epress.am
471 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.94K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
⚡️ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրով․ ― Ղարաբաղ պետք է խաղաղապահներ մտցնել։
«Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:

Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների», – ՊԲ։
💥 Մի քանի ուղիղ մեջբերում Լավրովի այսօրվա հարցազրույցից․

— ․․․ Հրադադարի մասին [մոսկովյան] պայմանավորվածությունը, հավանաբար, այնքան էլ բավարար չէ, եթե չլինի կրակի դադարեցումը վերահսկող մեխանիզմ։ Համաձայնեցված փաստաթղթի երկրորդ կետը հենց այդ մասին է։

Վերջին օրերին ես մի քանի անգամ հաղորդակցվել եմ Բաքվի ու Երևանի իմ գործընկերների հետ, նույնն արել են նաև Շոյգուն [Ռուսաստանի ՊՆ] և նախագահը [Վլադիմիր Պուտինը]։ Մեր գլխավոր ուղերձն այն է, որ պետք է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների գծով ու համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը։ ․․․Կարծում եմ, այժմ կրակի կայուն դադարեցման բանալին դա է։
🔥 շարունակությունը՝ Լավրովի այսօրվա հարցազրույցից․

Ռուսաստանի ԱԳՆ․ — Քաղաքական արգավորումն, իհարկե, հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին [խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է]։

Դրանց բովանդակությունը հայտնի է․ Ղարաբաղին հարակից շրջանների փուլային, աստիճանական ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և Ղարաբաղի ու Հայաստանի միջև կապի ապահովմամբ, մինչև կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակն։

Այս սխեման լավ հայտնի է։ Կարծում եմ՝ չէր լինի երջանկություն, բայց դժբախտությունն օգնեց։ Այս ողբերգական իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացները՝ անվտանգության հարցերի լուծմանը զուգահեռ։
epress.am
🔥 շարունակությունը՝ Լավրովի այսօրվա հարցազրույցից․ Ռուսաստանի ԱԳՆ․ — Քաղաքական արգավորումն, իհարկե, հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին [խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է]։ …
շարունակությունը․

Լավրով․ — Բոլոր համաձայնությունները [Միսնկի խմբի շրջանակներում ձեռքբերված], որ քննարկվել են վերջերս և որոնք լուրջ են ընդունվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են Ղարաբաղին հարակից հինգ շրջանների ազատում [այսպես կոչված «անվտանգության գոտի»/«բուֆերային զոնա»]։ Երկու շրջանների [այդ թվում՝ Լաչինի միջանցքի] հարցը մնում է երկրորդ փուլին։

Երկրորդ փուլին է թողնվում նաև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը [հանրաքվե՝ բոլոր տեղահանվածների վերադարձից հետո]։ Առաջին փուլում՝ շրջանները ազատելուց բացի, վերականգվում է նաև հաղորդակցությունը՝ տնտեսական, տրանսպորտային։ Եվ խաղաղապահներ են մտցվում, որոնք կանխում են ռազմական գործողությունների վերսկսումը։

լարգրող․ — Այսինքն, ամեն դեպքում՝ խաղաղապանե՞ր։

Լավրով․ — Հիմա [հրադադարի ժամանակ] զուտ ռազմական դիտորդներ են պետք, և մենք ճիշտ ենք համարում, որ դրանք հենց մեր [ռուսական] դիտորդները լինեն։ Դա կորոշվի կողմերի համաձայնությամբ։

* քառակուսի փակագծերի մեկնաբանությունները - խմբ․
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ

@texekatvakanshtab
epress.am
‼️ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ @texekatvakanshtab
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձը՝ ամփոփ․

– Պատերազմը շարունակվում է։

– ՊԲ-ն շարունակում է հերոսաբար դիմադրել։

– Տեսնում ենք Ռուսաստանի և միջազգային համագործակցության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

– Հակառակորդը խախտել է հրադադարի մոսկովյան պայմանավորվածությունը։

– Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։

– Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդհամենը մեկ ճանապարհ ունենք' պարտադրել այն։

– Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար հրադադարի ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները։

– Մեզ պետք է համախմբել, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։
🔥 Նիկոլ Փաշինյանի ուղերձը․ ուղիղ հեռարձակում
Հենց հիմա ուղիղ եթերով հարցազրույց է տալիս նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կարճ՝ Նիկոլ Փաշինյանը մեծ տեսաուղերձից․

— Արդեն 18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։

— Պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։

— Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունը հետեւյալն էր․ անհապաղ Ադրբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

— Ընդ որում՝ ․․․տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։

— Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց հարցի՝ նման ձեւով քննարկումից, որովհետեւ դա անընդունելի էր։
շարունակությունը՝

— Թուրքաադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումն Արցախի վրա։

— Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում եւ, ըստ էության, համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը։

— Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան․ թուրքադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել ԼՂ-ն ու հարակից տարածքները, ձախողվել է։

— Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։ Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է․․․ Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների, եւ հատկապես մայրերի առաջ, եւ նրանց կորուստը համարում եմ իմ անձնական, իմ ընտանիքի կորուստը։

— Պատերազմի 18 օրերի ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։ Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։

— ՊԲ-ն ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը։

— Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար՝ դիակների, գերիների փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հարցը շուտափույթ կարգավորելու տրամաբանությամբ։ Ադրբեջանը, սակայն, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը։

— Մենք, հավատարիմ լինելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ուզում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար։

— Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է։ Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման։

— Այսօր, հիմա՛, այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա․ Արցախը, զինվորը, բանակը, առաջնագիծը։
Լավրովի ելույթից հետո՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուղերձին զուգահեռ, արտահայտվել է նաև Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է ավարտի Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները և վերադարձնի «գրավյալ տարածքները» Ադրբեջանին:
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան․․․ Ադրբեջանական կողմի գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով»։
epress.am
Հենց հիմա ուղիղ եթերով հարցազրույց է տալիս նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ չի հավատում, թե որևէ երկիր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մտադրություն ունի։
epress.am
💥 Մի քանի ուղիղ մեջբերում Լավրովի այսօրվա հարցազրույցից․ — ․․․ Հրադադարի մասին [մոսկովյան] պայմանավորվածությունը, հավանաբար, այնքան էլ բավարար չէ, եթե չլինի կրակի դադարեցումը վերահսկող մեխանիզմ։ Համաձայնեցված փաստաթղթի երկրորդ կետը հենց այդ մասին է։ Վերջին…
Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ․ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը» և շեշտել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
🔴 Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռեկորդային վտանգավոր աճը, Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը:

Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը, հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Ըստ պլանի՝ աշնանային արձակուրդները պետք է մեկնարկեին նոյեմբերի 2-ից։
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում ադրբեջաական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 7-ամյա երեխա է վիրավորվել։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 8։30-ի սահմաններում։ Երեխային առողջական վիճակը գնահատվում է բավարար, գրում է aysor.am-ը։
«Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:

Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – ՊԲ։
❗️Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։

Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ դաշտում եղել են նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ երեխաներ, հայտնել է Հայաստանի ՄԻՊ֊ը։

ԱՆ խոսնակը նշել է, որ պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։❗️

Արդյո՞ք խոսքը aysor.am-ի գրած նույն դեպքի մասին է, դեռևս հայտնի չէ։
🔴 Արայիկ Հարությունյանը դիմել է այս պահին ռազմաճակատում չգտնվող տղամարդկանց՝ հիշատակելով «դավաճանություն», «դասալքություն» բառերը։

«Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեր և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:

Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա...

Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը», - հայտարարել է Հարությունյանը։