Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմն ապօրինի անցակետից առևանգել է 3 հայ ուսանողի:

Ադրբեջանական կողմը նշել է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական տարբեր էջեր հրապարակել էին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ հայ ֆուտբոլիստներն իբրև վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական ​​դրոշի հանդեպ։

Այն ժամանակ Քրեական օրենսգրքի 283.2.3 (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրելը) և 324 (Ադրբեջանի պետական ​​դրոշը կամ Ադրբեջանի պետական ​​զինանշանը վիրավորելը) հոդվածների հիման վրա քրեական գործ հարուցելով` Ադրբեջանի գլխավոր դատախազը վերջինիս հետաքննությունը վստահել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Դետք | Detq
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմն ապօրինի անցակետից առևանգել է 3 հայ ուսանողի: Ադրբեջանական կողմը նշել է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական տարբեր էջեր հրապարակել էին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ հայ ֆուտբոլիստներն իբրև վիրավորական…
#Դետքի_հետագծով

Ադրբեջանն առևանգել է հայ քաղաքացիներին այն ապօրինի անցակետից, որն առաջին հերթին խաղաղության որևէ երաշխիքի հույս չի ներշնչում: Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են բարձրաձայնել այս անցակետի օրինական լինելու մասին, բայց ակնհայտ է, որ դրա տեղադրման նպատակն Արցախի քաղաքացիներին հաշվառելն է, վախի մթնոլորտ ստեղծելը և պարբերաբար սպառնալիքների միջոցով մարդկանց առևանգելը:

Հիշեցնենք, որ այդ ապօրինի անցակետից առևանգվել են Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը և Ռաշիդ Բեգլարյանը:

Ադրբեջանը բացահայտ գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության ձգտելու միտում չունի: Թշնամի երկրի ղեկավարությունն այսպես է պատկերացնում «խաղաղությունը» և ​​​​​​«խաղաղության» կեղծ օրակարգի ներքո ռազմական ճանապարհով հասնելու է իր նպատակներին, իսկ նման սադրանքները պարբերական բնույթ են կրելու:
🚩 Օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին։

Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես ռազմական, այնպես էլ բոլոր ոլորտներում։ Ընդգծվել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցների միջև։
🚩 Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

Օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Բանակային խաղերի ընթացքում մասնակիցները դրսևորել են կամային որակներ, արհեստավարժություն, հմտություններ՝ փորձելով լավագույնս ներկայացնել իրենց կառույցները։

Թիմերի ղեկավարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալներով, որոնք հանձնեց նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
1
Ալեն Սարգսյանն ադրբեջանցիների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Եվս 5 հոգու ադրբեջանցիները տարել են հարցաքննելու։ 2 հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Արցախի ՄԻՊ
🚩Օգոստոսի 25-27-ը Ադրբեջանը 60-ից ավելի կրակոց է արձակել Երասխի գործարանի ուղղությամբ. «GTB Steel LLC»

«GTB Steel LLC» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին ինտենսիվորեն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ:

«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:

Արձակվել է ավելի քան 60 կրակոց»,- նշված է հայտարարությունում:
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ
🚩Թե Հայաստանի ներսում անօրինական զինված ի՞նչ կազմավորումներ կան, փորձել ենք ճշտել ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանից:

Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թե Հայաստանի ներսում անօրինական զինված ի՞նչ կազմավորումներ կան, փորձել ենք ճշտել ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանից:

Փորձագետը, գրվածի համատեքստից ելնելով, կարծում է, որ Թաթոյանն ի նկատի ունի Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները` դրանք անվանելով ապօրինի զինված խմբեր:

Սակայն Մովսիսյանը հարցին մոտեցավ նաև իր դիտանկյունից։

Մանրամասն
տեսանյութում https://youtu.be/3_U1AoTKhrE?si=6RpmFAG8K7LncV43
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55֊ը կրակ է բացել Ասկերանի և Մարտակերտի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
🇦🇲 Արցախում ավարտվել է երեկ երեկոյան 21:00-ին սկսված ԱԺ նիստը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել ցույցի ելած ժողովրդի մոտ և խոստացել, որ ապօրինի անցակետից գերեվարված հայ տղաները շուտով տուն կվերադառնան:
🤬1
🚩 Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ

Օգոստոսի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետ Մեթին Գյուրաքի գլխավորած պատվիրակությանը։

Հասանովը խոսել է բանակը թուրքական մոդելին հարմարեցնելու ուղղությամբ կատարված հաջող աշխատանքի մասին և իր երախտագիտությունը հայտնել ցուցաբերած աջակցության համար։

Գյուրաքն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է։ Նա նշել է, որ փոխադարձ ռազմական համագործակցությունն ամրապնդում է երկրների միջև միասնությունը և նոր հնարավորություններ բացում ապագայի համար։
🚩 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ-ն, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ է բացել ԱՀ Մարտունու շրջանի օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հերթական ապատեղեկատվությունն է :

Արցախի ՊՆ
🚩 Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն 2024թ-ին

Զորավարժություններ անցկացնելու հարցը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հանդիպման ընթացքում:

Հատուկ ընդգծվել է, որ եղբայրական երկրի հետ համատեղ անցկացվող երկկողմ և բազմազգ դասընթացները դրական ազդեցություն են ունեցել զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման վրա։
🚩 Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել խաղաղությանը. ուղեցույց

1976-ին, երբ Էդուարդ Բագրատի Աղայանը կազմում էր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը, «խաղաղություն» բառն իր 8 իմաստներով ավելի միանշանակ էր։ Այսօր այն հավակնում է դառնալ մեր բառապաշարի ամենակիրառելի և տարընթերցվող բառը։ Քաղաքական կատեգորիա դարձած երևույթին այսօր պատրաստվում են, ընդառաջ են գնում՝ խիստ հակասական ճանապարհներով

Մանրամասն
Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական օգնություն հասցնող ֆրանսիական ավտոշարասյունը վաղը կժամանի Լաչինի միջանցք՝ Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ։

Աղբյուրը՝ @armmirotvorec
🚩 Թուրքիայի նախագահը մասնակցելու է «Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 9-ից 10-ը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք «Մեծ քսանյակի» (G-20) առաջնորդների գագաթնաժողովին։

Դրանից հետո, ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ից 21-ը կմեկնի ԱՄն` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ գագաթնաժողովին։

Ակնկալվում է, որ Էրդողանը կանդրադառնա իսլամի դեմ թշնամանքին, փախստականների խնդրին, կլիմայի փոփոխությանը, Կիպրոսի հարցին, ռուս-ուկրաինական հակամարտությանը և հացահատիկի մատակարարումներին։
🚩Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր մահիկի հովանու ներքո «հումանիտար» բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Մանրամասն
🚩 Մեկնարկել է կանանց կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը

Կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։

Ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Բերձորի միջանցքում առևանգված արցախցիների հետ։
Ֆրանսիական քաղաքների նախաձեռնությամբ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ուղևորվել են Կոռնիձոր։
🚩 Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու մեղադրանքները

Պաշտոնական Թեհրանը հերթական անգամ հերքել է Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները։

#Դետքի_հետագծով

Իրանը և Ռուսաստանը բազմիցս հերքել են այն մեղադրանքները, թե իրանական կողմը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում կիրառելու համար: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ դեմ է պատերազմի շարունակմանը, ուստի հակամարտող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում։