Դետք | Detq
1.39K subscribers
9.35K photos
1.61K videos
8.54K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Ռուս խաղաղապահներն առաջարկել են հնարավորություն տալ ադրբեջանական բեռնատարներին մտնել Արցախ. Արցախի ԱԺ նախագահ

«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի մանրամասն տեղեկացված լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պատասխանատուներն ու պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին»,- ասել է Դավիթ Իշխանյանը:
🚩 Ինչո՞ւ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են. Արտակ Բեգլարյան

Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել:

Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագաի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին...

Մանրամասն՝ https://detq.info/web/arm/node/3415?fbclid=IwAR1tedzK4ISpdVrj1CKACCdBedAzJ3c7D7CNpOnnp4nATEMKS-MyWzW5g5g
👍1
🚩Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում։
🚩 Ստեփանակերտը հանդիպումների մասին առաջարկներ է փոխանցում, բայց Բաքուն չի պատասխանում. Արցախի ԱԳ նախարար

Ակնայի ճանապարհը բացելու Ադրբեջանի տարբերակն ընդունելի չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում:

«Այն, ինչն Ադրբեջանը վերջնագրի տեսքով ներկայացնում է, մեր հայրենակիցները դրա վերաբերյալ դիրքորոշումը հայտնել են: Բայց այս տարբերակում, երբ ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ, և տեսնում եք, թե մեր հայրենակիցներն ինչպես են արձագանքել նմանատիպ առաջարկին»,- նշել է նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱՀ իշխանությունները կարծես դեմ չեն Ադրբեջանի առաջարկին, նախարարը պատասխանել է, որ իշխանության պարտավորությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկությունները, որոնք գալիս են թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանական կողմից. «Բայց այս առաջարկները պետք է լինեն ողջամիտ»:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3423
👍2
🚩 Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։

Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել։

«Իսրայելցի հակառակորդը Սիրիայի դեմ նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել և ժամը 04։30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին, և նյութական վնաս է պատճառվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի պաշտպանության գերատեսչությունը հայտնել է, որ հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից։

Ըստ պաշտոնական Դամասկոսի՝ սա այս տարվա սկզբից ի վեր Իսրայելի 22-րդ հարվածն է սիրիական տարածքին։

#Դետքի_հետագծով

Իսրայելի իշխանությունները, օգտվելով Սիրիայում տիրող իրավիճակից, պարբերաբար հարվածներ են հասցնում երկրի տարածքին։ Պաշտոնական Դամասկոսը դատապարտում է նման հարձակումները՝ դրանք որակելով որպես իր ինքնիշխանության խախտում։
🚩 Թուրքիան սպառնում է վերացնել ՄԱԿ-ի զորքերը Կիպրոսում, նաև հավակնում է ողջ Միջերկրական ծովին

Թուրքիայի նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Քաշընը անուղղակիորեն ակնարկել է Կիպրոսում ՄԱԿ-ի զորքերին վնաս հասցնելու հնարավորության մասին, եթե նրանք խախտեն Թուրքիայից անկախացած Կիպրոսի ինքնիշխանությունը: Նա նաև պնդել է, որ ողջ Միջերկրական ծովը պատկանում է թուրքերին։

Օգոստոսի 19-ին, ելույթ ունենալով կառավարամետ «CNN Turk» հեռուստաալիքով, նախկին զինվորական, Անվտանգության և արտաքին քաղաքականության նախագահական խորհրդի անդամ Ջաշընը հայտարարել է. «Թուրք ազգն ամուր կանգնած է կիպրոսցի թուրքերի կողքին: Միջերկրական ծովը մեզ է պատկանում, և ոչ ոք չպետք է մտածի այնտեղ մեր դեմ սուր բարձրացնելու մասին։ Նրանք [Հունաստանը, Կիպրոսը և նրանց դաշնակիցները] ավելի լավ է միշտ հիշեն սա»:
🚩 Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։

«Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ և անարդարացի։ Իսկ խաղաղապահների առաքելությունը նոր պայմաններում, որ կրկնեմ ստեղծվել են Երևանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, տեղում Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանը աջակցելն է, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կոնտեքստում», - եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իսկապես Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև Արցախը։ Չնայած սա որոշակիորոն լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը, սակայն ռուս խաղաղապահները դեռևս գտնվում են Արցախում և պարտավոր են կատարել իրենց գործառույթները, որոնք սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
1👍1
Ստեփանակերտ–Ակնա ճանապարհն այս պահին

https://t.me/infoteka24
🚩 Էրդողանը «Մեծ քսանյակի» ղեկավարներին կփոխանցի Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները. «Milliyet»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներին կծանոթացնի ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մտադրություններին։ Այս մասին գրում է Milliyet թերթը։ Հրատարակությունը նշում է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին երկու երկրների ղեկավարների բանակցությունները «Թուրքիային դարձնում են հանդիպման աստղ»։ Թերթի հոդվածագիրը նշել է, որ Թուրքիայի նախագահն արևմտյան միակ առաջնորդն է, որը կարող է հանդիպել Պուտինի հետ։

«Բոլորը կլսեն Պուտինի պայմանները և զինված բախումը դադարեցնելու Էրդողանի մտադրությունները»,- գրում է թերթը։ Թերթի քաղաքական վերլուծաբանը մանրամասնել է, որ հացահատիկի գործարքը պատրաստվում են քննարկել նաև Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները։ Նրա կարծիքով՝ եթե Էրդողանին հաջողվի համոզել Պուտինին վերադառնալ «հացահատիկային միջանցքի» հարցին, ապա նա «մեծ բան կանի ողջ աշխարհի համար»։
🚩 Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի՝ պատմական հայրենիքից վտարման քաղաքականությունը․ ԱՀ արտգործնախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։

Այն ներկայացնում ենք ստորև․

- Հնարավոր համարում եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը։ Ի՞նչ գործիքներ կան դրա համար։ Արդյոք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։

- Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ եռակողմ հայտարարության թե՛ ոգուն և թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում եռակողմ հայտարարության շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ և անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի և Երևանի, այլև եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, որոնք իսկապես շահագրգռված են կայունության ապահովման և սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։

Մանրամասն
🟥 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:

Պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից,- ասել է Արայիկ Հարությունյանը։
🚩 Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից․ Փաշինյան

Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս տասը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ի Կառավարության նիստին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված շարասյունն ուղեկցել է մինչև Կոռնիձոր, այսուհանդերձ ոչ այս, ոչ էլ հուլիսի 26-ից նույն հատվածում կանգնած շարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործելու ԼՂ»,- ասել է նա:

Մանրամասն
Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պետնախարարի խորհրդականի պաշտոնից:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Մանրամասն՝ https://detq.info/web/arm/node/3445?fbclid=IwAR0oniTV-Di2HaX9MzH61g34a0mkDDrzudqo084mI9vr6krEd7y9AuK5YMw
🚩 ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված 3 քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի բանակցությունները:
🚩 Բայրաքթարը հայտարարել է Բաքվում «TEKNOFEST» փառատոնի անցկացման մասին

Ըստ «TurkicWorld»-ի՝ «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտնել է, որ այս տարի «TEKNOFEST» փառատոնը կրկին կանցկացվի Բաքվում։

«Ղարաբաղում տարած հաղթանակից հետո մենք Ադրբեջանում անցկացրինք շքեղ «TEKNOFEST» փառատոնը, մոտ ապագայում նախատեսում ենք այն կրկին անցկացնել այնտեղ»,- ընդգծել է նա։

Նշենք, որ օգոստոսի 30-ին Անկարայում տեղի է ունեցել «TEKNOFEST» փառատոնը՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։
🚩 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022 թ. հոկտեմբերին Պրագայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Անի Բադալյանը՝ նշելով․

«‎Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները.

- ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3447
🚩 Ֆրանսիան պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, և որը չի կրկնօրինակում և, առավել ևս, չի խաթարում այդ ջանքերը։

#Դետքի_հետագծով

Ռուսական կողմը հայտնում է, որ երբեք դեմ չի այլ երկրների միջնորդական ջանքերին, սակայն կարևորում է, որ դրանք ուղղված չլինեն իր շահերի դեմ։ Մոսկվան պարբերաբար հիշեցնում է, որ 2020 թվականին տարածաշրջանում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ հենց իր միջնորդական ջանքերի արդյունքում՝ ակնարկելով, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է տեղի ունենա ռուսական միջնորդությամբ։
🚩 Մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործմամբ, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։

▫️ Համոզված ենք, որ Թուրքիան կառուցողական և օգտակար դեր կարող է ունենալ այս ջանքերում։

Սերգեյ Լավրով