This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩 Banak.info մասնագիտացված ռազմական կայքը տեղադրել է Սոթքի ուղղությամբ այսօր հակառակորդի կողմից ձեռնարկված սադրիչ գործողություններին հայկական կողմի պատասխանի բացառիկ տեսանյութը։
❤4👍3
🚩Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երկրի կենտրոնական շրջաններում ռադիոէլեկտրոնային պատերազմի լայնածավալ զորավարժություն է անցկացրել։
🚩Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից օգտվելու առաջարկը բազմաթիվ ծուղակներ է պարունակում և հանդիսանում է Բաքվի այսպես կոչված ինտեգրացիոն քաղաքականության մի մասը։ Ի պատիվ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վերջիններս դիմագրավում են շրջափակման բոլոր մարատահրավերենին և որևէ պարագայում չեն ցանկանում Ադրբեջանից օգնություն ստանալ։
https://youtu.be/-Ra8tqmraEE?si=vxzYh5OuYg2L_I2P

YouTube
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից օգտվելու առաջարկը Բաքվի ինտեգրացիոն օրակարգի մի մասն է
Արցախի Հանրապետության տոտալ շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է արցախցիներին առաջարկել, որպեսզի վերջիններս Բերձորի միջանցքի փոխարեն օգտվեն Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհից։ Այս առաջարկը բազմաթիվ ծուղակներ է պարունակում և հանդիսանում է Բաքվի…
⚡ Ադրբեջանի ՊԲ-ն տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15-11։36 և 13։30-13։58 ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել-Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։
Արցախի ՊԲ
Արցախի ՊԲ
⚡ Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակի կապակցությամբ

⚡ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
🚩1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:
Մանրամասն` https://detq.info/arm/node/3473

🚩 Թշնամին նորից պետք է զգա, որ իր ատամները ջարդվեցին. նրանք միայն ուժի լեզուն են հասկանում. Թևան Պողոսյան
Սեպտեմբերի 1-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ավելի ուշ հակառակորդը թիրախավորեց նաև Նորաբակի հատվածը: Ժամը 17:30-ին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, սակայն հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր:
Մանրամասն` https://detq.info/web/arm/node/3474

🚩 Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման թեման ներկայումս գտնվում է միջազգային դերակատարների ուշադրության կենտրոնում։ Սակայն կարող ենք փաստել, որ դա դեռևս որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը և ապօրինի շրջափակման վերացմանը։

🚩Արցախ, հարազատս, ամեն հիմարի ասածի ականջ մի դիր: Ո՞նց կարող է Հայաստանը քեզնից երես թեքել: Ախր դու հենց Հայաստան ես: Քո ցավից մենք էլ ենք կուչ գալիս, քո զայրույթից մեր արյունն էլ է եռում, քո երազանքը մենք միասին ենք կերտել: Շատերը հիմա անզորությունից է, որ պապանձվել են: Լեզուն կարող է լռել, բայց սիրտը լռեցնելն անհնար է: Ինչքան-ինչքան ծանր օրեր ենք միասին ապրել: Ծանրությամբ մեզ չեն զարմացնի: Ինչքան կորուստ ու զրկանք տեսանք: Էլի քեզ հետ, քո համար, քո վաղվա ու մեր վաղվա օրվա համար: Մեր հաղթանակի համար, որ գալու է, անպայման գալու է:
Արցախ՝ Հայաստանի Հայաստան, դու միայն հույսդ չկորցնես: Գիտե՞ս քանի ձեռք է բռունցքվում քո համար: Գիտե՞ս քանի աչք է նայում քեզ: Գիտե՞ս քանի սիրտ է տրոփում քո տագնապից: Բոլորը՝ քեզ համար: Ամեն ինչ քեզ համար, Արցախ…
Գրառումը Hovik Charkhchyan—ի

