Erebouni MC/Էրեբունի ԲԿ
406 subscribers
163 photos
112 videos
20 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հոլանդացի միջազգային փորձագետ, ուրոգինեկոլոգ Ջյու Շագեն Վան Լյուվենը «Էրեբունի» բժշկական կենտրոնում եզակի և բարդ վիրահատություններ է կատարել։
Առաջին անգամ տարածաշրջանում կատարվել է գլխուղեղի անոթի պարկաձև անևրիզմայի ներանոթային վիրահատություն՝ ներպարկային հոսանքաշեղիչով https://www.erebunimed.com/arm/blog/anevrizma-new
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների, մասնագետների հետ կքննարկեն շաքարային դիաբետի վարման կարգը, դրա իրականացման հետ կապված խնդիրները: https://www.erebunimed.com/arm/blog/diabet-school
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները: Մի քանի օր «Էրեբունի» ԲԿ-ում նրանք մեր մասնագետներից ստանում են տեսական և գործնական գիտելիքներ կաթվածի բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ, հենց տեղում ականատես լինում ներանոթային բարդագույն միջամտությունների:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ես արդեն լսում եմ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կանանց առողջության կենտրոնում հնարավոր է ուլտրաձայնային հետազոտություն անցնել նաև ոչ աշխատանքային ժամերին։ Այսպիսով՝ աշխատանքային օրվա ավարտից հետո ժամը 18.00-ից 22.00-ը և ոչ աշխատանքային օրերին ժամը 9․00-ից 18.00-ը, ծննդատան առաջատար մասնագետները ուլտրաձայնային հետազոտություններ կիրականացնեն։ Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել (010) 47 10 00 հեռախոսահամարով։
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ`26 տարեկան Անահիտ Սահակյանը: Շարունակությունը դիտեք տեսանյութում
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում, 600 գրամ քաշով, ծայրահեղ ծանր վիճակում: Երկար ժամանակ շնչել է արհեստական շնչառական սարքով: Այսօր Սերինեն տուն է գնում արդեն 2 կգ քաշով, բժիշկները վիճակը բավարար են գնահատում: Եվ վերջապես իրականացել է մայրիկի երազանքը՝ Սերինեն ևս տոնական է հագնվել:https://www.erebunimed.com/arm/blog/600-gram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան կանանց առողջության կենտրոնում ակնաբույժներն ու մանկաբարձ- գինեկոլոգները քննարկում են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ հորմոնալ փոփոխությունների արդյունքում ռիսկի խմբում գտնվող հղիների վարման կարգը, բարձրաձայնում հուզող հարցերը
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։ Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։
Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։
«էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։
Միլենա Սուքիասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
«էրեբունի» բժշկական կենտրոնը ստացել է Որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ, մշակված Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից: https://www.erebunimed.com/arm/blog/ISO-9001
Media is too big
VIEW IN TELEGRAM
«էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում այսուհետ վիրահատությունները կիրականացվեն նաև ճապոնական արտադրության Mitaka MM90 վերջին սերնդի մանրադիտակով:
ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր։
Հունիսի 21-ը հիրավի այն օրն է, երբ առողջություն մաղթում ենք բուժաշխատողներին, ցանկանում նրանց հաջողություններ այս պատասխանատու աշխատանքում՝ ի շահ մարդկանց կյանքի և առողջության:
«էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համար որակի, այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարումը կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում գերակա ուղղություններից է:
