Elbakyan's diary
3.24K subscribers
990 photos
411 videos
12 files
1.91K links
Edgar Elbakyan's Telegram channel
Download Telegram
Forwarded from Yerevan․Today Rus
❗️⚡️По сравнению с прошлым годом цена на бензин выросла на 40% (инфографика)

@rusyerevantoday
27 նոյեմբերի 2020 թ.
Ընդամենը մի քիչ պատմություն էր պետք իմանալ ու մի քիչ էլ ճանաչել թշնամուն…
Հայաստանում չկա և չի եղել ներքին քաղաքականություն. հայկական քաղաքական դաշտի գրեթե բոլոր գործընթացներն ու իրադարձությունները այս կամ այն կերպ կապված են եղել արտաքին քաղաքական իրադարձությունների (կամ ուժերի) հետ։
Այս պահին տեղի ունեցող իրադարձությունները և մասնավորապես՝ Հայաստանի շարունակվող կապիտուլյացիան ևս արդյունք է արտաքին քաղաքական պայքարի, որի գլխավոր շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են։
Փաստացի վերջիններս Հայաստանի անկախ պետականության դեմ կռիվը վարում են առաջին հերթին ոչ թե ռազմի դաշտում, այլ Հայաստանի ներսում՝ տեղեկատվական մանիպուլյացիաների շնորհիվ հասարակության բարոյալքման և ապակողմնորոշման միջոցով։ Կապիտուլիանտ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ արտաքին աջակցությամբ ամենաօրյա ռեժիմով արտադրած տեղեկատվական նյութը հայ ժողովրդին գցել է արհեստական իրականության մեջ, որը թմրեցնում է նույնիսկ մեր ինքնապահպանության բնազդը։
Եթե բանաձևենք տեղի ունեցողը, ապա կարելի է ասել, որ «նախկիացավության» և «լավ ապագայի» մասին միֆերը դարձել են մեր հասարակության կոլեկտիվ թմրանյութը կամ, ինչպես կասեր Կ. Մարքսը, «ժողովրդի օպիումը» (Opium des Volkes), իսկ Հայաստանի դեմ մղվող պատերազմը 21-րդ դարի նոր «Օպիումային պատերազմն է», որը տեղեկատվական քաղաքականության շնորհիվ մեր ազգի քաղաքական ոչնչացմանն է ուղղված։
Ինչպես դժվար չէ կռահել, կա երկու ճանապարհ այս պատերազմի ընթացքը շրջելու համար. կա՛մ հեռացնել ժողովրդին «օպիում» վաճառողներին, կա՛մ էլ քարոզել օպիումից չօգտվել։ Երկրորդ տարբերակը, ինչպես տեսնում ենք, չի ստացվում նաև այն պատճառով, որ չկա այս պարզ իրականության գիտակցումը շատ պատասխանատուների մոտ։
Հատված Արիզոնայի Սկոտսդեյլ քաղաքի հայկական առաքելական եկեղեցուն կից գործող մշակութային կենտրոնում ունեցածս բանախոսությունից (15 սեպտեմբերի)
https://youtu.be/NPXpsTfz04U
«Խաղաղությունը ինքնանպատակ չի կարող լինել։ … Կարող է լինել … խաղաղություն, որը … ցեղասպանությունով վերջանա։ Ինքնանպատակը … պետք է լինի հայ ժողվրդի երկարատև և բարեկեցիկ կյանքը … Հայկական լեռնաշխարհում»։
© «Հայկական նախագիծ» ՀԿ-ի համահիմնադիր Հրանտ Միքայելյան
Օրվա նկարը…
Գերմաներենով ո՞նց կլինի՝ «կապիտուլյա՛նտ ջան, սիրուն չի»։

«2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները»։
© Գերմանիայի նախագահի՝ ՀՀ նախագահին ուղղված ուղերձից
Միջնադարյան Հայաստանի գլխավոր ուսումնական հաստատությունը Սյունիքում գործող Տաթևի համալսարանն էր։ Չնայած անկախ հայկական պետականության փաստացի կորստին՝ 14-րդ դարի երկրորդ կեսին բացված Տաթևի համալսարանը շարունակում էր ոչ միայն կրթել հայերի նոր սերունդներ, որոնք պետք է պայքարեին այդ պետականության վերականգնման համար, այլև վերածվել էր աշխարհահռչակ գիտակրթական կենտրոնի՝ տալով բարձրակարգ կրթություն և վառ պահելով հայ ազգային միտքը։ Սրբանկարում պատկերված է այդ համալսարանի գլխավոր ուսուցչապետերից մեկը՝ Գրիգոր Տաթևացին, որի աշխատանքները շարունակում են արդիական մնալ մինչ այսօր։

