Դետք | Detq
1.39K subscribers
9.36K photos
1.61K videos
8.54K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩 ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման  միջոցառումներ:

ՀՀ ՊՆ
Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:

ՀՀ ՊՆ
13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:
Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

ՀՀ ՊՆ
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

ՀՀ ՊՆ
🚩 Կրակեն՝ կստանան պատասխան. Անդրանիկ Քոչարյանը՝ Սոթքում իրավիճակի մասին

«Նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավել ևս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան: Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,- նշել է Քոչարյանը:
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩 Ադրբեջանական դիրքի խոցում ՀՀ ԱԹՍ-ի կողմից
👍32
🚩 Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩 Banak.info մասնագիտացված ռազմական կայքը տեղադրել է Սոթքի ուղղությամբ այսօր հակառակորդի կողմից ձեռնարկված սադրիչ գործողություններին հայկական կողմի պատասխանի բացառիկ տեսանյութը։
4👍3
🚩Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երկրի կենտրոնական շրջաններում ռադիոէլեկտրոնային պատերազմի լայնածավալ զորավարժություն է անցկացրել։
🚩Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից օգտվելու առաջարկը բազմաթիվ ծուղակներ է պարունակում և հանդիսանում է Բաքվի այսպես կոչված ինտեգրացիոն քաղաքականության մի մասը։ Ի պատիվ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վերջիններս դիմագրավում են շրջափակման բոլոր մարատահրավերենին և որևէ պարագայում չեն ցանկանում Ադրբեջանից օգնություն ստանալ։

https://youtu.be/-Ra8tqmraEE?si=vxzYh5OuYg2L_I2P
Ադրբեջանի ՊԲ-ն տարածել է նոր ստահոդ հաղորդագրություն, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15-11։36 և 13։30-13։58 ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ-Պեկին և Թել-Ավիվ-Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։

Արցախի ՊԲ
Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակի կապակցությամբ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🚩1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3473
🚩 Թշնամին նորից պետք է զգա, որ իր ատամները ջարդվեցին. նրանք միայն ուժի լեզուն են հասկանում. Թևան Պողոսյան

Սեպտեմբերի 1-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ավելի ուշ հակառակորդը թիրախավորեց նաև Նորաբակի հատվածը: Ժամը 17:30-ին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, սակայն հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր:

Մանրամասն` https://detq.info/web/arm/node/3474
🚩 Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերին։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նա։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման թեման ներկայումս գտնվում է միջազգային դերակատարների ուշադրության կենտրոնում։ Սակայն կարող ենք փաստել, որ դա դեռևս որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը և ապօրինի շրջափակման վերացմանը։