Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Ադրբեջանի արտգործնախարարը Բելգիայի համապաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Բելգիայի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Տարածաշրջանում նոր իրողությունների համատեքստում նշվել են տնտեսության, մշակույթի, առևտրի, այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, բժշկության ու դեղագործության և այլ ոլորտներում Բելգիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, Բելգիայի համապաշտոնակցին տեղեկացրել է, թե Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքները, ավերել 9 քաղաք և ավելի քան 300 գյուղ, իրականացրել էթնիկ զտումների քաղաքականություն։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»։
👍1
🚩 Ադրբեջանցի զինծառայողները Վրաստանում մասնակցում են միջազգային վարժանքներին

Ադրբեջանական բանակի անձնակազմը նույնպես մասնակցում է «Ճկուն ոգի-2023» (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությանը, որը տեղի է ունենում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում է 21 երկրից ժամանած ավելի քան 3000 զինվորական։

Միջազգային վարժանքներում հիմնական ուշադրությունը հատկացվում է գործողությունների ընթացքում մարտական համակարգման ապահովմանը՝ փոխգործակցության, փորձի փոխանակման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և անձնակազմի գիտելիքների ու հմտությունների հետագա կատարելագործման համար:

Նշենք, որ բազմազգ զորավարժությունները Վրաստանում կազմակերպվում են արդեն 11-րդ անգամ։
🚩 Եթե Լաչինի միջանցքը մնում է արգելափակված, Արցախի հայկական մնալու հեռանկարն է հօդս ցնդում. «Առավոտ»

«Հուլիսի 27-ին Արտգործնախարարության հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականին, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը: Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա», – հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3353
🚩 Բելգիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար։

Այս մասին նա ասել է Ադրբեջան կատարած այցելության ժամանակ։

Ըստ նախարարի՝ կարևոր է, որ գործընկերներն օգնեն միմյանց ներկա բարդ աշխարհաքաղաքական շրջանում. «Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին Ուկրաինային օգնելու և օգնությունը շարունակելու համար։ Մենք գիտենք, որ Ուկրաինայում որոշ դպրոցներ վերականգնվել են Ադրբեջանի օգնության շնորհիվ։ Պարոն Բայրամովն անձամբ է մասնակցել Ուկրաինային աջակցության խորհրդաժողովին։ Մենք գնահատում ենք այս օգնությունը և շնորհակալ ենք ձեզ»:
🚩 Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Իրանն արտադրում է իր ռազմական կարիքների 90%-ը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարարության ներկայացուցիչ Ռազա Թալայ-Նիկը հայտարարել է, որ Թեհրանն ինքնուրույն է արտադրում իր ռազմական կարիքների 90%-ը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Սա պայմանավորված է այս հարցում արտաքին դերակատարներից ունեցած կախվածությունը վերացնելու նպատակով, քանի որ հատկապես Իսլամական հեղափոխությունից հետո տարիներ շարունակ սպառազինություն վաճառելու արգելքը Թեհրանի նկատմամբ օգտագործվել է որպես ճնշման միջոց։
🚩 Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետը (կառավարություն - խմբ.) հույս ունի Իրանի հետ հարաբերություններում նոր փուլ բացել դիվանագիտականհարաբերությունների 7-ամյա ընդմիջումից հետո:

#Դետքի_հետագծով

Չինաստանի միջնորդությամբ դեռևս այս տարվա մարտին Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության եկան երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում, որոնք խզված էին դեռևս 2016 թվականից։ Միջնորդական նման ջանքերով Պեկինը նախևառաջ հակակշռում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցությունը, որը փորձում էր ամեն կերպ թույլ չտալ Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունների կարգավորումը։
🚩 Բելառուսը զորավարժություններ է սկսել՝ ի պատասխան Լեհաստանի կողմից զինվորների կուտակման

Անցյալ շաբաթ Լեհաստանը հայտարարեց, որ ևս 1000 զինվոր է տեղակայել Բելառուսի հետ իր սահմանին: Այս զարգացումից հետո Բելառուսը հայտարարել է, որ սկսել է զորավարժություններ անցկացնել երկու երկրների սահմանին։

Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրի զինված ուժերը զորավարժություններ է անցկացնում Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանի մոտ։
🚩 «Baykar» ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Ուկրաինայի Անկախության օրը թուրքական «Baykar Makina» ընկերությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանն է հանձնել «Bayraktar TV2» հարվածային անօդաչու թռչող սարքը։

«Մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում մեր ընկերներին և գործընկերներին, որոնք շարունակում են օգնել Ուկրաինային այս դժվարին ժամանակներում։ Տոնի լավագույն նվերը նոր զենքն է, որը կօգնի ոչնչացնել թշնամուն և պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը»,- hայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։
🚩 Ռուս-ուկրաինական պատերազմ․ այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Մանրամասն` https://detq.info/arm/node/3358
🚩 Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը

Չինաստանը լուրջ դժգոհություն է հայտնում ու կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ հետ կանչել իր որոշումը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 500 միլիոն դոլարով «F-16» կործանիչների որոնման և հետևելու ինֆրակարմիր համակարգերի ու այլ սարքավորումների հնարավոր վաճառքին, «Դետք»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է «Xinhua»-ն։
👍1
🚩 Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Բաքու է մեկնել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ դիմավորել են Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանը։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է քննարկել երկրների ռազմական համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
🚩 Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է․ ԱՄՆ-ն պետք է խոսի և գործի․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն այդ երկրի իշխանություններին հորդորել է վերջ դնել Արցախի հայ բնակչության շրջափակմանը և կանխել հայերի հերթական ցեղասպանությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Շիֆը գրառում է կատարել X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Ադամ Շիֆը հայտնել է, որ սնունդը, դեղորայքն ու այլ անհրաժեշտ պարագաները չեն հասնում Արցախի 120 հազար բնակչությանը, ինչի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։

«Այս պահին Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ բնակիչ շրջափակման մեջ է: Կա ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, և Ադրբեջանը փակել է այս տարածաշրջան ելքն ու մուտքը: Արդյունքում ստեղծվել է հումանիտար սուր ճգնաժամ: Սա պետք է շտապ հասցեագրվի»,- նշել է նա։
🚩 Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել օգոստոսի 24-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ՝ Ադրբեջանի կողմից փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի մասին եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու հումանիտար հարցերի և մարդու իրավունքների մասին, քանի որ բոլոր ադրբեջանցիներին վտարել է իր տարածքից ու ժամանակին օկուպացված հողերից և վարում է տխրահռչակ մոնոէթնիկ քաղաքականություն։

Վերադարձի իրավունքի վերաբերյալ նշվել է, որ Հայաստանը 30 տարի թույլ չի տվել ադրբեջանցի հարկադիր վերաբնակներին վերադառնալ իրենց տները, քանի դեռ 2020 թվականին հայկական օկուպացիոն բանակը չի պարտվել և չի վտարվել Ադրբեջանի տարածքներից։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի կողմից ինքնապաշտպանական ստահոդ հայտարարությունների նպատակը սեփական գործողությունների վերագրումն է հակառակ կողմին։ Եթե դիտարկենք միայն վերջին շրջանում կատարվող իրադարձությունները, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի հիմնական նպատակն արցախահայության էթնիկ զտման ճանապարհով նրանց Արցախից հեռացնելն է։
👍1
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Քարվաճառի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🚩Բերձորի միջանցքի հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով. Վովա Վարտանով. ՇՈՒՏՈՎ
👍6
🚩 Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Բաքու է մեկնել։

Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարևորել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակելը։

Գոհունակություն հայտնելով իր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ Գյուլերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ երկրների ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության ու եղբայրական հարաբերությունների վրա։

Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
👍1
🚩 «Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 27-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին, այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Կողմերը քննարկել են պաշտպանական համակարգին վերաբերող մի շարք թեմաներ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը գտնվում է շատ լավ մակարդակի վրա։

«Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական»,- շեշտել են կողմերը։
🚩 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ թուրքական և ամերիկյան ինքնաթիռներով օդային աջակցության դասընթացներ են անցկացվել։

Ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է․ «Մոտ օդային աջակցության դասընթացները հաջողությամբ անցկացվել են մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող «F-16» ինքնաթիռների, ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «F-18» ինքնաթիռների և առաջադեմ օդային վերահսկիչի/առաջադիմական կապի վերահսկիչի անձնակազմի մասնակցությամբ (İHK/IMC)»:
Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ ԱՀ նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել:

Արցախի ոստիկանություն