Դետք | Detq
1.39K subscribers
9.34K photos
1.61K videos
8.53K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
Դետքի լրագրողը` Ալթայի լեռներում վրանային ճամբարի մասին

🗓️ Օր 1

🦯 Ի՞նչ վերցնել երկար ճանապարհ գնալիս
🦯 Ինչպե՞ս չմրսել վրանում

https://youtu.be/ZQYIc4nMUf8
🚩Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🚩Օգոստոսի 21-ին ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ
🚩 Դանիան Ուկրաինային կտրամադրի 19 «F-16» կործանիչ

«Այսօր մենք հայտարարում ենք, որ Ուկրաինային կտրամադրենք 19 «F-16» կործանիչ։ Նիդեռլանդների հետ միասին մենք առաջին երկիրն ենք, որը կարող է լուրջ անսասան պարտավորություն ստանձնել կործանիչներ տրամադրելու հարցում: Եվ հուսանք, որ մյուս երկրները կհետևեն այս օրինակին: Մենք հուսով ենք և հավատում ենք, որ դանիական կործանիչները կօգնեն պաշտպանել ձեր երկինքը, պաշտպանել ուկրաինացի ժողովրդին և օգնել Ուկրաինային վերականգնել իր հողերը»,- Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
🚩Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՀՀ ՊՆ
🚩 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական ​​այցով երկիր կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Օրակարգում ներառված են Ուզբեկստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնումը։
🚩 Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:
🚩 Կիմ Չեն Ընը հետևում է թևավոր հրթիռի փորձարկմանը. սկսվում են Հարավային Կորեա-ԱՄՆ զորավարժությունները

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է «ճնշող» պատասխան տալ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի այս ամսվա զորավարժություններին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերահսկել է ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումը, երբ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են ամենամյա զորավարժությունները, որոնք Փհենյանը համարում է պատերազմի փորձ:
🚩 ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը քննարկում է։ Այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։

▫️ Բանաձևի նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 անդամները։ Հայաստանը, ՄԱԿ ԱԽ անդամ չէ և նման իրավասություն չունի։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
🚩 Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին դադարեցնել ճնշումը Թայվանի վրա այն բանից հետո, երբ Պեկինը պատերազմական խաղեր է սկսել ինքնակառավարվող կղզու շուրջը՝ որպես «խիստ նախազգուշացում» Թայվանի փոխնախագահ Ուիլյամ Լայի՝ Նյու Յորք և Սան Ֆրանցիսկո վերջերս կատարած այցերի կապակցությամբ:

Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թայվանը կիրակի հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում չինական օդուժի մոտ 25 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի սահմանը։
🚩 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Այս մասին հայտում են ԱԳՆ-ից։

«Հարց. Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։

Պատասխան. Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ-ի ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին և, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:

Շարունակությունը` https://detq.info/arm/node/3292
Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-07։00 հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում տուժածներ չկան։

Արցախի ՊՆ
🚩 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման վերաբերյալ համաձայնությունները կյանքի կկոչվեն երկու ամսվա ընթացքում։

#Դետքի_հետագծով

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման և գերիների փոխանակման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🚩 Ադրբեջանը կազմել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ. Թաթոյան

Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ:

Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։

Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։

Շարունակությունը` https://detq.info/arm/node/3298
🤬1
🚩Օգոստոսի 21-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
🚩Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
Օգոստոսի 22-ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմում կորուստներ չկան։

Արցախի ՊՆ
🚩Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ, և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
🚩Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հարցերը:

#Դետքի_հետագծով

Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին ակտիվորեն խորացնում են իրենց համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Այդ փոխգործակցությունն արտացոլվում է նաև երկու երկրների զինված ուժերի ցամաքային զորքերի միջև, որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համակարգերում։