FIP - Փաստերի ստուգման հարթակ
1.31K subscribers
1.45K photos
10 videos
1.49K links
Download Telegram
Հայկ Մամիջանյանի եկամուտները աճել են, կինն էլ բնակարան է գնել

ԿԱՐԴԱԼ 👈
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր

ԿԱՐԴԱԼ 👈
Սահմանադրական էվոլյուցիա․ երբ և ինչ հանգամանքներում է փոփոխվել երկրի Մայր օրենքը

ԿԱՐԴԱԼ 👈
Ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը․ էկոլոգիական հակամարտություն

ԿԱՐԴԱԼ 👈
Սիրո և ատելության արանքում․ Քևին Սփեյսին Հայաստանում է

ԿԱՐԴԱԼ 👈
Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

ԿԱՐԴԱԼ 👈
FIP.am-ի հրապարակման հետքերով դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին

ԿԱՐԴԱԼ 👈
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է երկու երկրներից հնչած հայտարարությունները, ներկայացված վկայությունները, որոնց համաձայն, ռուսական զինված ուժերը Կիևի քաղաքացիական հիվանդանոցի վրա կիրառել են թևավոր հրթիռներ։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են։

2023-ին ՔԿ-ից ստացած տարեկան աշխատավարձը 27 մլն 574,123 դրամ է կազմել։ 2022-ին 18 մլն 647,197 դրամ դրամ է եղել։

Բացի այդ, Քյարամյանը հայտարարագրել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ից փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 632.15 դոլար։ ՔԿ նախագահի կանխիկ գումարը 2022 թվականին կազմել է 50 հազար դոլար և 42 մլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 50 հազար դոլար և 52 մլն դրամ։

Քյարամյանի կինը, որը չի աշխատում, նույնպես խոշոր գումարներ է հայտարարագրել։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված է։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Արցախի հոգևոր-մշակութային կոթողների օրինակներ, որոնք Ադրբեջանը 2020 և 2023 թվականի պատերազմներից հետո վնասել, մասնակի կամ հիմնահատակ ավերել է:

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
ՀՀ ՆԳՆ-ն սխալ է մեկնաբանում ՌԴ քրեական օրենսգիրքը․ ո՞վ է Հայաստանում ձերբակալված ռուսաստանցի ուսուցչուհին

Ներքին գործերի նախարարությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մի կնոջ ձերբակալելու մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը սխալ է ներկայացրել ՌԴ քաղաքացի 65-ամյա Նատալյա Տարանուշենկոյի նկատմամբ հարուցված քրեական գործի հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է մեղադրանքի էությունը։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
«Փաստերի ստուգման հարթակը» Քննչական կոմիտեից ու վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հարցումներով փորձել է պարզել՝ ի՞նչ փուլում է Ստեփանակերտում 2023-ի սեպտեմբերի 23-ին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ և վերջապես՝ ո՞րն է պայթյունի հիմնական վարկածը։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը

2021 թվականից Հայաստանում գործող Road Control բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող էին տեսա և լուսանկարել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք ուղարկել Խախտումների արձանագրման կենտրոն, որտեղ էլ դրա հիման վրա վարչական տույժ նշանակելու որոշումներ էին կայացվում։

Սակայն վերջին ամիսներին հավելվածով արձանագրված խախտումներով այլևս վարչական վարույթ չի հարուցվում։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Փաշինյան-Ալիև հանդիպման շուրջ տեղեկատվական գրոհը ու միմյանց ուղղված մեղադրանքները

Լոնդոնյան գագաթնաժողովին մասնակցում են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Միջոցառման հենց մեկնարկից գլխավոր ինտրիգներից մեկը դարձել էր Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականությունը։ Այսօր առավոտյան ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ երկու երկրների ղեկավարների միջև, հնարավոր է, երկկողմ հանդիպում տեղի ունենա։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2023 թվականի մայիսին 8 մլն դրամով ձեռք է բերել 2012 թվականի արտադրության PORSCHE մակնիշի ավտոմեքենա։

Միաժամանակ, նրա կանխիկ ու անկանխիկ միջոցները նվազել են, իսկ նրա կնոջ ներկայացրած հայտարարագրում նա որևէ ունեցվածք չի ներկայացրել։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

Ի հեճուկս կառավարության որոշման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Ներքին գործերի նախարարությունը ապացուցում է հակառակը՝ կոպտորեն խախտելով կառավարության որոշմամբ իր վրա դրված պարտավորությունը և խոչընդոտելով դիտորդների այցը շինհրապարակ։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մանիպուլյատիվ հայտարարություն է արել Իրանից ՀՀ ներկրվող գազի գործարքի մասին։

ՀՀ-Իրան փոխգործակցության ծավալը էլեկտրաէներգիայի ոլորտում ոչ միայն չի կրճատվել, այլ նաև, ըստ իրանական աղբյուրների, շատ շուտով կարող է նույնիսկ կրկնապատկվել։

«Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում եղած փոխգործակցության մանրամասներին։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը

Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ, մասնավորապես «Զարյա-3» կիրառել-չկիրառելու մասին տեղեկություն ստանալու մեր հարցումները վկայում են՝ Ներքին գործերի ու Առողջապահության նախարարությունները սրբագրել են ավելի վաղ ընդունված որոշումները՝ փորձելով թաքցնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի պատասխանները:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 12-ի դեպքերից ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 12-ին, փոփոխություն է կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված իր որոշման մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը համարել գաղտնի։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին էր հունիսի 12-ի դեպքերից հետո հետին թվով փոփոխություն կատարել որոշման մեջ ու թույլատրելի դարձրել տարիներ շարունակ արգելված «Զարյա 3»-ը։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Մշակութային ժառանգության պաշտպանության իրավական կարգավորումները բազմաթիվ են:

Եվ չնայած այդ բոլոր որոշումներին ու իրավական կարգավորումներին, արցախյան վերջին երկու պատերազմներից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ավերել Արցախում մշակութային հուշարձանները և խախտել միջազգային կոնվենցիաները, որոնք նաև ինքն է ստորագրել։

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախում եկեղեցիների ու գերեզմանների ավերմանը ոչ մի կերպ չի արձագանքել։

ԿԱՐԴԱԼ 👈

#փաստեր #infocheck #factcheck #fip
Հայկական մեդիադաշտում տարածվելուց մեկ օր հետո ՀՀ ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը

Հիշեցնենք՝ Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրել են 500 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների խոշոր, գաղտնի գործարք։

ԿԱՐԴԱԼ

#փաստեր #infocheck #factcheck #fip