Դետք | Detq
1.35K subscribers
9.96K photos
1.86K videos
9.03K links
«Դետք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը վերլուծում,ներկայացնում է անվտանգային,ռազմական ոլորտին վերաբերող տեղեկատվություն։
Հետևե՛ք մեզ՝
https://www.youtube.com/@DetqMission
https://www.facebook.com/Detq.Analytics
https://www.instagram.com/detq_analytics/
Download Telegram
🚩 Չինաստանը հայտարարել է, որ առաջինը միջուկային զենք չի օգտագործի

Չինաստանը ոչ մի դեպքում առաջինը չի օգտագործի միջուկային զենք, ասել է Չինաստանի ԱԳՆ զինաթափման վարչության ղեկավար Ֆու Ցոնգը Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված ՄԱԿ-ի համաժողովում:

Ֆու Ցոնգը նշել է, որ Պեկինը պահպանում է իր միջուկային պաշարները նվազագույն մակարդակում՝ ազգային անվտանգության պաշտպանությունն ապահովելու համար և մտադիր չէ այս ոլորտում քանակով ու հնարավորություններով մրցակցել այլ երկրների հետ։
🚩 ԱՄՆ-ն հավանություն է տվել Սաուդյան Արաբիային «Patriot» հրթիռների վաճառքի ծրագրին

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0328xPjYG7vUe8dehpk5stahYgSWk1cfJucsRjXeFLxGhr7Eyp7iAxmVYAd6Lu691fl/
🚩 ՌԴ ռազմածովային ուժերն անցում են կատարում ժամանակակից բարձր տեխնոլոգիական նավերին

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0e8BUqNZ7nfAymH5MayA2dzvK5GsX1U9Fw5K3oTmDi1GWx8P6kde47nNHu541yGqHl/
🚩 Պետդուման Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին հորդորել է մտածել ռազմական դաշինքի մասին

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0EJLzmnFfHYMJETF1WbkdTmhVquPSkLj47qF8YXWMmNd5Dko5jspCz11AoDQ9oTinl/
🚩 ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերահաստատել են իրենց պարտավորությունները ոչ միջուկային երկրների հանդեպ

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02agDXT4jcWavCRFDHDwNR1bfS6y1SAjJYk6sw65hXXrKyUxRL1JtQjXiWBeA2tN2xl/
🚩 Չինաստանը մեկ ամսով փակել է Բոհայի ծովածոցի մի մասը զորավարժությունների համար

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02JXJWw9DzBwpHmfzHmKap5SiW1ZGMAEUaQLG7Z3w9NUhtTP32YiCqSZFM7G4PfVsNl/
🚩 Ի պատասխան չինական զորավարժությունների՝ Թայվանն ինքնաթիռներ և ռազմանավեր է ուղարկում

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0affta3DoTcm7469n8NKdiFzmaNXGxvt3JeGMuhsqL6aoQCrkeXncguMEFAzYyC5jl/
🚩 Կիևը խախտում է պատերազմի վարման կանոնները և սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը. «Amnesty International»

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02bSzWxvY7JTUuk5ET4z2jawvqSrSXDvMkaoBTu5mT1A6CBFoKuJDSi2d2sVaFMKjXl/
🚩 Շվեդիան 120 հրահանգիչ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին պատրաստելու համար

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid022QThpmy5u9TrmH5xuWQimEdF1LFwJZgdEgcjyfjQuLJUTJSBtEY4aMyX3T3KUyDl/
🚩 «Բանակ-2022»-ում առաջին անգամ կցուցադրվի առանց անձնակազմի ռոբոտ «ՀՄՄ-3»-ը

«Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի դինամիկ ցուցադրությանն առաջին անգամ կմասնակցի առանց անձնակազմի ռոբոտացված «ՀՄՄ-3»-ը (հետևակի մարտական մեքենա), երկուշաբթի լրագրողներին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիան։

«Դինամիկ ցուցադրմամբ առաջին անգամ մարտական մոդուլով ռոբոտ «ՀՄՄ-3»-ը ցույց կտա իր հնարավորությունները: Ռոբոտ-մեքենան «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգի ձեռնարկությունների՝ Կուրգանի մեքենաշինական գործարանի և «Սիգնալ» ԳԻԻ համատեղ նախագիծն է»,- նշել են կորպորացիայում։

Ցուցադրության ժամանակ հետևակի մեքենան հեռակառավարվելու է, այն համալրված է «Սինիցա» մարտական մոդուլով, որն էլ ռոբոտացվել է։
🚩 ԱՄՆ-ն և Հնդկաստանը զորավարժություններ կանցկացնեն Չինաստանի հետ վիճելի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա

Մանկական` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid024PMVhyxHfoexZ4K1Umy2wZ4ijufcbT7uVFamP3wdhFKjsVhhHsUBcNrpsaXdjS3Vl/
🚩 Իրանն անօդաչու սարքերով ներգրավված է Ուկրաինական պատերազմին

Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մոսկվան ստացել է իրանական անօդաչու սարքեր, որոնք կարող են էապես ազդել շարունակվող պատերազմի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Ալեքսեյ Արիստովիչը հայտնել է, որ Իրանն արդեն 46 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ռուսաստան։

Բրիտանական «The Telegraph» թերթի հաղորդմամբ, Ռուսաստանը ծրագրում է նաև օգտագործել իրանական նոր արբանյակ, որը «կլրտեսի» ուկրաինական բանակը։
🚩 Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. «Reuters»

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid023SRNiogYrmxunKTmSUCaejJU58opiyNVxczoBTg4aB7LM1z3RcnzzLNVSFcT195Bl/
🚩 Ռուսաստանում թռիչքի ժամանակ ԱԹՍ-ների լիցքավորման համակարգ է արտոնագրվել

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լիցքավորման համակարգը ստեղծվել է Ռազմաուսումնական և գիտական կենտրոնի մասնագետների կողմից։ Ավտոմատ ռեժիմով աշխատող համակարգի մշակումն արդեն իսկ արտոնագրված է: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, դրոնների թռիչքի ժամերը զգալիորեն կավելանան։

Վառելիքի լիցքավորումն իրականացվելու է լիցքավորող ԱԹՍ-ների միջոցով, որոնք համալրված կլինեն կոնաձև համապատասխան սարքերով, դրանց դիրքային փոփոխությունների կարգավորման տվիչներով, լիցքավորման ինքնակառավարվող բլոկով, ամբողջ համակարգի կառավարման սկավառակով, ինչպես նաև անօդաչուների համակցման տվիչներով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Androidnaya Tekhnika NPO»-ի կողմից մշակված «Marker» ռոբոտային համալիրը փորձարկվել է որպես անօդաչու թռչող սարքերի դեմ կիրառվող հակաօդային պաշտպանության (օդային պաշտպանության) միջոց։
🚩 Պենտագոնը ևս 1 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Օգնության նոր փաթեթը ներառում է լրացուցիչ զինամթերք «HIMARS»-ի համար և 75000 155 մմ տրամաչափի փամփուշտներ:

Պենտագոնը նաև 1000 «Javelin» համակարգ, հարյուրավոր «AT4» հակատանկային համակարգեր և 50 զրահապատ բժշկական մեքենա է փոխանցում Ուկրաինային։
🚩 Ադրբեջանը շարունակում է օկուպացված տարածքներում ականազերծման աշխատաքները

Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնը (ANAMA) շաբաթական տեղեկատվություն է հրապարակել օկուպացված տարածքներում իրականացվող ականազերծման գործողությունների մասին։

«ANAMA»-ն հայտնել է, որ օգոստոսի 1-ից 6-ը մի շարք շրջաններում հայտնաբերվել են 204 հակահետևակային ական, 32 հակատանկային ական և 29 չպայթած զինամթերք:
🚩 Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid0axVRpxNPwxazbqDqSKSWFZfbkzedSnD4KQ4YPdJXQYXiZUPXYJDwQ8ArnLezVDxUl/
🚩 «Թող բարեկամն էլ, թշնամին էլ իմանան, որ Ադրբեջանը մենակ չէ»․ Չավուշօղլու

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02bKZqocVdrQEjmaNAToHBT4AU4ondDhTPw4NKLK1anieaEu5MzR6iSukAeqGqX3ksl/
🚩 Հարավային Կորեան ծրագրում է Ռումինիային զենք և միջուկային ռեակտորներ մատակարարել

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid04RRvtHqGaVb6NSFf7XtGHfVDeshfpe4id37sSWusnQEVkddQT1BBSwdHnhMjtvzel/
🚩 «Ադրբեջանն Արցախյան երրորդ պատերազմում հաղթել է Թուրքիայի աջակցության շնորհիվ. Էրդողան

Մանրամասն` https://www.facebook.com/107178725317454/posts/pfbid02CmZHxG2vmh3Ph6bWRoWpkt5dpznDPCn4gwfDZW2bKKsPxaGNQM1PpeeUU9mrvyCbl/
🚩 Ավարտվել է Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ավարտվել է Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը:
Ադրբեջանի ղեկավարի հանձնարարությամբ՝ ճանապարհային ենթակառուցվածքների կարևոր նախագծերից է Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:

Կատարվել է 7,3 մլն խմ ծավալով հորատման աշխատանքներ:
Շինարարական նորմերին և կանոններին համապատասխան՝ ամրացվել են ճանապարհի թիակները և տեղադրվել է ասֆալտաբետոնե ծածկույթ: Նախագծի վերջին փուլում իրականացվել են ճանապարհի գծանշման աշխատանքները, տեղադրվել են ճանապարհային նշանները և պաշտպանիչ պատնեշներ:

Այս մայրուղու շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է,որից 10 կմ-ը Հայաստանի տարածքում է գտնվում: