Դետք | Detq
1.39K subscribers
9.36K photos
1.61K videos
8.55K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

ՀՀ ՊՆ
🚩 Կրակեն՝ կստանան պատասխան. Անդրանիկ Քոչարյանը՝ Սոթքում իրավիճակի մասին

«Նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավել ևս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան: Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,- նշել է Քոչարյանը:
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩 Ադրբեջանական դիրքի խոցում ՀՀ ԱԹՍ-ի կողմից
👍32
🚩 Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩 Banak.info մասնագիտացված ռազմական կայքը տեղադրել է Սոթքի ուղղությամբ այսօր հակառակորդի կողմից ձեռնարկված սադրիչ գործողություններին հայկական կողմի պատասխանի բացառիկ տեսանյութը։
4👍3
🚩Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երկրի կենտրոնական շրջաններում ռադիոէլեկտրոնային պատերազմի լայնածավալ զորավարժություն է անցկացրել։
🚩Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից օգտվելու առաջարկը բազմաթիվ ծուղակներ է պարունակում և հանդիսանում է Բաքվի այսպես կոչված ինտեգրացիոն քաղաքականության մի մասը։ Ի պատիվ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վերջիններս դիմագրավում են շրջափակման բոլոր մարատահրավերենին և որևէ պարագայում չեն ցանկանում Ադրբեջանից օգնություն ստանալ։

https://youtu.be/-Ra8tqmraEE?si=vxzYh5OuYg2L_I2P
Ադրբեջանի ՊԲ-ն տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15-11։36 և 13։30-13։58 ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել-Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։

Արցախի ՊԲ
Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակի կապակցությամբ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🚩1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3473
🚩 Թշնամին նորից պետք է զգա, որ իր ատամները ջարդվեցին. նրանք միայն ուժի լեզուն են հասկանում. Թևան Պողոսյան

Սեպտեմբերի 1-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ավելի ուշ հակառակորդը թիրախավորեց նաև Նորաբակի հատվածը: Ժամը 17:30-ին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, սակայն հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր:

Մանրամասն` https://detq.info/web/arm/node/3474
🚩 Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման թեման ներկայումս գտնվում է միջազգային դերակատարների ուշադրության կենտրոնում։ Սակայն կարող ենք փաստել, որ դա դեռևս որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը և ապօրինի շրջափակման վերացմանը։
🚩Արցախ, հարազատս, ամեն հիմարի ասածի ականջ մի դիր: Ո՞նց կարող է Հայաստանը քեզնից երես թեքել: Ախր դու հենց Հայաստան ես: Քո ցավից մենք էլ ենք կուչ գալիս, քո զայրույթից մեր արյունն էլ է եռում, քո երազանքը մենք միասին ենք կերտել: Շատերը հիմա անզորությունից է, որ պապանձվել են: Լեզուն կարող է լռել, բայց սիրտը լռեցնելն անհնար է: Ինչքան-ինչքան ծանր օրեր ենք միասին ապրել: Ծանրությամբ մեզ չեն զարմացնի: Ինչքան կորուստ ու զրկանք տեսանք: Էլի քեզ հետ, քո համար, քո վաղվա ու մեր վաղվա օրվա համար: Մեր հաղթանակի համար, որ գալու է, անպայման գալու է:
Արցախ՝ Հայաստանի Հայաստան, դու միայն հույսդ չկորցնես: Գիտե՞ս քանի ձեռք է բռունցքվում քո համար: Գիտե՞ս քանի աչք է նայում քեզ: Գիտե՞ս քանի սիրտ է տրոփում քո տագնապից: Բոլորը՝ քեզ համար: Ամեն ինչ քեզ համար, Արցախ…

Գրառումը Hovik Charkhchyan—ի
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների  մասին տեղեկությունները կեղծիք են:

ՀՀ ՊՆ
🚩ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում մոտակա ժամանակներս խաղաղություն չի ակնկալում։ «Ես, իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ հավատում եմ, որ հորիզոնում նշմարում ենք Ուկրաինայի խաղաղության հնարավորությունը», - ասել է նա։
👍1
🚩 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։
👍2
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից։

#Դետքի_հետագծով

Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր ամերիկյան զորքերը ներխուժել են այդ երկրի տարածք և աջակցում են նախագահ Ասադի վարչակազմի դեմ պայքարող քրդական ուժերին։ Իրանի համար չափազանց կարևոր է, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից և Բաշար ալ-Ասադը վերականգնի հսկողությունը երկրի ողջ տարածքի նկատմամբ։
👍1
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բարձր է գնահատել երկրի կառավարության արտաքին քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում:

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները տարբեր երկրների հետ և այս ուղղությամբ հստակ քայլեր է ձեռնարկում։ Այս քաղաքականությունն ուղղված է նախևառաջ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների չեզոքացմանը, որոնք վնասում են երկրի տնտեսությանը։
🚩«Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանի արդար պայքարին»,- այս մասին Էսքիշեհիրի առաջին գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Նրա խոսքով` Թուրքիան աջակցում է բարեկամ և դաշնակից երկրների արդար պայքարին, ինչպիսիք են Ադրբեջանը, Լիբիան, Կոսովոն, Կատարը։ Նա նաև նշել է, որ սահմանները պատշաճ կերպով պաշտպանված են։