Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Բելառուսը զորավարժություններ է սկսել՝ ի պատասխան Լեհաստանի կողմից զինվորների կուտակման

Անցյալ շաբաթ Լեհաստանը հայտարարեց, որ ևս 1000 զինվոր է տեղակայել Բելառուսի հետ իր սահմանին: Այս զարգացումից հետո Բելառուսը հայտարարել է, որ սկսել է զորավարժություններ անցկացնել երկու երկրների սահմանին։

Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրի զինված ուժերը զորավարժություններ է անցկացնում Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանի մոտ։
🚩 «Baykar» ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Ուկրաինայի Անկախության օրը թուրքական «Baykar Makina» ընկերությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանն է հանձնել «Bayraktar TV2» հարվածային անօդաչու թռչող սարքը։

«Մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում մեր ընկերներին և գործընկերներին, որոնք շարունակում են օգնել Ուկրաինային այս դժվարին ժամանակներում։ Տոնի լավագույն նվերը նոր զենքն է, որը կօգնի ոչնչացնել թշնամուն և պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը»,- hայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։
🚩 Ռուս-ուկրաինական պատերազմ․ այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Մանրամասն` https://detq.info/arm/node/3358
🚩 Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը

Չինաստանը լուրջ դժգոհություն է հայտնում ու կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ հետ կանչել իր որոշումը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 500 միլիոն դոլարով «F-16» կործանիչների որոնման և հետևելու ինֆրակարմիր համակարգերի ու այլ սարքավորումների հնարավոր վաճառքին, «Դետք»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է «Xinhua»-ն։
👍1
🚩 Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Բաքու է մեկնել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ դիմավորել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանը։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է քննարկել երկրների ռազմական համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
🚩 Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է․ ԱՄՆ-ն պետք է խոսի և գործի․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն այդ երկրի իշխանություններին հորդորել է վերջ դնել Արցախի հայ բնակչության շրջափակմանը և կանխել հայերի հերթական ցեղասպանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Շիֆը գրառում է կատարել X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Ադամ Շիֆը հայտնել է, որ սնունդը, դեղորայքն ու այլ անհրաժեշտ պարագաները չեն հասնում Արցախի 120 հազար բնակչությանը, ինչի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։

«Այս պահին Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ բնակիչ շրջափակման մեջ է: Կա ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, և Ադրբեջանը փակել է այս տարածաշրջան ելքն ու մուտքը: Արդյունքում ստեղծվել է հումանիտար սուր ճգնաժամ: Սա պետք է շտապ հասցեագրվի»,- նշել է նա։
🚩 Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել օգոստոսի 24-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ՝ Ադրբեջանի կողմից փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի մասին եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու հումանիտար հարցերի և մարդու իրավունքների մասին, քանի որ բոլոր ադրբեջանցիներին վտարել է իր տարածքից ու ժամանակին օկուպացված հողերից և վարում է տխրահռչակ մոնոէթնիկ քաղաքականություն։

Վերադարձի իրավունքի վերաբերյալ նշվել է, որ Հայաստանը 30 տարի թույլ չի տվել ադրբեջանցի հարկադիր վերաբնակներին վերադառնալ իրենց տները, քանի դեռ 2020 թվականին հայկական օկուպացիոն բանակը չի պարտվել և չի վտարվել Ադրբեջանի տարածքներից։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից ինքնապաշտպանական ստահոդ հայտարարությունների նպատակը սեփական գործողությունների վերագրումն է հակառակ կողմին։ Եթե դիտարկենք միայն վերջին շրջանում կատարվող իրադարձությունները, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի հիմնական նպատակն արցախահայության էթնիկ զտման ճանապարհով նրանց Արցախից հեռացնելն է։
👍1
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Քարվաճառի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🚩Բերձորի միջանցքի հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով. Վովա Վարտանով. ՇՈՒՏՈՎ
👍6
🚩 Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Բաքու է մեկնել։

Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարևորել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակելը։

Գոհունակություն հայտնելով իր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ Գյուլերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ երկրների ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության ու եղբայրական հարաբերությունների վրա։

Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
👍1
🚩 «Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 27-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին, այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Կողմերը քննարկել են պաշտպանական համակարգին վերաբերող մի շարք թեմաներ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը գտնվում է շատ լավ մակարդակի վրա։

«Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական»,- շեշտել են կողմերը։
🚩 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ թուրքական և ամերիկյան ինքնաթիռներով օդային աջակցության դասընթացներ են անցկացվել։

Ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Մոտ օդային աջակցության դասընթացները հաջողությամբ անցկացվել են մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող «F-16» ինքնաթիռների, ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «F-18» ինքնաթիռների և առաջադեմ օդային վերահսկիչի/առաջադիմական կապի վերահսկիչի անձնակազմի մասնակցությամբ (İHK/IMC)»:
Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ ԱՀ նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել:

Արցախի ոստիկանություն
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ստեփանակերտն` այս գիշեր
Անհայտ անձիք կրակ են բացել ԱՀ նախագահի նստավայրի ուղղությամբ

Հոլովակ
ը` https://t.me/archiuja
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Արցախի տեղեկատվական շտաբ
🤬1
Դետք | Detq
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Արցախի տեղեկատվական շտաբ
«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- հայտնում են տեղեկատվական շտաբից:
👍1
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմն ապօրինի անցակետից առևանգել է 3 հայ ուսանողի:

Ադրբեջանական կողմը նշել է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական տարբեր էջեր հրապարակել էին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ հայ ֆուտբոլիստներն իբրև վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական ​​դրոշի հանդեպ։

Այն ժամանակ Քրեական օրենսգրքի 283.2.3 (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրելը) և 324 (Ադրբեջանի պետական ​​դրոշը կամ Ադրբեջանի պետական ​​զինանշանը վիրավորելը) հոդվածների հիման վրա քրեական գործ հարուցելով` Ադրբեջանի գլխավոր դատախազը վերջինիս հետաքննությունը վստահել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Դետք | Detq
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմն ապօրինի անցակետից առևանգել է 3 հայ ուսանողի: Ադրբեջանական կողմը նշել է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական տարբեր էջեր հրապարակել էին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ հայ ֆուտբոլիստներն իբրև վիրավորական…
#Դետքի_հետագծով

Ադրբեջանն առևանգել է հայ քաղաքացիներին այն ապօրինի անցակետից, որն առաջին հերթին խաղաղության որևէ երաշխիքի հույս չի ներշնչում: Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են բարձրաձայնել այս անցակետի օրինական լինելու մասին, բայց ակնհայտ է, որ դրա տեղադրման նպատակն Արցախի քաղաքացիներին հաշվառելն է, վախի մթնոլորտ ստեղծելը և պարբերաբար սպառնալիքների միջոցով մարդկանց առևանգելը:

Հիշեցնենք, որ այդ ապօրինի անցակետից առևանգվել են Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը և Ռաշիդ Բեգլարյանը:

Ադրբեջանը բացահայտ գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության ձգտելու միտում չունի: Թշնամի երկրի ղեկավարությունն այսպես է պատկերացնում «խաղաղությունը» և ​​​​​​«խաղաղության» կեղծ օրակարգի ներքո ռազմական ճանապարհով հասնելու է իր նպատակներին, իսկ նման սադրանքները պարբերական բնույթ են կրելու:
🚩 Օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին։

Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես ռազմական, այնպես էլ բոլոր ոլորտներում։ Ընդգծվել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցների միջև։
🚩 Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

Օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Բանակային խաղերի ընթացքում մասնակիցները դրսևորել են կամային որակներ, արհեստավարժություն, հմտություններ՝ փորձելով լավագույնս ներկայացնել իրենց կառույցները։

Թիմերի ղեկավարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալներով, որոնք հանձնեց նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
1