Դետք | Detq
1.39K subscribers
9.36K photos
1.62K videos
8.55K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 3-ին Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

. Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

. «Եկել է լարվածության, հակամարտությունների շրջանը հետևում թողնելու և Կովկասում խաղաղության ու համագործակցության շրջանն առաջ շարժելու ժամանակը։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և երկխոսություններին»,- ասել է Աբդոլլահիանը։

. Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ Ֆիդանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան-Թուրքիա-Ադրբեջան բանակցությունների ձևաչափ ստեղծելու մասին, որն առաջարկել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական պատերազմը, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:

Նշենք, որ սա Ֆիդանի առաջին այցն է Իրան Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🚩 Իսրայելը շատ ակտիվ զինում է Ադրբեջանին. տարածաշրջանում ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է. ռազմական փորձագետ

Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել:

«Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:

Այսօր (նկատի ունի սեպտեմբերի 3-ը-խմբ․) կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։
🚩Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը: Այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ իրեն խցկել է Արցախի հարցով գործընթաց և փորձում է իր ազդեցությունը հնարավորինս մեծացնել, ինչն անկասկած մեր շահերին դեմ է:

ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինական ճակատի ուղղությամբ, բայց ստիպված պետք է ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում, որովհետև հակառակ դեպքում իրադարձություններն իր համար կարող են անկանխատեսելի ընթացք բռնեն:

Արցախում ՌԴ-ի դեմ իրականացվող ուղիղ կամ միջնորդավորված հարվածները ստիպելու են ՌԴ-ին ակտիվ հակազդեցություն ապահովել»,- նշել է նա ֆեյսբուքյան գրառման մեջ:
🚩 ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
🚩 Հյուսիսային Կորեան ձեռնարկում է միջուկային հրթիռային հարձակում

Հյուսիսային Կորեան երկու հեռահար թևավոր հրթիռ է արձակել շաբաթ վաղ առավոտյան, «մարտավարական միջուկային հարվածային զորավարժությունների» շրջանակում, կիրակի հայտնել են երկրի պետական լրատվամիջոցները:

Հրթիռային փորձարկումներից վերջին արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի 11-օրյա համատեղ զորավարժությունների ավարտից երկու օր անց, որը Փհենյանը դատապարտել է որպես «ներխուժման փորձ»:
🚩Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, դժգոհություն հայտնելով Արցախի հարցում Բաքվի տեսակետից տարբերվող ցանկացած կարծիքի վերաբերյալ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին մեղադրել է «ծախված լինելու» մեջ։
🚩 Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե Գյունտեր Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ, Կոստանյանն ասաց՝ չի կարող ասել՝ արդյո՞ք դրանք փոխկապակցված են, թե՞ ոչ։ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան
🚩 Տեղի կունենա ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպումը

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Բուդապեշտում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Բայրամովի գլխավորությամբ տեղի կունենա ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպումը, ադրբեջանցի պաշտոնյան նաև ելույթ կունենա տարբեր երկրներում Հունգարիան ներկայացնող դեսպանների համաժողովում։
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩 Իսրայելն ԱՄՆ-ից ցանկանում է գնել ևս 25 «F-35» կործանիչ

Իսրայելի ռազմական հրամանատարությունը կարծում է, որ «F-35»-ն էական նշանակություն ունի Սիրիայում իրանամետ ուժերին արդյունավետ հարվածելու համար։ Բացի դրանից՝ ենթադրվում է, որ «F-35»-ն անհրաժեշտ է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:
🚩 Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերյան առաջին օրերին ադրբեջանական հիմնական ագրեսիան Սոթքի ուղղությամբ էր դրսևորվում, սակայն դա չի խանգարում Ադրբեջանին որոշակի ակտիվություն մտցնել նաև Նախիջևանի ուղղությունից: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ընդ որում` այդ ակտիվությունը դրսևորվում է միանգամից մի քանի ուղղություններով:

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի` Թուրքիայի հրահրումից մինչև բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակ, ինչը նշանակում է, որ իրադրային փոփոխությունները կարող են տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հանգեցնել»,- նշել է նա:
🚩 Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

▫️Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների բացումը։
Ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը. ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում. Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի ՊՆ–ի հետ էլ առնչվող կայքերը գրում են, որ պետք է լայնամասշտաբ զորավարժություններ սկսել ՀՀ տարածքների երկայնքով ու դա վերափոխել գործողությունների:

Այս ամենը կարող է արվել երկու նպատակով՝

1) Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ և շատ ակնհայտորեն խոսում է դրա մասին:

2) Սա տեղեկատվական քարոզչական գիծ է, որի նպատակը հայ հանրության ներսում խուճապ առաջացնելն է, իսկ ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառվում է ուժի սպառնալիքի գործոնը: Երկու դեպքում էլ գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ:

Մանրամասն՝ https://detq.info/web/arm/node/3502?fbclid=IwAR0kuHhArCRMwADB8xxqi0_HtD6fwMzRsD1r59Qk77WgMqIQxG9vwFDD7W4
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ․ Վարուժան Գեղամյան

Մանրամասն՝ https://detq.info/web/arm/node/3499?fbclid=IwAR3zj0qMo5Et2f_vKRPApxSYRZ-GFM1HNG7px1-I3R3Xva9ijGfMwvWBLg4
👍1
Արդյո՞ք կարծում եք, որ կա պատերազմ սկսելու վտանգ
Anonymous Poll
73%
Այո, միանշանակ
21%
Գուցե, չգիտեմ
6%
Ոչ, չկա
🚩 Հայաստանի ռազմական բժիշկները Գերմանիայում բազմազգ զորավարժության են մասնակցում
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորավարժությանը մասնակցում են 17 երկրներ:

ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։

Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։
👍1
Դետք | Detq pinned «Արդյո՞ք կարծում եք, որ կա պատերազմ սկսելու վտանգ »
🚩 Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա

Թե ինչ չափի ու ինչպիսի օգնության մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։

Ըստ «Ազատության» աղբյուրի՝ դրա մասին Երևանը շուտով կհայտնի։
🚩 Անցած մի քանի օրերին անհանգստությամբ հետևում ենք սահմանամերձ շրջաններում լարվածության աճին և խաչաձև կրակոցներին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին:

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
👍1
🚩 Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱԿՊ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։

Նախագահը մեկ այլ հրամանագրով ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վիկտոր Բիյագովին նշանակել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)։