Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Իրաքին պաշտոնապես ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)՝ որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ընդհանուր թշնամին՝ ահաբեկչական PKK-ն, թունավորի մեր հարաբերությունները։ Չի կարելի անտարբեր մնալ նրա կողմից իրաքյան ինքնիշխանությանը սպառնացող վտանգի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Իրաքը պաշտոնապես կճանաչի PKK-ն՝ որպես ահաբեկչական կազմակերպություն՝ բարեկամության և եղբայրության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Ֆիդանը:

Նա նշել է, որ PKK-ն օկուպացրել է իրաքյան Սինջար, Քանդիլ շրջանները և իրաքյան մի քանի գյուղ։ Ֆիդանի խոսքով՝ այս կազմակերպությունն «անտեսում է Իրաքի ու Սիրիայի սահմանը» և «ձգտում է ահաբեկչական միջանցք ստեղծել՝ միավորելով երկու շրջաններն» այս երկրների հյուսիսում։
🚩 «Որպես մերձավոր հարևաններ, մտերիմ երկրներ՝ մենք միշտ հպարտանում և ուրախանում ենք Ադրբեջանի հաջողություններով»,- այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ Ուզբեկստանը հպարտանում է միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակությամբ, ընդհանուր առմամբ վերջին տարիներին բոլոր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով։ «Այնպես որ, մենք՝ որպես մերձավոր հարևաններ, շատ ուրախ ենք և հաջողություն ենք մաղթում ձեզ»,- ասել է Շավքաթ Միրզիյոևը։
🤬1
🚩ԱՄՆ-ն հաջորդ տարի Թայվանին կմատակարարի 38 «Abrams» տանկերի առաջին խմբաքանակը։
🚩 Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է Ակնա քաղաքով այլընտրանքային ճանապարհին

«Բերձորի ճանապարհը բաց է, սակայն Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանից ապրանքները հասցվեն ոչ թե Բերձորով, այլ Ակնա (խմբ․) քաղաքով»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ այս ճանապարհն ավելի քիչ ծախսեր է պահանջում և ավելի հարմար է։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Oxu.az» կայքը։

«Ինչո՞ւ են հայերը հրաժարվում Ակնայի (խմբ.) ճանապարհից օգտվելուց։ Նրանք (հայերը - խմբ.) ձգտում են անջատողականության և ոչ թե վերաինտեգրման, ցանկանում են պահպանել իրենց անօրինական ռեժիմներն Ադրբեջանի տարածքներում»,- ասել է նա։

Շարունակությունը
🚩 Մեդվեդևը քննադատել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ լայնածավալ պատերազմ մղելու համար

Նա այս հայտարարությունն արել է Հարավային Օսիայի վրա Վրաստանի ներխուժման 15-ամյակին, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը նվիրված հոդվածում, որը հրապարակվել է «aif.ru» կայքում։

Քաղաքական գործիչը մատնանշել է, որ «թշնամական դիտորդները» պետք է դասեր քաղեին այդ զարգացումներից, բայց «ցավոք, դա տեղի չունեցավ»։ «Արևմտյան աշխարհն անընդհատ ընկնում է նույն ծուղակը»,- ասել է Մեդվեդևը:

«Մեր հակառակորդները կանգնած են այն պրոքսի պատերազմի թիկունքում, որը ՆԱՏՕ-ն մեր դեմ է մղում Ուկրաինայում, Կիևի ռեժիմի ձեռքով, որը մահացու ռեժիմ է»,- ընդգծել է նա։
🚩 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։

«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։

Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։

Ինչպես նշված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»,- հայտնել են ԱՄՆ դեսպանատնից
🚩 Ռայիսին հայտնել է՝ Իրանի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա երկրի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ երկրի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա Իրանի դեմ՝ ագրեսիայի նպատակով։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Սա զսպող գործոն է Իրանի թշնամիների նկատմամբ, որոնք նախընտրում են երկրի հետ ունեցած տարաձայնությունները կարգավորել բանակցային ճանապարհով։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմից կորուստներ չկան։

Արցախի ՊՆ
🚩 Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը

Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով, հայտնում են ՊՆ-ից։

Վարժանքի անմիջական գործող մասնակիցները Պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։

Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։
🚩Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
https://detq.info/web/arm/node/3349
Դետք | Detq
🚩Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: https://detq.info/web/arm/node/3349
🚩Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
🚩 Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է չեզոքության սկզբունքը` ներգրավվելով քաղաքական գործընթացում․ հայկական Կարմիր խաչ

Ադրբեջանը, օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարություն է տարածել հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում՝ բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում՝ այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։

Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։
🚩 Թշնամիները չեն կարող միջամտել պաշտպանական արդյունաբերության զարգացմանը. Իրանի մեջլիսի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Իրանի թշնամիները պատժամիջոցներով, արդյունաբերական դիվերսիաներով, պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքների վրա ուղղակի հարձակումներով և լրտեսությամբ չեն կարող կանխել երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը։

#Դետքի_հետագծով

Իրանական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է ունենում, որն այս ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերի արդյունքն է։ Մասնավորապես իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը լուրջ հաջողություններ են արձանագրում տարբեր հարթակներում, ինչն անհանգստացնում է Իսլամական Հանրապետության թշնամիներին։
🚩 Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ այն հռչակելով 5-րդ շարասյուն. Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:

Այս ամենը լայնածավալ ներկայացվում է որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ որում՝ խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է։

Ավերված կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային հուշարձաններ:

Սա անմիջակարորեն ուղղված է էթնիկ հայկական ինքնության վերացմանը:
🚩 Պրիգոժինի մահը կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ Պուտինի ՊԲ-ի համար․ ռազմական լրագրող

«Պրիգոժինի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա: Մարդիկ, որոնք հրաման են տվել, ընդհանրապես չեն հասկանում բանակում տիրող տրամադրությունը և բարոյահոգեբանական վիճակը»,- չորեքշաբթի «Տելեգրամի» իր ալիքում գրել է ռուս ռազմական լրագրող Ռոման Սապոնկովը։ Հաղորդագրությունը վերահրապարակվել է «Gray Zone»-ի տելեգրամյան ալիքի կողմից, որը կապված է «Վագներ» խմբավորման և նրա զինվորների հետ:

Սապոնկովի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Պրիգոժինը եղել է այն մասնավոր ինքնաթիռում, որը չորեքշաբթի կործանվել է Ռուսաստանի Տվերի մարզում:

«Այսօր երեկոյան (նկատի ունի օգոստոսի 23-ին - խմբ․) Տվերի մարզում տեղի ունեցած «Embraer» ավիաաղետի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: Ուղևորների ցուցակի մեջ Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը ևս ներառված է եղել»,- ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հայտարարության մեջ։

Ինքնաթիռում եղած բոլոր 10 անձինք մահացել են։
🚩 Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է կայացվել․ ե՞րբ կանցկացվեն հավաքները

Պահեստա­զո­րային­ների վարժա­կան հավաքները կանցկացվեն երեք ամիս ժամկետով սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը․ Կառավարությունը որոշում է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը
կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը ավագ ենթասպայական կազմի, 491-ը սպայական կազմի պահեստազորայիններ:

Մանրամասն`https://detq.info/arm/node/3348
🚩 Իրանին հաջողվել է պատժամիջոցները վերածել առաջընթացի հնարավորությունների. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանին հաջողվել է պատժամիջոցներն ու ճնշումը վերածել առաջընթացի հնարավորությունների։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ուշադրություն են դարձնում նաև աֆրիկյան պետությունների հետ փոխգործակցության խորացմանը։ Այս պետությունների շարքում կարևոր տեղ ունի Ալժիրը, որի հետ վերջին տարիներին Իրանը խորացնում է իր հարաբերությունները։
🚩 ՌԴ-ում ուժայինները փորձում են հասնել ռազմական ղեկավարության հրաժարականին և ռազմական դրություն մտցնելուն. «Bloomberg»

Ռուսաստանի Դաշնության ուժային մի շարք կառույցների ղեկավարներ փորձում են հասնել նրան, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոններից ազատի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։


#Դետքի_հետագծով

Ռուսաստանում հունիսի 24-ին տեղի ունեցած զինված խռովությունից հետո պարբերաբար քննարկվում է պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը։ Այս պաշտոնյաների պաշտոնանկությունը խռովության հեղինակ Եվգենի Պրիգոժինի գլխավոր պահանջներից մեկն էր, որին վերջինս այս պահի դրությամբ չի կարողացել հասնել։