🚩 Հայաստանը շահագրգռված է ցանկացած անաչառ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք արվում են՝ այս նկատառումներից ելնելով։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցին։
«Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում, ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ մի քանի անգամ հանդիպել եմ Վաշինգտոնում՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։ Հանդիպումներ ենք ունենում նաև Մոսկվայում, այլուր։ Հանդիպումներ են լինում և՛ երկրների ղեկավարների, և՛ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Բառացիորեն վերջերս այդպիսի հանդիպումների եմ մասնակցել և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում։ Տարբերություն չդնելով հարթակների միջև՝ մեզ համար էական է, որ հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն և կյանքի կոչվեն»,- ասել է Միրզոյանը։

Դետք | Detq
🚩 Հայաստանը շահագրգռված է ցանկացած անաչառ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք արվում են՝ այս նկատառումներից ելնելով։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցին։…
Մանրամասն անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ծայրահեղ բացասական ու անդառնալի հետևանքներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին, դրա շրջանակում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի ու ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք։ Այդուհանդերձ, ի հեճուկս այդ ամենի և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Իհարկե, սա մյուս զարգացումներից անջատ դրսևորում չէ, մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,- ասել է արտգործնախարար Միրզոյանը։
👍1
🚩 Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին թուրքերը որակել են որպես թշնամի
Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտը, որն այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները, թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։
Լրատվամիջոցները նշում են, որ Դյումոնտը նախկինում եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հիանալի տիրապետում է թուրքերենին։
Քանի որ Դյումոնտը բազմիցս քննադատել է քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, նրան որակել են որպես թշնամի։
Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածությունում ամբողջությամբ անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել: Ըստ լրատվամիջոցների` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։

🚩 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները չկարողացան կանգնեցնել Իրանի առաջընթացը, իսկ երկրի թշնամիները զայրացած են, որ պատժամիջոցներն անարդյունավետ են եղել։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից սահմանվել են բազմաթիվ պատժամիջոցներ, որոնք խոչընդոտում են երկրի տնտեսական զարգացումը։ Չնայած այս ամենին` Իրանի իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում՝ հիշյալ պատժամիջոցների հետևանքները մեղմելու, իսկ հնարավորության դեպքում առհասարակ վերացնելու ուղղությամբ։

🚩 Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00 հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
⚡ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
🚩Գարեգին Նժդեհի հատընտիր կարդալուց հետո փոխվեց Արմանի ողջ ներաշխարհը. նա հասկացավ, որ ինքը պետք է լինի հայրենիքի վահաններից մեկը
https://youtu.be/xvirnLYTW4c
https://youtu.be/xvirnLYTW4c
YouTube
«Իմ ապրած պատերազմը». Արման Մխիթարյան
Գարեգին Նժդեհի հատընտիր կարդալուց հետո փոխվեց Արմանի ողջ ներաշխարհը. նա հասկացավ, որ ինքը պետք է լինի հայրենիքի վահաններից մեկը
Garaging Nzhdehi hatyntir kardaluc heto poxvec Armani voxj nerashxarhy. na haskacav, vor inqy Petz e lini hayreniqi vahanneric…

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Իրաքին պաշտոնապես ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)՝ որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ընդհանուր թշնամին՝ ահաբեկչական PKK-ն, թունավորի մեր հարաբերությունները։ Չի կարելի անտարբեր մնալ նրա կողմից իրաքյան ինքնիշխանությանը սպառնացող վտանգի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Իրաքը պաշտոնապես կճանաչի PKK-ն՝ որպես ահաբեկչական կազմակերպություն՝ բարեկամության և եղբայրության սկզբունքներին համապատասխան»,- ասել է Ֆիդանը:
Նա նշել է, որ PKK-ն օկուպացրել է իրաքյան Սինջար, Քանդիլ շրջանները և իրաքյան մի քանի գյուղ։ Ֆիդանի խոսքով՝ այս կազմակերպությունն «անտեսում է Իրաքի ու Սիրիայի սահմանը» և «ձգտում է ահաբեկչական միջանցք ստեղծել՝ միավորելով երկու շրջաններն» այս երկրների հյուսիսում։

