⚡ ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան։
ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ
🚩Թե Հայաստանի ներսում անօրինական զինված ի՞նչ կազմավորումներ կան, փորձել ենք ճշտել ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանից:
Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թե Հայաստանի ներսում անօրինական զինված ի՞նչ կազմավորումներ կան, փորձել ենք ճշտել ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանից:
Փորձագետը, գրվածի համատեքստից ելնելով, կարծում է, որ Թաթոյանն ի նկատի ունի Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները`

դրանք անվանելով ապօրինի զինված խմբեր:
Սակայն Մովսիսյանը հարցին մոտեցավ նաև իր դիտանկյունից։
Մանրամասն տեսանյութում https://youtu.be/3_U1AoTKhrE?si=6RpmFAG8K7LncV43YouTube
Թշնամու հետախուզությունը բավականին կազմակերպված աշխատում է մեզ մոտ. ռազմական փորձագետ
Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում…
⚡ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55֊ը կրակ է բացել Ասկերանի և Մարտակերտի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։
Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ
🇦🇲 Արցախում ավարտվել է երեկ երեկոյան 21:00-ին սկսված ԱԺ նիստը:
Նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել ցույցի ելած ժողովրդի մոտ և խոստացել, որ ապօրինի անցակետից գերեվարված հայ տղաները շուտով տուն կվերադառնան:

🤬1
🚩 Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետ Մեթին Գյուրաքի գլխավորած պատվիրակությանը։
Հասանովը խոսել է բանակը թուրքական մոդելին հարմարեցնելու ուղղությամբ կատարված հաջող աշխատանքի մասին և իր երախտագիտությունը հայտնել ցուցաբերած աջակցության համար։
Գյուրաքն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է։ Նա նշել է, որ փոխադարձ ռազմական համագործակցությունն ամրապնդում է երկրների միջև միասնությունը և նոր հնարավորություններ բացում ապագայի համար։

🚩 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ-ն, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ է բացել ԱՀ Մարտունու շրջանի օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հերթական ապատեղեկատվությունն է :
Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ
🚩 Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն 2024թ-ին
Զորավարժություններ անցկացնելու հարցը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հանդիպման ընթացքում:
Հատուկ ընդգծվել է, որ եղբայրական երկրի հետ համատեղ անցկացվող երկկողմ և բազմազգ դասընթացները դրական ազդեցություն են ունեցել զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման վրա։

🚩 Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել խաղաղությանը. ուղեցույց
1976-ին, երբ Էդուարդ Բագրատի Աղայանը կազմում էր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը, «խաղաղություն» բառն իր 8 իմաստներով ավելի միանշանակ էր։ Այսօր այն հավակնում է դառնալ մեր բառապաշարի ամենակիրառելի և տարընթերցվող բառը։ Քաղաքական կատեգորիա դարձած երևույթին այսօր պատրաստվում են, ընդառաջ են գնում՝ խիստ հակասական ճանապարհներով
Մանրամասն

Հայաստանի Հանրային Ռադիո
Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել խաղաղությանը. ուղեցույց ))) - Հայաստանի Հանրային Ռադիո
1976-ին, երբ Էդուարդ Բագրատի Աղայանը կազմում էր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը, «խաղաղություն»
Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական օգնություն հասցնող ֆրանսիական ավտոշարասյունը վաղը կժամանի Լաչինի միջանցք՝ Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ։
Աղբյուրը՝ @armmirotvorec
Աղբյուրը՝ @armmirotvorec
🚩 Թուրքիայի նախագահը մասնակցելու է «Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 9-ից 10-ը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք «Մեծ քսանյակի» (G-20) առաջնորդների գագաթնաժողովին։
Դրանից հետո, ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ից 21-ը կմեկնի ԱՄն` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ գագաթնաժողովին։
Ակնկալվում է, որ Էրդողանը կանդրադառնա իսլամի դեմ թշնամանքին, փախստականների խնդրին, կլիմայի փոփոխությանը, Կիպրոսի հարցին, ռուս-ուկրաինական հակամարտությանը և հացահատիկի մատակարարումներին։

🚩Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր մահիկի հովանու ներքո «հումանիտար» բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Մանրամասն
Մանրամասն
Detq
Արցախյան կողմի հետ պայմանավորվածություն չի եղել․ Արցախի նախագահի խոսնակը՝ Բաքվից ուղարկվող «հումանիտար» բեռի մասին․ «Արցախպրես»
🚩 Մեկնարկել է կանանց կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը
Կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։
Ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։

⚡ Ֆրանսիական քաղաքների նախաձեռնությամբ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ուղևորվել են Կոռնիձոր։
🚩 Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու մեղադրանքները
Պաշտոնական Թեհրանը հերթական անգամ հերքել է Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները։
#Դետքի_հետագծով
Իրանը և Ռուսաստանը բազմիցս հերքել են այն մեղադրանքները, թե իրանական կողմը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում կիրառելու համար: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ դեմ է պատերազմի շարունակմանը, ուստի հակամարտող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում։

🚩 Ֆրանսիայի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին
Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։ Ալիևը նշել է, որ Հայաստանի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, և դա օգտագործվում է քաղաքական շահարկումների համար։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Երևանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ հրաժարվել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններից: Նա նաև հավելել է, որ Արցախի բնակիչներին հրավիրել են Բաքու՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, սակայն վերջիններս մերժել են:

👍1
🚩Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն «X»-ի իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել
Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Բերձորի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Արցախ։
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։
Այսօր Հայաստան է ժամանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Բերձորի միջանցքի սկզբնամաս այցելելու, ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով:
` կից գրելով.
«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:Հիշեցնենք` Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Բերձորի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Արցախ։
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։
Այսօր Հայաստան է ժամանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Բերձորի միջանցքի սկզբնամաս այցելելու, ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով:
❤2
🚩Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
🚩 Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու հստակ որոշում կա. Արցախի ԱԺ նախագահ
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ կա և՛ ռուս խաղաղապահների, և՛ Արցախի ՆԳՆ ուժերի անցակետ։
«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Արցախից Հայաստան և հակառակ ճանապարհով պետք է վերականգնվի և ապահովվի անխափան երթևեկությունը։ Սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ միջանցքի կարգավիճակով հասկացությունը, և երկրորդ միջանցքի հասկացություն չպետք է ամրագրենք»,- ասել է Իշխանյանը։
Նա նշել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Արցախում քննարկումներ են եղել, որոնց արդյունքում իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը մի շարք պատճառներով անընդունելի է։

❤3
🚩 Ռուս խաղաղապահներն առաջարկել են հնարավորություն տալ ադրբեջանական բեռնատարներին մտնել Արցախ. Արցախի ԱԺ նախագահ
«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի մանրամասն տեղեկացված լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պատասխանատուներն ու պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

🚩 Ինչո՞ւ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են. Արտակ Բեգլարյան
Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել:
Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագաի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին...
Մանրամասն՝ https://detq.info/web/arm/node/3415?fbclid=IwAR1tedzK4ISpdVrj1CKACCdBedAzJ3c7D7CNpOnnp4nATEMKS-MyWzW5g5g