Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩 Ռայիսին հայտնել է՝ Իրանի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա երկրի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ երկրի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա Իրանի դեմ՝ ագրեսիայի նպատակով։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Սա զսպող գործոն է Իրանի թշնամիների նկատմամբ, որոնք նախընտրում են երկրի հետ ունեցած տարաձայնությունները կարգավորել բանակցային ճանապարհով։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմից կորուստներ չկան։

Արցախի ՊՆ
🚩 Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը

Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով, հայտնում են ՊՆ-ից։

Վարժանքի անմիջական գործող մասնակիցները Պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։

Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։
🚩Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
https://detq.info/web/arm/node/3349
Դետք | Detq
🚩Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: https://detq.info/web/arm/node/3349
🚩Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
🚩 Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է չեզոքության սկզբունքը` ներգրավվելով քաղաքական գործընթացում․ հայկական Կարմիր խաչ

Ադրբեջանը, օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարություն է տարածել հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում՝ բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում՝ այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։

Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։
🚩 Թշնամիները չեն կարող միջամտել պաշտպանական արդյունաբերության զարգացմանը. Իրանի մեջլիսի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Իրանի թշնամիները պատժամիջոցներով, արդյունաբերական դիվերսիաներով, պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքների վրա ուղղակի հարձակումներով և լրտեսությամբ չեն կարող կանխել երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը։

#Դետքի_հետագծով

Իրանական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է ունենում, որն այս ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերի արդյունքն է։ Մասնավորապես իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը լուրջ հաջողություններ են արձանագրում տարբեր հարթակներում, ինչն անհանգստացնում է Իսլամական Հանրապետության թշնամիներին։
🚩 Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ այն հռչակելով 5-րդ շարասյուն. Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:

Այս ամենը լայնածավալ ներկայացվում է որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ որում՝ խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է։

Ավերված կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային հուշարձաններ:

Սա անմիջակարորեն ուղղված է էթնիկ հայկական ինքնության վերացմանը:
🚩 Պրիգոժինի մահը կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ Պուտինի ՊԲ-ի համար․ ռազմական լրագրող

«Պրիգոժինի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա: Մարդիկ, որոնք հրաման են տվել, ընդհանրապես չեն հասկանում բանակում տիրող տրամադրությունը և բարոյահոգեբանական վիճակը»,- չորեքշաբթի «Տելեգրամի» իր ալիքում գրել է ռուս ռազմական լրագրող Ռոման Սապոնկովը։ Հաղորդագրությունը վերահրապարակվել է «Gray Zone»-ի տելեգրամյան ալիքի կողմից, որը կապված է «Վագներ» խմբավորման և նրա զինվորների հետ:

Սապոնկովի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Պրիգոժինը եղել է այն մասնավոր ինքնաթիռում, որը չորեքշաբթի կործանվել է Ռուսաստանի Տվերի մարզում:

«Այսօր երեկոյան (նկատի ունի օգոստոսի 23-ին - խմբ․) Տվերի մարզում տեղի ունեցած «Embraer» ավիաաղետի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: Ուղևորների ցուցակի մեջ Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը ևս ներառված է եղել»,- ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հայտարարության մեջ։

Ինքնաթիռում եղած բոլոր 10 անձինք մահացել են։
🚩 Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է կայացվել․ ե՞րբ կանցկացվեն հավաքները

Պահեստա­զո­րային­ների վարժա­կան հավաքները կանցկացվեն երեք ամիս ժամկետով սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը․ Կառավարությունը որոշում է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը
կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը ավագ ենթասպայական կազմի, 491-ը սպայական կազմի պահեստազորայիններ:

Մանրամասն`https://detq.info/arm/node/3348
🚩 Իրանին հաջողվել է պատժամիջոցները վերածել առաջընթացի հնարավորությունների. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանին հաջողվել է պատժամիջոցներն ու ճնշումը վերածել առաջընթացի հնարավորությունների։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ուշադրություն են դարձնում նաև աֆրիկյան պետությունների հետ փոխգործակցության խորացմանը։ Այս պետությունների շարքում կարևոր տեղ ունի Ալժիրը, որի հետ վերջին տարիներին Իրանը խորացնում է իր հարաբերությունները։
🚩 ՌԴ-ում ուժայինները փորձում են հասնել ռազմական ղեկավարության հրաժարականին և ռազմական դրություն մտցնելուն. «Bloomberg»

Ռուսաստանի Դաշնության ուժային մի շարք կառույցների ղեկավարներ փորձում են հասնել նրան, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոններից ազատի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։


#Դետքի_հետագծով

Ռուսաստանում հունիսի 24-ին տեղի ունեցած զինված խռովությունից հետո պարբերաբար քննարկվում է պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը։ Այս պաշտոնյաների պաշտոնանկությունը խռովության հեղինակ Եվգենի Պրիգոժինի գլխավոր պահանջներից մեկն էր, որին վերջինս այս պահի դրությամբ չի կարողացել հասնել։
🚩 Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել որքան հնարավոր է շուտ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև։

ԵՄ նախագահն ասել է, որ հանդիպման նոր առաջարկներ չկան, ուստի դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ տեղի կունենան հաջորդ բանակցությունները։
🚩 Այսօր Արցախից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ ԲԿ-ներ։

Նախատեսվում է Արցախ վերադարձնել 8 բուժառուների:

Արցախի ԱՆ
🚩 Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգնելու ԼՂ 120 հազար բնակիչներին․ «Le Figaro»

«Ազատություն»․ «Le Figaro» պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։

Մանրամասներ ֆրանսիական լրատվամիջոցը չի հաղորդում՝ միայն ընդգծելով, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձեռքում է:

«Le Figaro»-ն գրում է, որ դեկտեմբերի 12-ից՝ աշխարհի հետ կապող միակ երթուղու փակումից ի վեր, բացառապես հայ բնակչությամբ Լեռնային Ղարաբաղը ծանր դրության մեջ է. գյուղացիների և սահմանապահ զինվորների ուղղությամբ գրեթե ամենօրյա կրակոցներից բացի՝ արցախահայերը մահանում են՝ զրկված դեղորայքից, սննդից, վառելիքից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից ու ինտերնետից, որը պարբերաբար անջատում են իրենց շրջապատող ադրբեջանցիները։

Ըստ նրանց շուտով Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան
🚩 Ադրբեջանի արտգործնախարարը Բելգիայի համապաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Բելգիայի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Տարածաշրջանում նոր իրողությունների համատեքստում նշվել են տնտեսության, մշակույթի, առևտրի, այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, բժշկության ու դեղագործության և այլ ոլորտներում Բելգիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, Բելգիայի համապաշտոնակցին տեղեկացրել է, թե Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքները, ավերել 9 քաղաք և ավելի քան 300 գյուղ, իրականացրել էթնիկ զտումների քաղաքականություն։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»։
👍1
🚩 Ադրբեջանցի զինծառայողները Վրաստանում մասնակցում են միջազգային վարժանքներին

Ադրբեջանական բանակի անձնակազմը նույնպես մասնակցում է «Ճկուն ոգի-2023» (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությանը, որը տեղի է ունենում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում է 21 երկրից ժամանած ավելի քան 3000 զինվորական։

Միջազգային վարժանքներում հիմնական ուշադրությունը հատկացվում է գործողությունների ընթացքում մարտական համակարգման ապահովմանը՝ փոխգործակցության, փորձի փոխանակման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և անձնակազմի գիտելիքների ու հմտությունների հետագա կատարելագործման համար:

Նշենք, որ բազմազգ զորավարժությունները Վրաստանում կազմակերպվում են արդեն 11-րդ անգամ։
🚩 Եթե Լաչինի միջանցքը մնում է արգելափակված, Արցախի հայկական մնալու հեռանկարն է հօդս ցնդում. «Առավոտ»

«Հուլիսի 27-ին Արտգործնախարարության հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականին, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը: Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա», – հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը:

Մանրամասն` https://detq.info/arm/node/3353
🚩 Բելգիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար։

Այս մասին նա ասել է Ադրբեջան կատարած այցելության ժամանակ։

Ըստ նախարարի՝ կարևոր է, որ գործընկերներն օգնեն միմյանց ներկա բարդ աշխարհաքաղաքական շրջանում. «Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին Ուկրաինային օգնելու և օգնությունը շարունակելու համար։ Մենք գիտենք, որ Ուկրաինայում որոշ դպրոցներ վերականգնվել են Ադրբեջանի օգնության շնորհիվ։ Պարոն Բայրամովն անձամբ է մասնակցել Ուկրաինային աջակցության խորհրդաժողովին։ Մենք գնահատում ենք այս օգնությունը և շնորհակալ ենք ձեզ»: