echo.am
15 subscribers
5.59K photos
15.8K links
Download Telegram
Հայաստանը կդառնա այն 10 երկրներից մեկը, որտեղ Հնդկաստանը ռազմական կցորդներ կնշանակի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հնդկական PTI գործակալությունը։

https://echo.am/political/1570795/
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի կալանքի տակ մնալ ևս առնվազն երեք ամիս: Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը:

https://echo.am/political/1571090/
Նախարարությունը դպրոցներից և ծնողներից ևս ահազանգեր է ստացել։ Իրավապահ մարմինները ուսումնասիրրել են ահազանգերը, և ծնողներին հորդորել են խուճապի չմատնվել, քանի որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

https://echo.am/political/1571730/
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

https://echo.am/political/1571992/
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման։

https://echo.am/political/1572001/
«Լաչինը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ», հաղորդել է Trend ադրբեջանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գերատեսչության X-ի էջում տեղադրված հաղորդագրությանը։

https://echo.am/political/1572002/
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

https://echo.am/army/1572324/
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

https://echo.am/army/1572417/
«Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն», — նշված է հաղորդագրությունում։

https://echo.am/army/1572508/
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել. «Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

https://echo.am/army/1572725/
Պաշտոնական մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը, հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ապրիլի 15-ին Կասիմ ժոմարտ Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

https://echo.am/political/1572744/
Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։

https://echo.am/army/1572748/
ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում։

https://echo.am/political/1572751/
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։

https://echo.am/political/1572745/
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.21⁰ և արևելյան երկայնության 44.61⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։

https://echo.am/social/1573067/
Իսրայելը ցուցադրել է իրեն պաշտպանելու և նույնիսկ աննախադեպ հարձակումները հետ մղելու ուշագրավ կարողություն՝ հստակ ուղերձ հղելով իր հակառակորդներին, որ նրանք չեն կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը։

https://echo.am/world/1573282/