🚩 «Որպես մերձավոր հարևաններ, մտերիմ երկրներ՝ մենք միշտ հպարտանում և ուրախանում ենք Ադրբեջանի հաջողություններով»,- այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։
Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ Ուզբեկստանը հպարտանում է միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակությամբ, ընդհանուր առմամբ վերջին տարիներին բոլոր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով։ «Այնպես որ, մենք՝ որպես մերձավոր հարևաններ, շատ ուրախ ենք և հաջողություն ենք մաղթում ձեզ»,- ասել է Շավքաթ Միրզիյոևը։

🤬1
🚩ԱՄՆ-ն հաջորդ տարի Թայվանին կմատակարարի 38 «Abrams» տանկերի առաջին խմբաքանակը։
🚩 Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է Ակնա քաղաքով այլընտրանքային ճանապարհին
«Բերձորի ճանապարհը բաց է, սակայն Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանից ապրանքները հասցվեն ոչ թե Բերձորով, այլ Ակնա (խմբ․) քաղաքով»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ այս ճանապարհն ավելի քիչ ծախսեր է պահանջում և ավելի հարմար է։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Oxu.az» կայքը։
«Ինչո՞ւ են հայերը հրաժարվում Ակնայի (խմբ.) ճանապարհից օգտվելուց։ Նրանք (հայերը - խմբ.) ձգտում են անջատողականության և ոչ թե վերաինտեգրման, ցանկանում են պահպանել իրենց անօրինական ռեժիմներն Ադրբեջանի տարածքներում»,- ասել է նա։
Շարունակությունը

Detq
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է Ակնա քաղաքով այլընտրանքային ճանապարհին
🚩 Մեդվեդևը քննադատել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ լայնածավալ պատերազմ մղելու համար
Նա այս հայտարարությունն արել է Հարավային Օսիայի վրա Վրաստանի ներխուժման 15-ամյակին, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը նվիրված հոդվածում, որը հրապարակվել է «aif.ru» կայքում։
Քաղաքական գործիչը մատնանշել է, որ «թշնամական դիտորդները» պետք է դասեր քաղեին այդ զարգացումներից, բայց «ցավոք, դա տեղի չունեցավ»։ «Արևմտյան աշխարհն անընդհատ ընկնում է նույն ծուղակը»,- ասել է Մեդվեդևը:
«Մեր հակառակորդները կանգնած են այն պրոքսի պատերազմի թիկունքում, որը ՆԱՏՕ-ն մեր դեմ է մղում Ուկրաինայում, Կիևի ռեժիմի ձեռքով, որը մահացու ռեժիմ է»,- ընդգծել է նա։

🚩 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։
«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։
Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։
Ինչպես նշված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»,- հայտնել են ԱՄՆ դեսպանատնից

🚩«NEWS.am»-ի զրուցակիցն է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր, հետախույզ Վովա Վարտանովը
https://youtu.be/GNb8DGZRF_c
https://youtu.be/GNb8DGZRF_c
YouTube
Համոզվա՞ծ ենք, որ մեր 10 միլիարդից ավելի պետական պարտքի զգալի մասը թուրքերինը չէ. Վարդանով
Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram - https://bit.ly/newsamtl
Facebook - http://bit.ly/2KnWOhr
Twitter - http://bit.ly/2x2ixml
Instagram - http://bit.ly/2x2jefr
NEWS.am Style - http://bit.ly/2Ncs5EA
Տեսացանկեր՝
ԼՈՒՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ - https://bit.ly/3KqTPD4…

🚩 Ռայիսին հայտնել է՝ Իրանի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա երկրի վրա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ երկրի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա Իրանի դեմ՝ ագրեսիայի նպատակով։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Սա զսպող գործոն է Իրանի թշնամիների նկատմամբ, որոնք նախընտրում են երկրի հետ ունեցած տարաձայնությունները կարգավորել բանակցային ճանապարհով։

⚡ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
⚡Օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմից կորուստներ չկան։
Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ
🚩 Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը
Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով, հայտնում են ՊՆ-ից։
Վարժանքի անմիջական գործող մասնակիցները Պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։
Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։

🚩Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
https://detq.info/web/arm/node/3349
https://detq.info/web/arm/node/3349
Դետք | Detq
🚩Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: https://detq.info/web/arm/node/3349
🚩Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
🚩 Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է չեզոքության սկզբունքը` ներգրավվելով քաղաքական գործընթացում․ հայկական Կարմիր խաչ
Ադրբեջանը, օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարություն է տարածել հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում՝ բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում՝ այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։
Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։
Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։