որ ամբողջ օրն առնչվում ենք խաղաղության, խաղաղաշինության գաղափարախոսության հետ։ Եվ մենք՝ ուսուցիչներս, աշխատելով դպրոցում, աշակերտներին փորձում ենք տալ գաղափար, թե ինչ է խաղաղությունը։ Այսինքն՝ փորձենք բացատրել «մարդ», «իրավունք» հասկացողությունը խաղաղության հետ կապված, խաղաղաշինության հետ կապված և տալ այդ գաղափարախոսության հիմնական կորիզը», - ասում է Արճիս համայնքի ուսուցչուհի Գայանե Շիրոյանը։
«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։



#FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Շատ հաճելի օր է, հագեցած հետաքրքիր նորամուծություններով, և, ինձ թվում է՝ այս վերապատրաստումներից հետո, երբ որ վերադառնանք դպրոց, այդ լիցքերը կհաղորդենք մեր աշակերտներին և ավելի վստահ կմտնենք դասարան։ Կցանկանայի, որ շարունակական լիներ, այս վերապատրաստումը»,- իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Հաղարծին համայնքի ուսուցչուհի Անժելա Քոչարյանը։


«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։ #FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ինձ հետ տարա բավական շատ փորձառություններ՝ թիմային աշխատանքի, գործնական աշխատանքների հետ կապված, որի կարիքը կար դասարանում այդ ամենը կիրառելու համար։ Սովորեցինք նոր տերմին, որը խաղաղաշինությունն էր։ Իհարկե մեզ գրեթե բոլորիս համար անծանոթ էր։ Կային բաներ, որ պարապելու ընթացքում արդեն իսկ գիտեինք, սակայն մեթոդական առումով ներկայացնելու համար սեմինարը շատ ավելի մատչելի էր։
Կօգտագործենք մեր դասերի ընթացքում։ Մեր խնդիրն այն է, որ դասարանները, շատ փոքր են թվաքանակով։ Կփորձենք միացյալ դասերի ընթացքում այդ բացը լրացնել», - իր կարծիքը մեզ հայտնեց Ոսկեպար համայնքի ուսուցչուհի Գայանե Սիրադեղյանը։
«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։ #FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Սեմինարն ինքը հնարավորություն էր, որպեսզի մենք ճանաչենք այդ կոնֆլիկտները և եթե ստեղծվում են կոնֆլիկտներ, ապա կարողանանք երեխաներին ուղորդել կոնֆլիկտի լուծման ճիշտ տարբերակ գտնել։ Շատ կարևոր էր նաև հուզական բանականություն թեման։ Շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան կառավարել իրենց հույզերը։ Այս դեպքում հույզերը կառավարելու դեպքում, մենք կրկին կխուսափենք կոնֆլիկտից», - մեզ հետ զրույցում նշեց Գանձաքար համայնքի ուսուցչուհի Քրիստինե Մարդանյանը։


«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։


#FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSO #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Խաղաղաշինություն թեման շատ հետաքրքիր էր։ Ինձ համար հենց էդ «խաղաղաշինություն» եզրույթը, կարելի է ասել, այնքան էլ արծարծվող չէր, բայց այսօր օրինակները, որ բերվեց շատ հետաքրքիր էին՝ կոնֆլիկտների հետ միասին, երբ մենք էդ ընդհանրացրեցինք, գեղեցիկ ստացվեց։
Ես ինձ հետ կտանեմ աթոռներով խաղը (խմբ․՝ իշխանության դիմանիկայի վերաբերյալ խաղ-վարժանք) անպայման և կաշխատեմ անպայման այն իրագործել։ Երբ իրագործեմ արդյունքները կգրանցեմ ու կուղարկեմ մի օր ձեզ, որովհետև իրականում արդյունավետ էր»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց Բագրատաշեն համայնքի ուսուցչուհի Նաիրա Եգանյանը։
«Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։



#FYNpeace #edu4peace #FYN #peacebuilding #EuforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
«ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի մասնակիցները կիսվում են իրենց տպավորությունների մասին մեկ բառով🎞🎥
Իսկ Դուք ինչպե՞ս կբնութագրեք այն մեկ բառով🙃
#fyn2022 #fyn_summerschool #սերմանելoff_փոփոխությon


https://m.youtube.com/watch?v=3bschdADkJE&feature=youtu.be&fs=e&s=cl
3️⃣ փաստ, որ պետք է իմանալ «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի մասին