Տաթևացուց 7 դար անց հայկական այդ կրթօջախի տեսլականը փորձելու ենք շարունակել հոկտեմբերին մեկնարկելիք մեր նախագծում՝ «Հայկական համալսարանում», որի ընդունելությունը սկսված է։
Ծրագրի մանրամասներն ու դիմելաձևը կարող եք գտնել uni.armenianproject.com հասցեում։
Կարծում եմ՝ իմ ու Բորիսի զրույցը շատ հետաքրքիր է ստացվել, և ներկայիս իրավիճակի շուրջ խորքային հարցերի պատասխաններ կգտնեք։
https://www.youtube.com/watch?v=BXSlCwpz5o0
Այս հղումով կարող եք գտնել իմ դասախոսությունը Նախիջևանի և դրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։
https://yerkir.am/news/view/249182.html
Մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի «Մարզահոս» հաղորդման հերթական թողարկումը, որն այս անգամ վարում եմ ԱՄՆ-ից։ Պատմում եմ ԱՄՆ պատմության 19-րդ դարի մի ներքին կոնֆլիկտի մասին, որ զգալապես նպաստել է այս երկրում ժողովրդավարության աճին ու հասարակական զարթոնքին։ Առանձնացնում եմ նաև ըստ իս տեղին զուգահեռներ ամերիկյան և հայաստանյան/Հայկական լեռնաշխարհի համապատասխան պատմությունների միջև։
«Армянский университет» в Ереване

Дорогие читатели, мы с коллегами из «Армянского проекта» продлили приём заявок для обучения в вечернем университете.

Основные направления

• политэкономия
• военно-политическая обстановка в регионе и мире
• сбор и анализ информации
• пропаганда и контрпропаганда

«Армянский университет» в том числе:
• не только учебные аудитории, но и поездки в регионы
• встречи с общественными, политическими и культурными деятелями

Для поступления в «Армянский университет» необходимо заполнить анкету, размещенную на сайте uni.armenianproject.com.
До крайнего срока подачи заявок оставалось менее 48 часов.

Обучение бесплатное.