⚡ Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են:
ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
🚩ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում մոտակա ժամանակներս խաղաղություն չի ակնկալում։ «Ես, իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ հավատում եմ, որ հորիզոնում նշմարում ենք Ուկրաինայի խաղաղության հնարավորությունը», - ասել է նա։
👍1
🚩 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։
👍2
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից։
#Դետքի_հետագծով
Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր ամերիկյան զորքերը ներխուժել են այդ երկրի տարածք և աջակցում են նախագահ Ասադի վարչակազմի դեմ պայքարող քրդական ուժերին։ Իրանի համար չափազանց կարևոր է, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից և Բաշար ալ-Ասադը վերականգնի հսկողությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ։

🚩 Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բարձր է գնահատել երկրի կառավարության արտաքին քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում:
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները տարբեր երկրների հետ և այս ուղղությամբ հստակ քայլեր է ձեռնարկում։ Այս քաղաքականությունն ուղղված է նախևառաջ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների չեզոքացմանը, որոնք վնասում են երկրի տնտեսությանը։

🚩«Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»,- այս մասին Էսքիշեհիրի առաջին գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Նրա խոսքով` Թուրքիան աջակցում է բարեկամ և դաշնակից երկրների արդար պայքարին, ինչպիսիք են Ադրբեջանը, Լիբիան, Կոսովոն, Կատարը։ Նա նաև նշել է, որ սահմանները պատշաճ կերպով պաշտպանված են։

🚩 Ամերիկացի լրագրողն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանությանը
Ադրբեջանցի լրագրող Հիքմեթ Հասանովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ Ստեփանակերտի փոքրիկները հաճախում են դպրոց:
Նկարին կից նա գրել է. «Նրանք սովից տառապողի նմա՞ն են»:
Այս հայտարարությանն անդրադարձել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: Նա նշել է. «Ադրբեջանցի լրագրողն այսօր Ստեփանակերտում փոքրիկ երեխաների նկար է տեղադրել՝ բողոքելով, որ կարծես թե սովից չեն մահանում։ Մեկնաբանություններում երեխաներին անվանել են առնետի կղանք, սրիկա, ասել են՝ «շուտով կասեն՝ կեցցե Ադրբեջանը»»։
Լրագրողը X սոցցանցի իր էջում նշել է, որ երբեք չի տեսել այնպիսի դաժանություն ու բռնություն, ինչպիսին տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
«Ես նախկինի պես դեռ գնում եմ Սիրիա։ Ռեպորտաժներ եմ արել նաև Իրաքից, Լիբիայից, Պաղեստինից, Ուկրաինայից և 30 այլ երկրներից։ Ես ներթափանցել եմ տասնյակ բանակներ, այդ թվում՝ ահաբեկիչների։ Սակայն երբեք չեմ նկատել այնպիսի դաժանություն և ատելություն, որ տեսել եմ Ադրբեջանի զինված ուժերի և նրանց թիկունքում գտնվող ռեժիմի կողմից»,- գրել է նա։
Նշենք, որ Լինդսի Սնելը մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը:

⚡Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
🚩 Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար
Սեպտեմբերի 3-ին Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
. Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
. «Եկել է լարվածության, հակամարտությունների շրջանը հետևում թողնելու և Կովկասում խաղաղության ու համագործակցության շրջանն առաջ շարժելու ժամանակը։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և երկխոսություններին»,- ասել է Աբդոլլահիանը։
. Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ Ֆիդանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան-Թուրքիա-Ադրբեջան բանակցությունների ձևաչափ ստեղծելու մասին, որն առաջարկել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու համար:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական պատերազմը, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում:
Նշենք, որ սա Ֆիդանի առաջին այցն է Իրան Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։

⚡ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

🚩 Իսրայելը շատ ակտիվ զինում է Ադրբեջանին. տարածաշրջանում ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է. ռազմական փորձագետ
Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել:
«Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:
Այսօր (նկատի ունի սեպտեմբերի 3-ը-խմբ․) կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։