Հանրապետությունում լինելով խոշորագույն բժշկական հաստատություն և ունենալով մեծաթիվ բուժաշխատողներ` «էրեբունի» բժշկական կենտրոնը վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդկային ռեսուրսների կառավարմանը, մասնագիտական ուղեցույցների և չափորոշիչների ներդրմանը, ծառայությունների զարգացմանը:
Սա երկար, պատասխանատու,ամենօրյա աշխատանք պահանջող գործընթաց է, որին «էրեբունի» բժշկական կենտրոնը քայլ առ քայլ հասնում է:
Համազգային վստահության խորհուրդի Տարվա բժիշկ և Տարվա բուժհիմնարկ «Հուսո Աստղ 2024» ամենամյա ազգային մրցանակաբաշխության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ անձնակազմ ունեցող տարվա բաժանմունք անվանակարգում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լավագույնն է ճանաչվել: https://www.erebunimed.com/arm/blog/huso-astx
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արդեն 255-րդ անգամ է, ինչ Կալիֆորնիայի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, հայտնի օտովիրաբույժ Ակիրա Իշիյաման մտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատարան և հերթական անգամ կատարում է լսողությունը վերականգնող վիրահատությունը՝ կոխլեար իմպլանտացիան:
Վիրահատարանից դուրս նրան սպասում է վիրահատված երեխայի մայրը՝ պրոֆեսորի աչքերի մեջ փնտրելով իր գլխում պտտվող բազմաթիվ հարցերի պատասխանները:
Ամեն անգամ այս ճանապարհը բերում է ևս մեկ երեխայի կյանքում սպասված ու կարևոր իրադարձության՝ շրջապատող աշխարհի ձայների բացահայտման:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը 20 տարեկան է: Այս տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ լսելու հնարավորություն են ստացել հենց այս վիրահատության շնորհիվ:
Այս անգամ 13 երեխա է վիրահատվել, սակայն մինչև վիրահատարան հասնելը երեխաները ընտրության երկար ամիսների ճանապարհ են անցել, նրանց հետ աշխատել են ինչպես բժիշկները, այնպես էլ աուդիոլոգներն ու սուրդոմանկավարժները:
Ամենօրյա ծավալուն աշխատանքներին հեռավար տարբերակով մշտապես մասնակցել են նաև Սալբի Ագարակյանը և Ակիրա Իշիյաման: Ծանրալսություն ունեցող երեխաների ընտրությանը հաջորդել է իմպլանտացիայի փուլը: Միացյալ Նահանգներում կոխլեար իմպլանտացիայի մեծ փորձառություն ունեցող պրոֆեսոր Իշիյաման կոխլեար իմպլանտացիայից առաջ մանրամասն ուսումնասիրում է յուրաքանչյուր դեպք, հաշվի առնում ամեն մի առանձնահատկություն:
Այս անգամ վիրահատություններն իրականացվել են նոր էքսպերտ դասի մանրադիտակով, որն առաջատարներից է աշխարհում: Ճապոնական արտադրության «Միտակա» մանրադիտակն ապահովում է պատկերի կատարյալ որակ, օպտիկական անգերազանցելի տեսանելիություն, կառավարման ճշգրտություն:
Բարեգործական այս ծրագիրը կայացել է և շարունակում է զարգանալ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի ջանքերի, ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի աջակցության շնորհիվ:
Նորագույն տեխնոլոգիաները, մասնագետների շարունակական կատարելագործումն ու աշխարհի առաջատար բժիշկների հետ փորձի փոխանակումը նպաստել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծել Կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնը:
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի ճշգրիտ պատասխանները, հստակեցնում ախտորոշումը: Կենտրոնում ներդրված են շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև բուժման հստակ պրոտոկոլներ և հիվանդների վարման համակարգեր, որոնց շնորհիվ էլ ցանկացած ախտորոշման դեպքում ծառայությունում հստակ ալգորիթմ է կիրառվում https://www.erebunimed.com/arm/blog/onko-urologia
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ ծառայությունները, ուռուցքային հիվանդություններ ունեցող կանանց բուժումը մինչև վերջ տեղում իրականացնելու անհրաժեշտություն ուներ, այդ իսկ պատճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ գինեկոլոգիական բաժանմունքում ուռուցքաբանական ծառայություն է ներդրվում։ https://www.erebunimed.com/arm/blog/uro-ginekologia