🧘Ամեն օրը սկսվել է վաղ առավոտյան յոգայի վարժանքներով, որը մարզում է միտքը, հոգին և մարմինը՝ խաղաղություն բերելով և էներգիայով լիցքավորելով յոգայով զբաղվող յուրաքանչյուրին։
♻️Ամառային դպրոցի 5 օրերը հագեցած էին տարաբնույթ թեմաների մասին դասընթացներով՝ մատուցված ոչ ֆորմալ կրթության մեթոդով։
📰Մասնակիցները ամառային դպրոցի ընթացքում պատրաստեցին անհատական կոլաժներ, որոնք շուտով կցուցադրվեն «Ապագան մենք ենք, իսկ մենք այստեղ ենք՝ հիմա» ցուցահանդեսի շրջանակներում (այս մասին ավելի ուշ մանրամասն հրապարակում կունենանք)։
Ամառային դպրոցի մասին այլ հետաքրքիր տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով մեր կայքէջ🕵️
#FYN2022 #FYN_summerschool #summerschool #սերմանելOFF_փոփոխությON #հայկական_ճամբար

https://frontlineyouth.net/hy/2022/07/15/%D5%BA%D5%BF%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF-%D5%B4%D5%A8-%D5%BD%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D5%ACoff-%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5on-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC/?fs=e&s=cl
Ամառային դպրոցը մասնակիցների աչքերով👀 մաս 1
FYN-ը հուլիսի 5-9-ը ՍերմանելOFF փոփոխությON ամառային դպրոցի շրջանակներում հավաքեց մի շարք կրեատիվ և «մոզգ» երիտասարդների🧠
Ես (Անի), Ալվարդը, Տաթևը, Ռուզաննան և Լուչան որոշեցինք զրուցել մեր թիմակիցների հետ։ Ստացված պատկերը կարող եք տեսնել ստորև տեղադրված հղման մեջ👇
https://frontlineyouth.net/hy/2022/07/08/%d5%bd%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a5%d5%acoff-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5on/
Ամառային դպրոցը մասնակիցների աչքերով👀 մաս 2
Ինչպես հիշում եք հուլիսի 5-9-ը տեղի ունեցավ ՍերմանելOFF ՓոփոխությON ամառային դպրոցը, որի ընթացքում մասնակիցներից Անին (ես), Ալվարդը, Տաթևը, Ռուզաննան և Լուչան զրուցել ենք մյուս մասնակիցների հետ և ամփոփել նրանց ընդհանուր տպավորությունները հոդվածի տեսքով։ Նաև խոստացել էինք հոդվածի շարունակությունը։ Ահա այն ստորև։
#FYN2022 #fyn_summerschool #summer_school #սերմանելoff_փոփոխությon https://frontlineyouth.net/hy/2022/07/16/%d5%bd%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a5%d5%acoff-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5on%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81-%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1/
ՍԵՆԲ հ/կ-ն հայտարարում է «Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» խորագրով ցուցահանդեսի մասնակցության մրցույթ:
Եթե ունես ստեղծագործ էություն, ապագայի մասին չասված խոսք, սիրում ես ստեղծել կոլաժ և ցանկանում ես՝ այն ցուցադրվի Երևանում, ապա մեր այս ցուցադրությունը հենց ՔԵԶ համար է։
Ուղարկիր քո անկրկնելի գաղափարը և այն տեսանելի կդառնա Երևանի ամենաերիտասարդական ու մարդաշատ վայրերից մեկում մեկ ամիս շարունակ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է։
Մանրամասները՝ ներքևում, հարցերը՝ +37494941776։
# FYN2022 #We_are_future_but_we_are_here_now #exhibition2022
https://lnkd.in/e9DkM-h8
🔈Սիրելի ընկեր, եթե դու համագործակցել, համագործակցում կամ ցանկանում ես ապագայում համագործակցել FYN-ի հետ, ապա այս հայտարարությունը հենց ՔԵԶ համար է։
👥Մենք փնտրում ենք մեր դեսպաններին։ Մարդիկ, ովքեր կկիսեն մեր գաղափարները և կցանկանան ներգրավվել դրանց տարածման աշխատանքներում ու տարբեր ծրագրերի շրջանակներում կաջակցեն թիմին աշխատանքների մեջ։
Դեսպանը պետք է՝
լինի 16-30 տարեկան,
հայաստանաբնակ,
հետաքրքրված երիտասարդական ակտիվիզմով և առաջնորդությամբ,
լինի նախաձեռնող, մոտիվացված երիտասարդ,
տրամադրի շաբաթական 5-10 ժամ FYN կամավորական աշխատանքներին,
լինի հետաքրքրված FYN հիմնական ուղղություններում (ստուգել կայքէջի՝ մեր մասին հատվածը),
մասնակցած լինի առնվազն մեկ ծրագրի, որ FYN-ն է կազմակերպել։
📝Լրացրեք դեսպանի հայտը և դարձեք մեր ցանցի անդամ։https://frontlineyouth.net/hy/2022/08/27/%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Շաբաթ օրն ավելի հետաքրքիր ու պրոդուկտիվ անցկացնելու համար արի' LOFT 💜

Սեպտեմբերի 3-ին, ժ 12:00-ին, FYN-ը հրավիրում է LOFT-ի «Սպիտակ» սրահ` մասնակցելու ֆորմատով եզակի միջոցառման։

«Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» ծրագրի շրջանակներում պատրաստելու ենք կոլաժներ:

Իսկ թե ի՞նչ կոլաժներ տեսեք՝ այստեղ:

Իսկ ի՞նչ է պետք ունենալ Ձեզ հետ՝
• կոլաժի համար միտք
• լավ տրամադրություն՝ կրկնակի չափաբաժնով
 
Տեղերը սահմանափակ են: Գրանցվեք մինչև սեպտեմբերի 2-ը՝ այստեղ 💜