Если вы не можете принять участие, но желаете поддержать данный проект, обращайтесь: http://armenianproject.com/support/
Նրանց համար, որ տակավին չեն դիտել «Մարզահոսի» այս թողարկումը, կուզեմ նորից կիսել։ Ամեն անգամ, երբ խոսվում է երկրի զարգացման գործում կրթության կարևորության մասին, ես շեշտում եմ, որ խնդիրն ինքնին կրթությունը չէ, այլ այն պարադիգմն ու փիլիսոփայությունը, որի շուրջ կառուցված է կրթական համակարգը՝ սկսած դասագրքային ծրագրերից, վերջացրած ուսուցիչների ընտրությամբ ու վարձատրության չափով։
Եթե այն նյութը, որի մասին պատմում եմ այս թողարկման մեջ, մատուցվեր դպրոցական ծրագրերում կամ այսօրվանից սկսած՝ մատուցվի, ապա միգուցե ապագայում ավելի քիչ խնդիրներ ունենանք, էլիտաները հասկանան, որ պայքարն ամենօրյա ու չդադարող է։
Բարի կիրակնօրյա դիտում եմ մաղթում։
https://www.youtube.com/watch?v=q4RWOYZeQco
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի ու հայության համար վճռորոշ ու պատմական օրեր են։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, վստահ մտնելու է պատմության դասագրքեր։ Եթե մեզ հաջողվի դուրս գալ այս անկման վիճակից, ապա այս ամենի մասին կկարդանք հենց հայոց պատմության գրքերում, հակառակ դեպքում՝ միայն օտարների գրքերը կլինեն, քանի որ չի լինի էլ հայոց պատմություն գրող և ընթերցող հայ։
Ինձ հաճախ են հարցնում՝ «լավ, ելքը ո՞րն է»։
Պատասխանը շատ հստակ է. առանց նոր ազգային վերնախավի ու առաջամարտիկների հնարավոր չի լինելու դիմակայել մեր օրերի մարտահրավերներին՝ անվտանգայինից մինչև ինքնության պահպանում։ Այդ վերնախավը չի կարող ծնվել օդից, դրա համար կամք, ջանք ու եռանդ է պետք, ռեսուրս ու ժամանակ։
Բոլոր հայկական ինստիտուտները՝ առաքելական եկեղեցուց մինչև հայկական սփյուռքյան կազմակերպություններ, ինչպես նաև արդեն «ծերացած» ազգային վերնախավի ներկայացուցիչները պետք է լծվեն մեկ նպատակի. արագորեն կրթել, պատրաստել, աճեցնել ու մոբիլիզացնել նոր ազգային վերնախավ, որ հնարավորինս արագ կստանձնի Հայաստանի պահպանման պատասխանատվությունը և կդիմագրավի առկա մարտահրավերներին։
Պետք է, սակայն, նշել, որ որքան էլ արագ անենք այս գործընթացը, միևնույն է՝ սրա համար ժամանակ է պետք, համբերություն և հաստատակամություն։ Դատելով իմ ու ընկերներիս հանրային գործունեության փորձից թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում կան միայն եզակի անձինք ու հաստատություններ, որոնք ոչ միայն հասկանում են սա, այլև պատրաստ են երկարաժամկետ ներդրում անել այս գործում։ Հենց այդպիսի մարդկանց սակավությունն է պատճառը, որ չկա ո՛չ փրկություն, ո՛չ էլ փրկության հեռանկար, այլ միայն անարդյունք բողոք ֆեյսբուքներում, ավարտվող պետականություն և ազգ։
Կրկնվեմ, այլ փրկություն չկա։ Նույնիսկ այս իշխանությունների հեռացումը դեռ փրկության երաշխիք չէ։ Դրանից հետո եկող մարտահրավերները հաղթահարելու համար պետք են անհավանական կարող մարդիկ, որոնք կվերցնեն պատասխանատվություն՝ հասկանալով իրական խնդիրները։
Ես ու իմ ընկերները, մեր համախոհները եղած բոլոր ջանքերն ուղղելու ենք հենց այդ առաջամարտիկների պատրաստմանը՝ կոմպետենտ, գիտակ, նվիրված ազգին ու պետության գաղափարին, ժամանակակից ու կարող։ Սա բարդ է, երկար, բայց միակ արդյունավետ միջոցը։ Առավել բարդ է, երբ անում ենք ոչ ձևական։
Այդ ուղղությամբ այս պահին մեր ամենալուրջ քայլը «Հայկական համալսարան» ծրագիրն է, որը սկսել ենք օրերս։ Արդեն ստացել ենք շուրջ 100 դիմում՝ պայծառ երիտասարդներից։ Առաջիկա չորս ամիսներին ամենօրյա ռեժիմում մեր ուժերի ու ռեսուրսների ներածին չափով փոխանցելու ենք նրանց անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ հուսալով, որ նրանցից առավել նախաձեռնողները այդ գիտելիքը կդարձնեն իրական գործ՝ ի հեճուկս կեղծ փրկիչների ու հերոսների։
«Հայկական համալսարանին» դիմելու վերջնաժամկետը լրանում է այս կեսգիշեր։ Եթե ուզում եք մասնակցել, ապա կարող եք դիմել uni.armenianproject.com կայքում, եթե ցանկություն ունեք աջակցելու ծրագրին, ապա կապվեք մեզ հետ կամ նայեք այս էջը՝ http://armenianproject.com/support/ :
Հ.գ. Նկարում Կարս քաղաքի շրջակայքում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի ավերակն է, որը կառուցել են Բագրատունիները, սակայն 100 տարի առաջ մոտավորապես այսօրվա սցենարով նվիրվեց թշնամուն և դարձավ քարակտոր։ Այսօր մեր պետության ու ազգի վիճակը կարելի է մոտավորապես այս ավերակով նկարագրել։
Որպեսզի Երևանն ու Կապանը Կարս չդառնան, պետք է անցնել վերևի ճամփով։
WhatsApp, Facebook + Facebook Messenger + Instagram ցանցերը տապալյալ են։ Առայժմ Թելեգրամով յոլա գնանք։
YouTube, Netflix, Zoom, Snapchat, Tinder հավելվածները, ինչպես նաև Bank of America-ն նույնպես կիսամեռ վիճակում են։ Առաջներում քաղաքակրթական ճգնաժամ կարող էր լինել թերևս միայն կլիմայական պատճառներով, իսկ այսօրվա քաղաքակրթության համար այս կայքերի չաշխատելն արդեն իսկ ճգնաժամ է…